Համարը 
N 776-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.23/19(383)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019թ.

N 776-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

   

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 776-Ն որոշման

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգի, ձևի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

 

2. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. «Արցախի Հանրապետությունում կուտակային բաղադրիչի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական գաղտնի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) դադարեցման (ներառյալ մասնակիցների ռեեստրը վարողի գործունեության դադարեցման հիմքով) դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է մասնակիցների ռեեստրը փոխանցել մասնակիցների ռեեստրը վարող այլ անձի կամ Արցախի Հանրապետության կառավարությանը:

4. Մասնակիցների ռեեստրի փոխանցման նախապատրաստումը պետք է սկսվի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ՝ մասնակիցների ռեեստրի փոխանցումն արդյունավետ իրականացնելու և ռեեստրի վարման շարունակականությունն ապահովելու նպատակով:

5. Պայմանագրի դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր պարտականությունները մինչև մասնակիցների ռեեստրը վարող այլ անձին կամ Արցախի Հանրապետության կառավարությանը մասնակիցների ռեեստրի փոխանցումը:

 

3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

 

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված կարգով և ժամկետներում մասնակիցների ռեեստրը փոխանցում է էլեկտրոնային կրիչի միջոցով` կազմելով հանձնման-ընդունման ակտ` երկու օրինակից, որոնք պետք է ստորագրվեն հանձնող և ընդունող կազմակերպությունների (Արցախի Հանրապետության կառավարության) իրավասու անձանց կողմից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ