ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 27 օգոստոսի 2019թ. |
N 692-Ն |
ք.Ստեփանակերտ
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ (մշակված, ծրագրված, հարմարեցված) տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի օգոստոսի 27–ի N 692-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ,
ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի (ծպտյալ) տեսահսկման և գաղտնալսման, դրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման և ձայնագրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
2. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր և համակարգեր անհետք ներթափանցելու, դրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու (փոփոխելու, ոչնչացնելու) և ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
3. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային և այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու (փակելու) համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
4. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են հեռախոսային (ֆիքսված, բջջային և այլ տեսակի կապի) խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների և այլն), ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի (ծպտյալ) վերահսկման, գաղտնալսման և ձայնագրառման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
5. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի (ծպտյալ) վերահսկման համար, ծրարի, փաթեթի (արտաքին թաղանթի) անհետք բացմամբ և վերականգնմամբ կամ առանց բացելու, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
6. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առարկաները նույնացնող (թղթադրամներ, իրեր, փաթեթներ, փաստաթղթեր և այլն) անտեսանելի նշանների տեղադրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
7. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են շարժական և ոչ շարժական (ստացիոնար) ռադիոտեղորոշման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
8. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են ծպտյալ եղանակով մարդու հոգեֆիզիոլոգիական գործընթացների ակամա փոփոխության, անկեղծությունը բացահայտելու համար (պոլիգրաֆ), ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
9. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են իրերի և փաստաթղթերի գաղտնի (ծպտյալ) հետազոտման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
10. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են անձանց, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի (ծպտյալ) հսկման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |