Համարը 
N 576-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.07.20/12(376)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.07.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 471-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2019թ.

N 576-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 471-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 27-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 471-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հուլիսի 16-ի N 576-Ն որոշման

 

Ձ Ե Վ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ձևը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

2. Տոնական համազգեստն իր մեջ ներառում է՝

1) գլխարկ՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 միլիմետր լայնքով կարմիր մահուդից երիզ: Առջևի կենտրոնական մասում ամրացված է 80 x 54 միլիմետր կոկարդ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանշանով.

2) կոստյում՝

ա. բաճկոն՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, մեկ շարքով 22 միլիմետր չորս ոսկեգույն Արցախի Հանրապետության զինանշանով կոճակներով, երկու ներկարված գրպան` կափույրներով և երկու ծոցագրպանով, օձիքի ստորին հատվածում լանջափեշին ասեղնագործված տերևներով, ձախ թևքին ասեղնագործված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, կարմիր եզրագծերով և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան,

բ. տաբատ՝ մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, ներկարված երկու կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով, կողքերին՝ երկու լայն 25 միլիմետր կարմիր գունաժապավեններ.

3) ձմեռային վերարկու՝ մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում երկու ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով, հանովի կարակուլե օձիքով, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան.

4) վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է ութ կոճակով, ուսադիրներն՝ ամրակներով.

5) վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է ութ կոճակով, ուսադիրներն՝ ամրակներով.

6) սվիտեր` անթև, կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված մուգ կապույտ կամ շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում կոճակով: Օձիքը՝ սրտաձև բացվածքով.

7) փողկապ՝ սև գույնի, ոսկեգույն ամրակով` Արցախի Հանրապետության խորհրդանիշով.

8) ձեռնոց՝ սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով.

9) գոտի՝ դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30 x 50 միլիմետր արույրե ճարմանդով` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշով, գոտու վերին և ստորին հատվածներով անցնում է մուգ փիրուզագույն եզրակար.

10) շարֆ՝ (կաշնե) մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտոր, 125 x 24 սանտիմետր չափսի:

3. Ամենօրյա համազգեստն իր մեջ ներառում է՝

1) կոստյում՝

ա. բաճկոն՝ կիսաբամբակյա, փիրուզագույն, ուղիղ գոտիով, ծալովի օձիքով, հանովի ուսադիրներով, կոճկվում է շղթայով՝ երեսապատված կտորով, ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններով՝ առանց կափույրի, շղթայով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, ուսադիրները` համազգեստի գունավորմամբ, ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան.

բ. տաբատ` ազատթող փողքերով, երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով,

գ. կեպի` կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով՝ վերևի կենտրոնական մասում ամրացված Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

2) բաճկոն՝ ձմեռային, տաք գլխարկով,

ա. բաճկոն՝ ձմեռային տաք ներդիրով, փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով, երկու կողային գրպաններով, ձախ թևքին՝ կափույրով գրպան: Օձիքը` կարակուլե մորթուց, (հանովի), լայն ամրակներով ամրացված հանովի գլխանոցով: Առաջնամասում մշակված են վրադիր երկու գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը,

բ. գլխարկ` ձմեռային, բաղկացած թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Ականջակալները մշակված են կարակուլե մորթուց.

3) սվիտեր՝ երկարաթև, կապույտ գույնի կամ պաշտպանիչ, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան՝ կենտրոնում կոճակ: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով.

4) շապիկ՝ (մայկա) կարճաթև, բամբակյա կտորից, կապույտ կամ պաշտպանիչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևքին` Արցախի Հանրապետության դրոշը, մեջքին` «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ».

5) ձեռնոց՝ ձմեռային, հնգամատ, փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից.

6) կոշիկ՝ կարված է սև, բնական խրոմե կաշվից.

7) կոշիկ՝ կարճաճիտք, մորթե ներդիրով՝ կարված սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

4. Դաշտային համազգեստն իր մեջ ներառում է՝

1) Կոստյում`

ա. բաճկոն՝ բամբակյա (պաշտպանիչ գույնի) կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով, առջևի մասում երկու վրադիր գրպաններով, ձախ կափույրի վերևի մասում կպցված է արյան խումբը` դրոշմված ժապավենի վրա, իսկ աջ մասում՝ մասնագիտությունը, թևերը երկկարանի, արմունկի մասում կարված են մանժետներ, բաճկոնի ներքնամասը կարված է գոտիով, կողերը կարված են ձգաերիզներով, թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներով,

բ. տաբատ` բամբակյա (պաշտպանիչ գույնի)՝ կարված գոտիով, առջևի մասը կոճկված շղթայով` երեսապատված կտորով, երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում երկու գրպան` կափույրով, նեքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ՝ կափույրով, ծնկային մասերում կարված ծնկակալներով, փողքերի ներքնամասը կարված կարգավորող երկու կոճակ օղակներով, ժապավենաթելով,

գ. կեպի` կտորի պատկերը թվային, (պաշտպանիչ գույնի) կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարված Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանով.

2) բաճկոն՝ ձմեռային տաք գլխարկով,

ա. բաճկոն՝ կտորի պատկերը թվային (պաշտպանիչ գույնի), անջրաթափանց ծածկույթով, կոճկված շղթայով և վեց կոճակ օղակներով, առաջնամասում մշակված վրադիր չորս գրպաններ` կափույրներով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք,

բ. ձմեռային գլխարկ՝ կտորի պատկերը թվային, (պաշտպանիչ գույնի) անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, կարակուլե մորթուց ականջակալներով և ծոծրակամասով, հովհարի վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

3) կոշիկ՝ երկարաճիտք, սև գույնի, կիսալաքապատ բնական կաշվից, ճտքերի բարձրությունը 40 սանտիմետր, վերին եզրերը կարմիր կաշվե եզրաքուղերով.

4) կաշեգոտի՝ գեներալի, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50 միլիմետր մետաղյա ճարմանդով:

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

5. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների տոնական համազգեստն իր մեջ ներառում է՝

1) գլխարկ՝ (նկար 1) մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով, գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 միլիմետր լայնքով կարմիր մահուդից երիզ, առջևի կենտրոնական մասում ամրացված է 80 x 54 միլիմետր կոկարդ՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանշանով.

2) վերարկու` ձմեռային (նկար 3) մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում երկու ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան.

3) կոստյում տոնական համազգեստի (նկար 1)

ա. բաճկոն՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 միլիմետր չորս ոսկեգույն կոճակներով՝ Արցախի Հանրապետության զինանշանով, երկու ներկարված գրպանով` կափույրներով և երկու ծոցագրպանով, օձիքի ստորին հատվածում ամրացված մեկական Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանով, ձախ թևքին ասեղնագործված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղեր՝ կոչմանը համապատասխան,

բ. տաբատ՝ մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, ներկարված երկու կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ,

գ. գոտի՝ դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30 x 50 միլիմետր արույրե ճարմանդով, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշով, վերին և ստորին հատվածներուվ անցնում է մուգ փիրուզագույն եզրակար,

դ. վերնաշապիկ՝ սպիտակ գույնի, երկարաթև, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է ութ կոճակով, ուսերին ուսադիրների ամրակներով,

ե. փողկապ՝ սև գույնի, ոսկեգույն ամրակով` Արցախի Հանրապետության խորհրդանիշով,

զ. ձեռնոց՝ սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով,

է. շարֆ՝ (կաշնե) մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից 125 x 24 սանտիմետր չափսի,

ը. սվիտեր՝ կապույտ գույնի, բրդյա, անթև, ուսերը պատված մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիրով, գրպան՝ կափույրով, կենտրոնում կոճակով, օձիքը` սրտաձև բացվածքով:

6.Ամենօրյա համազգեստն իր մեջ ներառում է՝

1) կոստյում՝ (նկար 4)

ա. բաճկոն՝ կիսաբամբակյա կտորից, ուղիղ գոտիով, ծալովի օձիքով, ուսանշանները` հանովի, կոճկվում է շղթայով՝ կտորով երեսպատված, ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններով՝ առանց կափույրի, շղթայով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով՝ կոչմանը համապատասխան, հնգաթև ուռուցիկ աստղերով, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղեր՝ կոչմանը համապատասխան,

բ. տաբատ` ազատթող փողքերով, երկուկողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով,

գ. կեպի` փիրուզագույն` կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով, վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանով.

2) սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև, կապույտ կամ պաշտպանիչ գույնի, բրդյա, ուսերը պատված մուգ կապույտ կամ շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիրով, գրպան՝ կափույրով, կենտրոնում` կոճակով, օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով.

3) բաճկոն՝ ձմեռային, տաք գլխարկով, (նկար 7)

ա. բաճկոն՝ ձմեռային տաք ներդիրով, փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով, օձիքը` արհեստական մորթուց՝ մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), լայն ամրակներով ամրացված հանովի գլխանոցով, բաճկոնը երկու կողային գրպաններով, ձախ թևքի վրա կափույրով գրպանով, առաջնամասում մշակված են վրադիր երկու գրպաններ` կափույրներով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, ուսանշանները՝ համազգեստի գունավորմամբ, հագցնովի՝ կոչմանը համապատասխան,

բ. գլխարկ` ձմեռային, բաղկացած թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանով, ականջակալները մշակված՝ կարակուլե մորթուց.

4) շապիկ (մայկա)՝ կարճաթև, բամբակյա կտորից, կապույտ կամ պաշտպանիչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևքին` Արցախի Հանրապետության դրոշը, մեջքին` «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ».

5) ձեռնոց՝ ձմեռային, ամենօրյա, հնգամատ, փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից.

6) կոշիկ՝ կարված սև բնական կաշվից.

7) կոշիկ՝ կարճաճիտք, մորթե ներդիրով, կարված սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

7.Դաշտային համազգեստն իր մեջ ներառում է՝

1) կոստյում` (նկար 5)

ա. բաճկոն` բամբակյա (պաշտպանիչ գույնի) կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով, առջևի մասում տեղադրված են 2 վրադիր գրպաններ, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված՝ «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, թևերը երկկարանի, արմունկի մասում կարված են մանժետներ, բաճկոնի ներքնամասը կարված է գոտիով, կողերը կարված են ձգաերիզներով, թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներ, ուսանշանները՝ համազգեստի գունավորմամբ` հագցնովի, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով,

բ. տաբատ` բամբակյա, (պաշտպանիչ գույնի) կարված գոտիով, առջևի մասը կոճկվում է շղթայով` երեսապատված կտորով, երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում երկու գրպան` կափույրով, նեքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ կափույրով, ծնկային մասերում կարված են ծնկակալներ, տաբատի փողքերի ներքնամասը կարված է կարգավորող երկու կոճակ օղակներով, ժապավենաթելով,

գ. կեպի` կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

2) բաճկոն՝ ձմեռային, տաք գլխարկով, (նկար 8)

ա. բաճկոն՝ կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և վեց կոճակօղակներով, առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք, ուսանշանները՝ համազգեստի գունավորմամբ` հագցնովի, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով,

բ. ձմեռային գլխարկ՝ կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, կարակուլե մորթուց ականջակալներով և ծոծրակամասով, հովհարի վերևի կենտրոնական մասում կարված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

3) կոշիկ` երկարաճիտք, (նկար 13) բնական յուֆտե կաշվից, գույնը սև, տակացուն միաշերտ, պոլիուրետանային մաշվածադիմացկուն ռետինից, կոշիկը ոտքին հարմարեցվում է ճտքերի վրա ամրացված վեցական մետաղյա օղակներով անցնող կոշկաքուղերով.

4) կաշեգոտի` սպայական, 50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

 

IV. ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

8. Կին փրկարարի տոնական համազգեստն իր մեջ ներառում է՝

1) պիլոտկա՝ (կանացի գլխարկ) (նկար 2) մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, վերծալված եզրակարերը կարմիր մահուդե երիզով, առջևի կենտրոնական մասում ամրացված՝ 80x54 միլիմետր կոկարդ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանշանով.

2) վերարկու` ձմեռային մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, լանջափեշերը կոճկվում են երեք ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում երկու ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպան, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան.

3) կոստյում կանացի տոնական՝ (նկար 2)

ա. բաճկոն՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 միլիմետր երեք ոսկեգույն կոճակներով, ունի երկու վրադիր գրպաններ` կափույրներով, օձիքի ստորին հատվածում ամրացված մեկական Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, ձախ թևքին ասեղնագործված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, ուսադիրները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան,

բ. կիսաշրջազգեստ՝ մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով,

գ. փողկապ՝ սև գույնի, ոսկեգույն ամրակով` Արցախի Հանրապետության խորհրդանիշով,

դ. ձեռնոց՝ սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով,

ե. շարֆ՝ (կաշնե) մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից 125 x 24 սանտիմետր,

զ. վերնաշապիկ` կանացի, սպիտակ գույնի, երկարաթև, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է ութ կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,

է. սվիտեր` սրտաձև բացվածքով, անթև, կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում կոճակով, օձիքը` սրտաձև բացվածքով:

9. Կին փրկարարի ամենօրյա համազգեստն իր մեջ ներառում է՝

1) կոստյում` (նկար 4)

ա. բաճկոն՝ փիրուզագույն կիսաբամբակյա կտորից, ուղիղ գոտիով, ծալովի օձիքով, ուսանշանները` հանովի, կոճկվում է շղթայով, երեսապատված է կտորով, ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններով, առանց կափույրի, շղթայով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը: Ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով,

բ. տաբատը` ազատթող փողքերով, երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով,

գ. կեպի` փիրուզագույն, կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

2) բաճկոն ձմեռային՝ գլխարկով (նկար 7)

ա. բաճկոն՝ փիրուզագույն, կիսաբամբակյա կտորից ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով, օձիքը` արհեստական մորթուց, մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), որին լայն ամրակներով ամրացված է հանովի գլխանոց, բաճկոնը երկու կողային գրպաններով, ձախ թևքի վրա կափույրով գրպան, առաջնամասում մշակված են վրադիր երկու գրպաններ` կափույրներով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը: Ուսանշանները` համազգեստի գունավորմամբ, հագցնովի՝ կոչմանը համապատասխան,

բ. գլխարկ` ձմեռային, բաղկացած թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, ականջակալները մշակված՝ արհեստական մորթուց.

3) սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև, կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` կոճակով, օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով.

4) ձեռնոց՝ ձմեռային, հնգամատ, փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից.

5) կոշիկ՝ կարված սև բնական կաշվից.

6) կոշիկ` կարճաճիտք մորթե ներդիրով, կարված սև բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման.

7) շապիկ՝ (մայկա) կարճաթև, բամբակյա կտորից, կապույտ, կլորավուն օձիքով, ձախ թևքին` Արցախի Հանրապետության դրոշը, մեջքին՝ «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ»:

 

V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ (ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ) ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

10. Փրկարարների և հրշեջ-փրկարարների աշխատանքային համազգեստն իր մեջ ներառում է՝

1) աշխատանքային համազգեստ՝ կեպիով (նկար 6)

ա. բաճկոն՝ մուգ կապույտ կտորից, մեջքի, կրծքավանդակի և տաբատի ծնկնամասերում լուսարձակող ժապավեններով, կրծքավանդակի կենտրոնական մասում ամրացված կոչման տարբերանշանով, կրծքավանդակի ձախ կողմում` լուսարձակող ժապավենի վերևի մասում ամրացված՝ արյան կարգի տարբերանշանները, իսկ աջ կողմում՝ փրկարար կամ հրշեջ-փրկարար տարբերանշանները, մեջքին` լուսարձակող ժապավենից վերև, կենտրոնական մասում գրված՝ «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ», ուսանշանները` համազգեստի գունավորմամբ, հագցնովի՝ կոչմանը համապատասխան,

բ. տաբատ` երկու ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան, հետևի մասում ներկարված երկու կափույրով գրպան, ամրացվում են կոճակով, ներքևի մասում երկու լուսարձակող ժապավենով.

2) թիկնոց՝ հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ) էլաստիկ, բաղկացած տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, երկու շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով.

3) կոմբինեզոն փրկարարի՝ (նկար 10) տաք ներդիրով, դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններով, լուսարձակող մանժետներով, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիրով.

4) բաճկոն ձմեռային՝ գլխանոցով (նկար 11) վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` նարնջագույն, ներքևի մասը մուգ կապույտ, որը կիսվում է լուսարձակող ժապավենով, պոլիէթիլենից՝ (50-70 միկրոն հաստությամբ) էլաստիկ, երկու կողային վեր բարձրացող գրպանով, շղթայով, կրծքամասում` մեկ գրպանով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև, թևերը` լայն մանժետներով, կրծքամասի ձախ գրպանի կափույրի վրա ամրացված` «RS OF ARTSAKH», իսկ կրծքամասի աջ կողմում` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, բաճկոնի մեջքի վերևի հատվածում ասեղնագործված՝ «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ». Ուսանշանները` համազգեստի գունավորմամբ, հագցնովի՝ կոչմանը համապատասխան.

5) կեպի` մուգ կապույտ կտորից, կոշտ հովհարով, վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանով.

6) փրկարարի ժիլետ` (նկար 9) մուգ փիրուզագույն պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ, վեց գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար, թիկունքին լուսարձակող ժապավեններով.

7) գոտեփոկ ճարմանդով՝ փրկարարական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50 միլիմետր մետաղյա ճարմանդով.

8) կոշիկ երկարաճիտք՝ (նկար 13) բնական յուֆտե կաշվից, գույնը սև, տակացուն միաշերտ, պոլիուրետանային մաշվածադիմացկուն ռետինից, կոշիկը ոտքին հարմարեցվում է ճտքերի վրա ամրացված վեցական մետաղյա օղակներով անցնող կոշկաքուղերով.

9) կոստյում` ամենօրյա, կեպիով (նկար 5)

ա. բաճկոն՝ բամբակյա (պաշտպանիչ գույնի), կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով, առջևի մասում տեղադրված երկու վրադիր գրպաններով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված՝ «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ», թևերը՝ երկկարանի, արմունկի մասում կարված մանժետներով, բաճկոնի ներքնամասը կարված գոտիով, կողերը կարված ձգաերիզներով, թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներով, ուսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով,

բ. տաբատ` բամբակյա (պաշտպանիչ գույնի), կարված գոտիով, առջևի մասը կոճկված շղթայով` երեսապատված կտորով, երկու կողային ներկարված գրպանով, հետևի մասում երկու գրպան` կափույրով, ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ՝ կափույրով, ծնկային մասերում կարված ծնկակալներով, տաբատի փողքերի ներքնամասը կարված կարգավորող երկու կոճակօղակներով, ժապավենաթելով,

գ. կեպի` կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով, վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը.

10) բաճկոն ձմեռային`ամենօրյա համազգեստի, գլխարկով (նկար 8)

ա. բաճկոն` կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկված շղթայով և վեց կոճակօղակներով, առաջնամասում մշակված վրադիր չորս գրպաններ` կափույրներով, կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացված` «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգի տարբերանշանները, կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարբերանշանը, բաճկոնի աջ թևքին ամրացված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը, իսկ ձախ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը, ներքևում՝ «ԱՐՑԱԽ» և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության թևքանշանը, բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք, ուսանշանները` համազգեստի գունավորմամբ, հագցնովի՝ կոչմանը համապատասխան,

բ. ձմեռային գլխարկ՝ կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, կարակուլե մորթուց ականջակալներով և ծոծրակամասով, հովհարի վերևի կենտրոնական մասում կարված՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը.

11) սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև, պաշտպանիչ գույնի, բրդյա, ուսերը պատված շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով, ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, գրպան՝ կափույրով, կենտրոնում` կոճակով.

12) շապիկ (մայկա)` կարճաթև, բամբակյա, կապույտ կամ պաշտպանիչ գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևքին` Արցախի Հանրապետության դրոշը, մեջքին` «ԱԻՊԾ ԱՐՑԱԽ».

13) ձեռնոց ձմեռային՝ հնգամատ, պաշտպանիչ գույնի, խիտ բրդյա գործվածքից.

14) կոշիկ ամենօրյա՝ կարված սև բնական կաշվից:

 

VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

11. Փրկարարական ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստն իր մեջ ներառում է՝

1) հրշեջի մարտական համազգեստ՝ (նկար 12) բաղկացած սաղավարտից, բաճկոնից, տաբատից, ձեռնոցներից և երկարաճիտք կոշիկներից, ջերմադիմացկուն կտորից, բաճկոնի կրծքավանդակին, մեջքին, ձեռնոցներին, թևքերի և տաբատի ստորին հատվածներում դեղնականաչավուն և արծաթագույն լուսարձակող ժապավեններից: Բաճկոնը կոճկվում է փակ շղթայով և երեք մետաղյա ամրակներով, կողային հատվածներում մեկական ծավալուն գրպաններ` կափույրներով: Կոշիկները ջերմադիմացկուն, քթամասը հարվածադիմացկուն.

2) փրկարարի սաղավարտ՝ պաշտպանող սաղավարտ, նախատեսված ընկնող առարկաներից և թռչող մանր մասնիկներից գլուխը և դեմքը պաշտպանելու համար, կազմված է գլխարկից, դիմային թափանցիկ վահանից կախոցով, ամորտիզացիոն համակարգից, գլխարկը պատրաստված է սպիտակ գույնի պոլիկարբոնատից, իսկ վահանը կազմված է թափանցիկ պոլիկարբոնատից և ամրացված է սաղավարտին: Կրունկային միացությունը ապահովում է գլխարկի ազատ փոխադրումը աշխատանքային և ոչ աշխատանքային դիրքում.

3) փրկարարի գոտի՝ կազմված երկառանցքային ճարմանդից, բրայից, զսպանակակեռից, հանգույցից, գոտու ժապավենից, պահոցից, մամլիչը և մամլիչի կցասեղը ապահովում են գոտու պինդ ֆիքսումը հրշեջ-փրկարարի գոտկատեղին, կատարինապահը ապահովում է հուսալի կապ կատարինի և հրշեջ-փրկարարական գոտու հետ, իսկ հանգույցը` կատարինի տեղադրումը և դրա տեղավորումը հրշեջ-փրկարարական գոտում.

4) երկարաճիտք կոշիկներ՝ (նկար 13) հրակայուն, ջրակայուն, կոշիկի երեսացուն կազմված ռետինե և կտորե շերտերից, որոնք միանում են տակացուին սոսնձվելու և վուլկանացման եղանակով, Տակացուն և քթամասն ունեն պողպատե միջադիրներ՝ էլեկտրական հոսանքից անտիստատիկ պաշտպանվածությամբ:

 

VII. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

 

12. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշները և ծառայողների համազգեստի տարբերանշաններն են`

1) խորհրդանիշ՝ (նկար 14) վահանաձև շերտ, 120 միլիմետր երկարությամբ, միջնամաuի լայնությունը` 80 միլիմետր, վահանից դուրu են գալիu կապույտ և նարնջագույն երկու ուղղանկյուն երիզներ` 20 միլիմետր լայնությամբ և 105 միլիմետր երկարությամբ: Վահանի միջնամաuում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավաuարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է` կողմի 20 միլիմետր երկարությամբ, շրջանը երիզում է 15 միլիմետր լայնությամբ արծաթագույն փրկարար oղակը` բաժանված 12 թերթիկների, որոնք իրարից բաժանված են ճառագայթաձև, 2 միլիմետր լայնությամբ, բաց նարնջագույն գծերով, որոնց լծորդումը կատարված է շրջանի կենտրոնից և խորհրդանշում է արև ու հավերժություն, հաջորդ շերտը Արցախի Հանրապետության դրոշի եռագույն oղակն է` 5 միլիմետր լայնությամբ իրարից բաժանված գծերով: Խորհրդանիշը երիզված է 2 միլիմետր լայնությամբ uպիտակ փրկարար պարանով և 10 միլիմետր լայնությամբ, կապույտ երկինքը խորհրդանշող, շրջանաձև երիզով, որի վրա հայերենով գրված է «ԱՀ ԱԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իuկ ներքևի մաuում անգլերենով՝ «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR».

2) ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան՝ (նկար 14) արտակարգ իրավիճակների պետական ծառայության միասնական տարբերանշան՝ վահանաձև, վերևի մասում ասեղնագործված է «ԱԻՊԾ» անվանումը, կենտրոնում հին հայկական ութաթև աստղ, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավաuարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է: Կարվում է ձախ թևքի վրա՝ վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ.

3) ծառայողների համազգեստի տարբերանշան՝ (նկար 14) արտակարգ իրավիճակների պետական ծառայության միասնական տարբերանշան` շրջանաձև, շրջանաձև երիզով հայերենով գրված է «ԱՀ ԱԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իuկ ներքևի մաuում անգլերենով՝ «STATE SERVICE OF EMERGENCY SITUATIONS OF THE AR», կենտրոնում հին հայկական «Ութաթև աստղ» է, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից, ութաթև աստղի կենտրոնում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավաuարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է: Տարբերանշանը խորհրդանշում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որը կրում են համազգեստի դիմային մասում.

4) ութաթև մետաղական խորհրդանիշ՝ (նկար 15) ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի, խորհրդանիշը՝ միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից և նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով, խորհրդանիշի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը, խորհրդանիշը փակցվում է համազգեստի օձիքի դիմային մասում կամ ուսանշանի վրա.

5) կոճակներ՝ (նկար 15) մետաղյա, կլոր, ոսկեգույն, 22 միլիմետր և 14 միլիմետր չափսերի` Արցախի Հանրապետության զինանշանով.

6) հրշեջի տարբերանշան՝ (նկար 15) հրշեջի սաղավարտ՝ կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողրակներով.

7) քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշան՝ (նկար 15) կապույտ եռանկյունի՝ նարնջագույն շրջանաձև հիմքի կենտրոնում։

 

VIII. ՈՒՍԱԴԻՐՆԵՐ

 

13. Փրկարարական ծառայության ուսադիրներն են՝

1) փրկարարական ծառայության տոնական համազգեստի ուսադիրներ՝ (նկար 16) բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր կոչումների համար՝ կարովի, ոսկեգույն, կարմիր եզրագծերով և հնգաթև ուռուցիկ աստղերով՝ կոչմանը համապատասխան.

2) փրկարարական ծառայության ամենօրյա համազգեստի ուսադիրներ՝ (նկար 17)

ա. ուսադիրներ բարձրագույն կոչումների համար՝ մուգ փիրուզագույն, վերին հատվածը ամրացված Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով 22 միլիմետր տրամագծով մեկական կոճակով, ուսադիրների կենտրոնում ամրացված՝ 22 միլիմետր տրամագծով մեկ աստղ` գեներալ-մայորի համար, համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև,

բ.ուսադիրներ՝ գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումների համար՝ մուգ փիրուզագույն, 3 միլիմետր լայնությամբ երկայնակի նարնջագույն գույնի ժապավեններով, վերին հատվածին ամրացված` փրկարար ծառայության խորհրդանիշով մեկական ոսկեգույն կոճակով: ՈՒսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի`

 

Փրկարարական

ծառայության

կոչումը

Աստղերի թիվը

ուսադիրների վրա

Աստղե-

րի տրա-

մագիծը

(մմ)

Տարածությունն

ուսադիրի ներքևի

եզրից մինչև 1-ին

աստղի

կենտրոնը (մմ)

ՈՒսադիրների

երկարությամբ

աստղերի միջև

ընկած տարա-

ծությունը (մմ)

գեներալ-մայոր

1

22

45

-

գնդապետ

3

20

25

25

փոխգնդապետ

2

20

25

25

մայոր

1

20

45

-

կապիտան

4

13

25

25

ավագ լեյտենանտ

3

13

25

25

լեյտենանտ

2

13

25

25

ավագ ենթասպա

3

13

25

25

ենթասպա

2

13

25

25

 

Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների մուգ փիրուզագույն, ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի`

 

Փրկարարական

ծառայության

կոչումը

ՈՒսադիրների վրայի

ժապավենների

քանակը

ՈՒսադիր-

ների վրայի

ժապավենների

լայնությունը

(մմ)

ՈՒսադիրների

երկարու-

թյամբ ժա-

պավենների

միջև ընկած

տարածու-

թյունը (մմ)

ՈՒսադիրների

ստորին եզրից

մինչև ժապա-

վենն ընկած

տարածու-

թյունը (մմ)

ավագ

1

14

-

-

ավագ սերժանտ

1

14

-

-

սերժանտ

3

4

2

25

կրտսեր սերժանտ

2

4

2

25

շարքային

-

-

-

-

 

Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 միլիմետր է:

 

IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

Սույն գլխում տրվում են փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի նկարները

 

Ներմուծեք նկարագրությունը_1308

 

Ներմուծեք նկարագրությունը_1309

նկար №1

Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի

ծառայողների տոնական համազգեստ, գլխարկ և փողկապ

 

Ներմուծեք նկարագրությունը_1310

Ներմուծեք նկարագրությունը_1311

       

Ներմուծեք նկարագրությունը_1312

նկար № 2

Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող կին

ծառայողների տոնական համազգեստ, պիլոտկա (կանացի) և փողկապ

 

Ներմուծեք նկարագրությունը_1313

նկար № 3

Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի

ծառայողների տոնական համազգեստ՝ վերարկու

 

Ներմուծեք նկարագրությունը_1314

Ներմուծեք նկարագրությունը_1315

 

նկար № 4

Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի

ծառայողների ամենօրյա համազգեստ, գլխարկ (կեպի) և գլխարկ (կանացի)

 

Ներմուծեք նկարագրությունը_1316

Ներմուծեք նկարագրությունը_1317

 

նկար № 5

Փրկարարների և հրշեջ փրկարարների ամենօրյա կոստյում և գլխարկ (կեպի) 

 

Ներմուծեք նկարագրությունը_1318

 

նկար № 6

Փրկարարների և հրշեջ փրկարարների աշխատանքային համազգեստ

 

Ներմուծեք նկարագրությունը_1319

 

նկար № 7

Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի

ծառայողների ամենօրյա ձմեռային համազգեստ և գլխարկ (կեպի)

 

Ներմուծեք նկարագրությունը_1321

 

նկար № 8

Փրկարարների և հրշեջ փրկարարների ամենօրյա ձմեռային համագեստ և գլխարկ (կեպի)

 

Ներմուծեք նկարագրությունը_1320

 

Նկար № 9

Փրկարարի ժիլետ` առանց թևերի

 

Ներմուծեք նկարագրությունը_1322

 

նկար №10

Կոմբինեզոն փրկարարի

 

Ներմուծեք նկարագրությունը_1323

նկար № 11

Բաճկոն` աշխատանքային համազգեստի ձմեռային գլխանոցով, մորթե օձիքով և

ներդիրով ձմեռային գլխարկով

 

Ներմուծեք նկարագրությունը_1324

նկար № 12

Հրշեջի մարտական համազգեստ

 

Ներմուծեք նկարագրությունը_1325

 

նկար №13

Կոշիկ` երկարաճիտք Երկարաճիտք կոշիկներ` հրակայուն, ջրակայուն

 

Ներմուծեք նկարագրությունը_1326

նկ. 14

Փրկարարական ծառայության խորհրդանիշը, թևքի տարբերանշանը,

ծառայության տարբերանշանը

 

Ներմուծեք նկարագրությունը_1327

ՆԿ. 15

Փրկարարական ծառայության ութաթև մետաղական խորհրդանշանը,

հրշեջի տարբերանշանը, կոճակները և քաղաքացիական պաշտպանության

միջազգային տարբերանշանը

 

Փրկարարական ծառայության ուսադիրներ

1. Փրկարարական ծառայողների տոնական ուսադիրները

 

Ներմուծեք նկարագրությունը_1329

 

ՆԿ. 16

 

2.Փրկարարական ծառայողների վերարկուների, բաճկոնների, կիսաբաճկոնների վրա

ամրացվում են հետևյալ ուսադիրները

 

Ներմուծեք նկարագրությունը_1330

 

ՆԿ. 17

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հուլիսի 16-ի N 576-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն իրավական ակտով կանոնակարգվում է փրկարարական ծառայողներին համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները:

 

ՆՈՐՄԱ 1.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման

ժամկետը

Ծանոթու-

թյուն

1

Գլխարկ` կիսաբրդյա տոնական

1հատ

7 տարի

   

2

Կոստյում` կիսաբրդյա կտորից, տոնական

1 լրակազմ

7 տարի

   

3

Վերարկու` բրդյա, ձմեռային, կարակուլե օձիքով տոնական

1 հատ

7 տարի

   

4

Կոստյում փրկարարի` ամենօրյա կեպիով փիրուզագույն

1 լրակազմ

1 տարի

   

5

Բաճկոն փրկարարի` ձմեռային, մորթե օձիքով

և ներդիրով ձմեռային գլխարկով (փիրուզագույն)

1 լրակազմ

3 տարի

   

6

Բաճկոն ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով

(պաշտպանիչ գույնի) ձմեռային գլխարկով

1 լրակազմ

7 տարի

   

7

Կոստյում բամբակյա` կեպիով (պաշտպանիչ գույնի)

1 լրակազմ

3 տարի

   

8

Սվիտեր` սրտաձև բացվածքով, անթև

1 հատ

7 տարի

   

9

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ

3 տարի

   

10

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

(պաշտպանիչ գույնի)

1 հատ

4 տարի

   

Սպիտակեղեն

11

Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ

1 հատ

2 տարի

1

12

Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ

1 հատ

2 տարի

   

13

Շարֆ (կաշնե) տոնական

1 հատ

7 տարի

  

14

Փողկապ` տոնական

1 հատ

7 տարի

   

15

Շապիկ (մայկա)

3 հատ

1 տարի

   

16

Ձեռնոց` տոնական

1 զույգ

3 տարի

   

17

Ձեռնոց ձմեռային ամենօրյա

1 զույգ

7 տարի

   

18

Կաշեգոտի` գեներալի

1 հատ

10 տարի

   

Կոշկեղեն

19

Կոշիկ` խրոմե

1 զույգ

1 տարի

   

20

Կոշիկ` կարճաճիտք մորթե ներդիրով

1 զույգ

2 տարի

2

21

Կոշիկ` երկարաճիտք

1 զույգ

5 տարի

    

 

1. Կարճաթև վերնաշապիկը թույլատրվում է փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

2. Մորթե ներդիրով կարճաճտքավոր կոշիկը թույլատրվում է փոխարինել խրոմե կոշիկով:

 

ՆՈՐՄԱ 2.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման

ժամկետը

Ծանոթու-

թյուն

1

Գլխարկ` կիսաբրդյա, տոնական

1 հատ

7 տարի

    

2

Վերարկու` ձմեռային, տոնական

1 հատ

7 տարի

   

3

Կոստյում փրկարարի` ամենօրյա կեպիով

(փիրուզագույն)

1 լրակազմ

1 տարի

    

4

Տաբատ փրկարարի` ամենօրյա (փիրուզագույն)

1 հատ

1 տարի

   

5

Կոստյում` կիսաբրդյա, տոնական

1 լրակազմ

7 տարի

    

6

Սվիտեր` սրտաձև բացվածքով, անթև

1 հատ

5 տարի

   

7

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ

3 տարի

    

8

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

(պաշտպանիչ գույնի)

1 հատ

4 տարի

    

9

Բաճկոն փրկարարի` ամենօրյա ձմեռային,

մորթե օձիքով և ներդիրով (փիրուզագույն)

ձմեռային գլխարկով

1 լրակազմ

3 տարի

    

10

Բաճկոն ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով

(պաշտպանիչ գույնի) ձմեռային գլխարկով

1 լրակազմ

4 տարի

    

11

Կոստյում բամբակյա` կեպիով (պաշտպանիչ գույնի)

1 լրակազմ

2 տարի

     

12

Կաշեգոտի` սպայական

1 հատ

10 տարի

    

13

Գոտի տոնական

1 հատ

10 տարի

    

Սպիտակեղեն

14

Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ

1 հատ

2 տարի

    

15

Շարֆ (կաշնե) տոնական

1 հատ

7 տարի

    

16

Փողկապ` տոնական

1 հատ

7 տարի

    

17

Ձեռնոց` բամբակյա տոնական

1 զույգ

7 տարի

   

18

Ձեռնոց` բրդյա ամենօրյա

1զույգ

5 տարի

    

19

Շապիկ (մայկա)

3 հատ

1 տարի

   

Կոշկեղեն

20

Կոշիկ

1 զույգ

1 տարի

    

21

Կոշիկ` երկարաճիտք

1 զույգ

5 տարի

   

22

Կոշիկ` կարճաճիտք մորթե ներդիրով

1 զույգ

3 տարի

1

 

1. Կարճաճտքավոր կոշիկը թույլատրվում է փոխարինել կոշիկներով և հակառակը:

 

ՆՈՐՄԱ 3.

ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման

ժամկետը

Ծանոթու-

թյուն

1

Պիլոտկա տոնական

1 հատ

7տարի

   

2

Վերարկու` ձմեռային, տոնական

1 հատ

7 տարի

   

3

Բաճկոն և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական

1 լրակազմ

7 տարի

   

4

Կոստյում փրկարարի ` ամենօրյա

կեպիով (փիրուզագույն) կանացի

1 լրակազմ

1 տարի

   

5

Բաճկոն փրկարարի ` ձմեռային, մորթե օձիքով

և ներդիրով (կանացի) ձմեռային գլխարկով

(փիրուզագույն)

1 լրակազմ

3 տարի

  

6

Սվիտեր` սրտաձև բացվածքով, անթև

1 հատ

5 տարի

 

7

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ

3 տարի

 

Սպիտակեղեն

8

Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ կանացի

1 հատ

2 տարի

   

9

Շարֆ` (կաշնե) տոնական

1 հատ

7 տարի

  

10

Փողկապ` տոնական կանացի

1 հատ

7 տարի

  

11

Ձեռնոց` բամբակյա տոնական

1 զույգ

7 տարի

  

12

Ձեռնոց` բրդյա ամենօրյա

1 զույգ

5 տարի

   

13

Շապիկ (մայկա) կանացի

2 հատ

1 տարի

  

Կոշկեղեն

14

Կոշիկ կանացի

1 զույգ

1 տարի

 

15

Կոշիկ` կարճաճիտք կանացի մորթե ներդիրով

1 զույգ

2 տարի

 

 

1. Ճգնաժամային կառավարման կենտրոնի քաղաքացիական աշխատանք կատարողների իրային գույք է հատկացվում կրման հետևյալ ժամկետով՝

 

1)

կոստյում փրկարարի` ամենօրյա կեպիով (փիրուզագույն)

1 լ-կ -1 տարի

2)

շապիկ (մայկա)

2 հատ - 1 տարի

3)

սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ - 3 տարի

4)

կոստյում փրկարարի` ամենօրյա ձմեռային, մորթե օձիքով և

1 լ-կ - 3 տարի

       

ներդիրով ձմեռային գլխարկով (փիրուզագույն)

      

5)

կոշիկ կանացի

1 զույգ - 1 տարի

 

ՆՈՐՄԱ 4.

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման

ժամկետը

Ծանոթու-

թյուն

1

Փրկարարի և հրշեջ-փրկարարի աշխատանքային

համազգեստ՝ կեպիով

1 լրակազմ

1 տարի

    

2

Կոստյում` ամենօրյա բամբակյա, կեպիով

(պաշտպանիչ գույնի)

1 լրակազմ

2 տարի

   

3

Կոմբինեզոն փրկարարի

1 հատ

4 տարի

   

4

Բաճկոն`ամենօրյա ձմեռային, մորթե օձիքով

և ներդիրով (պաշտպանիչ գույնի) ձմեռային գլխարկով

1 լրակազմ

3 տարի

  

5

Թիկնոց ներդիրով` փրկարարի

1 հատ

4 տարի

  

6

Բաճկոն` աշխատանքային համազգեստի ձմեռային,

մորթե օձիքով և ներդիրով ձմեռային գլխարկով

1 լրակազմ

3 տարի

   

7

Ժիլետ փրկարարի

1 հատ

3 տարի

  

8

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ

3 տարի

  

9

Սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

(պաշտպանիչ գույնի) 

1 հատ

3 տարի

   

10

Գոտեփոկ` ճարմանդով

1 հատ

10 տարի

    

Սպիտակեղեն

11

Շապիկ (մայկա)

3 հատ

1 տարի

   

12

Ձեռնոց` բրդյա

1 զույգ

4 տարի

  

Կոշկեղեն

13

Կոշիկ` երկարաճիտք

1 զույգ

1 տարի

  

14

Կոշիկ

1 զույգ

2 տարի

   

 

1. Ճգնաժամային կառավարման կենտրոնի և հսկիչ անցագրային կետի քաղաքացիական աշխատանք կատարողների իրային գույք է հատկացվում կրման հետևյալ ժամկետով՝

 

1)

կոստյում փրկարարի` ամենօրյա կեպիով (փիրուզագույն)

1 լ-կ -1 տարի

2)

շապիկ (մայկա)

2 հատ - 1 տարի

3)

սվիտեր` շրջանաձև բացվածքով, երկարաթև

1 հատ - 3 տարի

4)

կոստյում փրկարարի` ամենօրյա ձմեռային, մորթե օձիքով և

1 լ-կ - 3 տարի

        

ներդիրով ձմեռային գլխարկով (փիրուզագույն)

    

5)

կոշիկ

1 զույգ - 1 տարի

 

2. Վարորդներին լրացուցիչ իրային գույք է հատկացվում կրման հետևյալ

ժամկետով՝ կոմբինեզոն` բամբակյա բանվորական

      

1 լ-կ -1 տարի

 

Ն Ո Ր Մ Ա 5.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ)

ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման ժամկետը

1

Հրշեջի մարտական համազգեստ

1 լրակազմ

5 տարի

2

Սաղավարտ` փրկարարի

1 հատ

անժամկետ

3

Ենթասաղավարտ

1 հատ

5 տարի

4

Փրկարարի գոտի

1 հատ

3 տարի

5

Երկարաճիտք կոշիկներ` հրակայուն, ջրակայուն

1 զույգ

5 տարի

 

Ն Ո Ր Մ Ա 6.

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Հ/Հ

Իրի անվանումը

Քանակը

Կրման ժամկետը

1

Քնապարկ

1 հատ

5 տարի

2

ՈՒսապարկ

1 հատ

5 տարի

3

Թիկնոցավրան

1 հատ

5 տարի

4

Բարձ` բամբակյա

1 հատ

4 տարի

5

Վրան` տուրիստական

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

6

Վրան` ՈՒՍՏ-56, ՈՒՍԲ-56, ՊՄկ

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

7

Վրան` ճամբարային, սպայական

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

8

Վրան` ճամբարային, զինվորական

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

9

Վրան` օժանդակ տնտեսական

կարիքների համար

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

10

Վրան` շտաբային

1 լրակազմ

24 ամսյա փաստացի

շահագործում

11

Դահուկներ

1 զույգ

15 տարի

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ