Համարը 
N 1087-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.25/25(389)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2019թ.

N 1087-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ

ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և 16-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել`

1) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևը լրացվում և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանն է տրամադրվում «Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել» (Microsoft Office Excel) ձևաչափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

   

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1087-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող ոլորտի գործող, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1087-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տրամադրում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

2. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1087-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

3. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները ներառվում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից վարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրում և պարբերաբար թարմացվում են:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

   

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1087-Ն որոշման

 

   

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

Ը/Կ

ՏՆՏԵՍԱ-

ՎԱՐՈՂ

ՍՈՒԲՅԵԿՏԻ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

(ԱՆՀԱՏ

ՁԵՌՆԱՐԿԱ-

ՏԻՐՈՋ

ԱՆՈՒՆԸ,

ԱԶԳԱՆՈՒՆԸ)

ՊԵՏ.

ՌԵԳԻՍՏՐԻ

ԳՐԱՆՑՄԱՆ

(ՀԱՇՎԱՌ-

ՄԱՆ)

ՀԱՄԱՐԸ

ՏՆՏԵՍԱ-

ՎԱՐՈՂ

ՍՈՒԲ-

ՅԵԿՏԻ

(ՀԱՇՎԱՌ-

ՄԱՆ,

ԼՈՒ-

ԾԱՐՄԱՆ)

ՕՐԸ

ՏՆՏԵՍԱ-

ՎԱՐՈՂ

ՍՈՒԲՅԵԿ-

ՏԻ, ՀՎՀՀ-ն

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

ՍՈՒԲՅԵԿՏԻ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

(ԱՆՀԱՏ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ

ՀԱՍՑԵՆ)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԸ (ՆՇԵԼ ԿՈԴԸ` ԸՍՏ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀՀ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ

26.11.0, 26.12.0, 26.20.0, 26.30.0,

26.80.0, 46.51.0, 46.52.1, 46.52.2,

46.52.3, 58.21.0, 58.29.0, 61.10.3,

61.20.4, 61.30.2, 61.90.0, 62.01.0,

62.02.0, 62.03.0, 62.09.0, 63.11.0,

63.12.0, 95.11.0, 95.12.0, 47.41.0,

47.42.0 ԵՎ 85.59.3 ԵՆԹԱԴԱՍԵՐԻ)

ԲԱԺՆԵՄԱ-

ՍԵՐԻ ՍԵՓԱ-

ԿԱՆԱՏԵՐԵՐԸ

(ՌԵԶԻԴԵՆՏ

ԵՎ ՈՉ

ՌԵԶԻԴԵՆՏ)

ԾԱՆՈ-

ԹԱԳՐՈՒ-

ԹՅՈՒՆ

                   
                   
                   
                   

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

   

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1087-Ն որոշման

 

   

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ`

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

Ը/Կ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

ՍՈՒԲՅԵԿՏԻ (ԱՆՀԱՏ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ

ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ)

ՏՆՏԵՍԱՎԱ-

ՐՈՂ ՍՈՒԲ-

ՅԵԿՏԻ ՀՎՀՀ-ն

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՏՆՎԵԼՈՒ

ՎԱՅՐԸ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐ-

ԿԱՏԻՐՈՋ ՀԱՍՑԵՆ)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-

ԹՅԱՆ

ՀԻՄՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԸ

ԳՈՐԾՈՒՆԵ-

ՈՒԹՅԱՆ ԱՅԼ

ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

(ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԹԻՎԸ)

             
             
             
             

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ