Համարը 
N 60Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.10.24/18(96)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
15.10.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» հոկտեմբերի 2013 թվականին

Պետական գրանցման համարը 30313131

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2013 թվականի

N 60Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Լ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 60Ն որոշմամբ

 

 ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացը:

1. Էլեկտրական էներգիայի արտահանում կարող է իրականացնել էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Արտահանող), որն ունի.

1) էլեկտրական էներգիայի արտահանման պայմանագիր օտարերկրյա գնորդի հետ,

2) արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Արտադրող),

3) արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ՝ Հաղորդող),

4) արտահանման նպատակով հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Հաշվարկային կենտրոն),

5) արտահանման նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Համակարգի օպերատոր):

2. Սույն կարգի 1-ին կետի 2-5-րդ ենթակետերում նշված պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

3. Սույն կարգի 1-ին կետում նշված պայմանագրերը ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

4. Արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե Արտահանող է հանդիսանում Արտադրողը և արտահանում է իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան:

5. Արտահանումը իրականացվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

6. Ելնելով սույն կարգի 5-րդ կետից, արտահանումն իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի տարեկան հաշվեկշիռը սահմանափակող Արտադրողների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին:

7. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի, համակարգի օպերատորի և հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:

8. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավորում արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար:

9. Էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով կարող են ներգրավվել`

1) էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի համար էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` Բաշխող) կողմից պատվիրված արտադրող հզորությունները,

2) էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունները:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի ամսական քանակը (WԱԱ ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԱԱ = WՀԱ + DWՀԱ + DWԲԱ

որտեղ՝

WՀԱ- արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

DWՀԱ- հաղորդման ցանցում արտահանված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է,

DWԲԱ- բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է:

Հաղորդման ցանցում արտահանվող էլեկտրաէներգիայի (DWՀԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից, հիմք ընդունելով հաշվարկային ամսում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծությունը: Բաշխման ցանցում արտահանման տարանցմամբ պայմանավորված (DWԲԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից ըստ Բաշխողի ցանցերում փաստացի բացարձակ կորուստների համամասնական տարանջատման սկզբունքի:

11. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Արտահանողի կողմից Արտադրողին վճարման ենթակա ամսական գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2059

որտեղ՝

դw, դ  և դ - համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.

Nանվ -արտահանումը ապահովելու համար սառը պահուստի վիճակից վերագործարկված ագրեգատի անվանական հզորությունն է.

tարտ -հաշվարկային ամսվա ընթացքում վերագործարկված ագրեգատի արտահանման ապահովման համար աշխատած ժամերի քանակն է.

tամս - հաշվարկային ամսվա ժամերի քանակն է:

Աշխատանքային և պահուստային հզորությունների միևնույն դրույքի դեպքում Արտահանողը վճարում է միայն էներգիայի դրույքով:

12. Ներքին պահանջարկի ապահովման նպատակով սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հզորությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը դադարեցնում է արտահանումը:

13. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում արտահանումը դադարեցվում է այդ սարքավորումների անաշխատունակության դեպքում, եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն չունի շարունակել արտահանումը ներքին սպառման համար նախատեսված պահուստային հզորությունների հաշվին:

Եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն ունի պահուստային հզորությունների հաշվին շարունակելու արտահանումը, ապա այդ հզորությունների պատվիրատու հանդիսացող Բաշխողի վճարը Արտահանողի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողից պակասեցվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով՝

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2061

որտեղ՝

Nանվ- արտահանման համար ներգրավված ագրեգատի (բլոկի) անվանական հզորությունն է:

t’արտ -հատուկ արտահանման համար գործարկված սարքավորման անաշխատունակության ժամանակահատվածն է (ժամ), որի ընթացքում արտահանումը իրականացվում է ներքին սպառման հուսալիությունը ապահովող պահուստներից:

14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:

15. Եթե Արտադրողը արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրեր է կնքել մի քանի Արտահանողների հետ միևնույն պայմաններով` սույն կարգի 9-րդ կետի համաձայն, ապա Արտահանողների համար առանց խտրականության գործում են միևնույն սակագները:

16. Արտահանողի հետ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր ունեցող Արտադրողը իր կողմից հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար պարտավոր է Բաշխողի հետ կնքել «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր», որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը: Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

 WԲ = WԱՌ- WԱԱ

որտեղ՝

WԱՌ - Արտադրող- Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-Սպառող սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է:

Եթե WԲ -ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով: Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ -ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:

17. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ