ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
11 դեկտեմբերի 2019թ. |
N 1017-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 172 որոշմամբ հաստատված կարգի պահանջների՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` համաձայն հավելվածի:
2. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 11-ի N 1017-Ն որոշման |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
|
Արցախի Հանրապետության տարածքը,
այդ թվում՝ |
հազար հեկտար, որից՝
ոռոգվող |
|
1180,3168 |
14,6738 |
|
1) Արցախի Հանրապետության հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության՝ |
|
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ |
602,3123 |
14,4338 |
|
վարելահողեր |
148,1240 |
11,8962 |
|
բազմամյա տնկարկներ |
9,6918 |
0,9061 |
|
խոտհարքներ |
35,1763 |
|
|
արոտներ |
368,9050 |
0,8561 |
|
այլ հողատեսքեր |
40,4152 |
0,7754 |
|
բ. բնակավայրերի հողեր, որից՝ |
27,8441 |
0,2400 |
|
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
17,5261 |
0,2400 |
|
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ
արտադրական նշանակության օբյեկտների հողեր |
5,3125 |
|
|
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ
ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
3,6544 |
|
|
ե.հատուկ պահպանվող տարածքների հողեր |
5,2301 |
|
|
զ. հատուկ նշանակության հողեր |
56,8978 |
|
|
է. անտառային հողեր, որից՝ |
470,9710 |
|
|
անտառ |
263,2326 |
|
|
թփուտ |
163,8876 |
|
|
խոտհարք |
0,0060 |
|
|
արոտ |
22,0254 |
|
|
այլ հողատեսքեր |
21,8194 |
|
|
ը. ջրային հողեր |
5,7323 |
|
|
թ. պահուստային հողեր |
2,3623 |
|
|
2) հողային ֆոնդն՝ ըստ սեփականության սուբյեկտների` |
|
ա. քաղաքացիների |
39,4711379 |
0,2281 |
|
բ. իրավաբանական անձանց |
3,4367012 |
|
|
գ. համայնքային |
148,88142 |
0,6554 |
|
դ. պետական |
957,287729 |
13,7902 |
|
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների
և Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ
ունեցող անձանց |
0,5265 |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |