ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
19 սեպտեմբերի 2019թ. |
N 777-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ
ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 777-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`
1) մասնակցի սեռը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը, տարին.
4) կոնտակտային տվյալները, այդ թվում`
ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),
բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),
գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |