Համարը 
N 935-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.11.22/23(387)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.11.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԵՎ ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019թ.

N 935-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել մասնակիցների ռեեստրը վարողի և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի N 935-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այսուհետ` ֆինանսների նախարարություն) տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

 

2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (ներառյալ), ֆինանսների նախարարությանն է տրամադրում սույն կարգի հավելվածով սահմանված ձևի հաշվետվություն՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների և կուտակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ:

4. Հաշվետվությունը մասնակիցների ռեեստրը վարողը տրամադրում է ֆինանսների նախարարությանը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով՝ ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ այդ համակարգի խափանման դեպքում` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվության համար որպես հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետվությունը ֆինանսների նախարարություն ներկայացման ամսվա առաջին օրվանից մեկ տարի կտրվածքով ընկած ժամանակաշրջանը: Հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը՝ հաշվետու օրվա դրությամբ, փոքր է տվյալ մասնակցի կատարած սոցիալական վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120 տոկոսից:

6. Սույն կարգով սահմանված ժամկետից հետո տրամադրվող, սույն կարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` սույն կարգի 4-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվությունների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:

7. Եթե ներկայացվող հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կրել, ապա անհրաժեշտ է ներկայացնել գրություն:

8. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի N 935-Ն

որոշմամբ սահմանված կարգի

 

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՏԱՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ

ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի

մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը

       

Հաշվետու օր

Օր

     

Ամիս

     

Տարի

           

 

Մասնակցի

տարիքը

Քա-

նակը

Սոցիալական

վճարների

համախառն

մեծությունը

Սոցիալական

վճարների

համախառն

մեծությունը

(ճշգրտված

տարեկան

գնաճով)

Կենսաթոշա-

կային հաշվում

առկա միջոցների

համախառն

մեծությունը

Սոցիալական

վճարների (ճշգրտված

տարեկան գնաճով) և

կուտակային հաշվում

առկա միջոցների

տարբերությունը (5-6)

տարի

ամիս

1

2

3

4

5

6

7

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤Կատարած

սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100%

                    
                    
                    
                    
                    
                    
                    

Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով)

100% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤ Կատարած

սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%

                    
                    
                    
                    
                    
                    
                    

Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով)

110% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤Կատարած

սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 120%

                    
                    
                    
                    
                    
                    
                    

 

Կ Ա Ր Գ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների և կուտակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը» տողում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը:

2. Հաշվետվության «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով:

3. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը՝ ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ 2-րդ սյունակում լրացվում է ամսվա թիվը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար՝ 2, մարտ ամսվա համար՝ 3 և այլն): Ընդ որում, մասնակիցների տարիքները լրացվում են ըստ մասնակիցների տարիքները լրանալու հերթականության և աճման կարգի:

4. Հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է հաշվետվության 1-ին և 2-րդ սյունակներում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների քանակը (օրինակ՝ մասնակիցների քանակը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին, կամ մասնակիցների քանակը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին, և այլն):

5. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը՝ ըստ հաշվետվության 1-ին և 2-րդ սյունակներում նշված յուրաքանչյուր տարիքի:

6. Հաշվետվության 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը՝ ճշգրտված տարեկան գնաճով՝ ըստ հաշվետվության 1-ին և 2-րդ սյունակներում նշված յուրաքանչյուր տարիքի:

7. Հաշվետվության 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը՝ ըստ հաշվետվության 1-ին և 2-րդ սյունակներում նշված յուրաքանչյուր տարիքի:

8. Հաշվետվության 7-րդ սյունակում լրացվում է հաշվետվության 5-րդ և 6-րդ սյունակներում նշված գումարների տարբերությունը: