Համարը 
N 1082-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.25/25(389)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.12.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2019թ.

N 1082-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ,

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել`

1) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1082-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ

ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

2. Կուսակցությունն իր հաշվետվությունը զանգվածային լրատվության միջոցով հրապարակելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ հաշվետվությունը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն):

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն թղթային տարբերակով՝ դրան կցելով զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման փաստը վկայող ապացույցը, օրենքով սահմանված դեպքերում նաև աուդիտորական եզրակացության պատճենը:

4. Հաշվետվությունը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու համար կազմվում է Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1082-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հաշվետվության ձևի հիման վրա: Հաշվետվության սկզբում նշվում են այն ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը: Հաշվետվության բոլոր էջերն ստորագրվում են կուսակցության իրավասու պաշտոնատար անձի կողմից:

5. Կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ ներառի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:

6. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում:

7. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1082-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ա Ն  Ձ Ե Վ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ

ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

 

________________________ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը 20__ թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար.

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը

(հազ.

դրամ)

Հատկացման ձևը

(կանխիկ/փոխան-

ցում, բանկային

հաշիվ/դրամարկղ)

Այլ տվյալներ

1. Նախորդ տարվանից առաջացած մնացորդը

հունվարի 1-ի դրությամբ

           

2. Մուտքի վճարներ

           

3. Անդամակցության վճարներ

           

4. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել

նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը,

բնակության վայրը)`

1)

2)

3)

           

5. Իրավաբանական անձանց նվիրատվություններ

(նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`

1)

2)

3)

           

6. Օրենքով նախատեսված կարգով ստացված

բյուջետային ֆինանսավորում

           

7. Քաղաքացիական իրավական գործարքներից և

օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել

գործարքը կամ աղբյուրը)`

1)

2)

3)

           

8. Ընդամենը մուտք արված դրամական միջոցներ

           

9. Ֆիզիկական անձանց տրված վճարներ (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճարներ)

           

10. Սոցիալական վճարներ

           

11.Գույքի վարձակալության վճար (նշել գույքի անվանումը, վարձակալության ժամկետները)`

1)

2)

3)

           

12. Կոմունալ վճարումներ (նշել կոմունալ սպասարկման անվանումը)`

1)

2)

3)

           

13. Հարկեր և տուրքեր (նշել հարկատեսակը)՝

1)

2)

3)

           

14. Գույքի ձեռքբերման համար կատարված

ծախսեր (նշել գույքի անվանումը և քանակը)`

1)

2)

3)

           

15. Տրանսպորտային ծախսեր

           

16. Գործուղման ծախսեր

           

17. Այլ ծախսեր

           

18. Ընդամենը ծախսված դրամական

միջոցներ

           

19. Մնացորդը տարվա վերջում

           

________________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը

(հազ.

դրամ)

Գույքի անվանումը, հասցեն, համառոտ նկա- րագիր, չափսերը

Այլ

տվյալ-

ներ

1. Առկա անշարժ գույքը հաշվետու տարվա

հունվարի 1-ի դրությամբ

           

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)`

1)

2)

3)

           

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ (նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`

1)

2)

3)

           

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել գործարքը կամ աղբյուրը)`

1)

2)

3)

           

5. Ընդամենը

           

________________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Աղբյուրները

Քանակը

Արժեքը

(հազ.

դրամ)

Գույքի անվանումը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը

Այլ

տվյալ-

ներ

1. Առկա շարժական գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ

           

2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ (նշել

նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը,

բնակության վայրը)`

1)

2)

3)

           

3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ

(նշել նվիրատուի անվանումը, գտնվելու վայրը)`

1)

2)

3)

           

4. Քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից (նշել գործարքը կամ աղբյուրը)`

1)

2)

3)

           

5. Ընդամենը

           

_________________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

Գույքի անվանումը

Քանակը

Արժեքը

Օտարման ձևը

Այլ տվյալներ

1.

           

2.

           

3.

           

________________________________________________________________________

Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)

անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ