Համարը 
N 59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.11.22/23(387)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
15.11.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՆԳԵՐԻ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» նոյեմբերի 2019 թվականի

N 59-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՎԱԾ

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՆԳԵՐԻ «ՂԱՐԱԲԱՂ

 ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

 

Մ. ՎԻՐԱԲՅԱՆ

            

2019 թվականի նոյեմբերի 15

ք. Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Հաստատված է

 Արցախի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

 կարգավորող պետական հանձնաժողովի

2019 թվականի նոյեմբերի 15-ի N 59-Ն որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի

օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված

զանգերի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային

էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման

ծառայությունների առավելագույն վճարների կիրառման

 

Փոխկապակցման ծառայության տեսակը

Փոխկապակցման ծառայության առավելագույն վճարների չափը

(առանց ավելացված արժեքի հարկի)

01.01.2020

թվականից մինչև

01.01.2021

թվականը

01.01.2021

թվականից

մինչև 01.01.2022

թվականը

01.01.2022

թվականից

մինչև 01.01.2023

թվականը

01.01.2023

թվականից

մինչև 01.01.2024

թվականը

01.01.2024

թվականից

մինչև 01.01.2025

թվականը

01.01.2025

թվականից

հետո

Հայաստանի Հանրապետության շարժական հեռախոսակապի օպերատորի շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)

10

9

8

7

6

5

Հայաստանի Հանրապետության շարժական հեռախոսակապի օպերատորի շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

10

9

8

7

6

5

Հայաստանի Հանրապետության ամրակցված հեռախոսակապի օպերատորի ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)

9

9

8

7

6

5

Հայաստանի Հանրապետության ամրակցված հեռախոսակապի օպերատորի ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

2,1

2,1

2,1

2,1

2,1

2,1