Համարը 
N 134-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.03.17/07(398)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.03.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ)` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԻՔԻ, ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2020թ.

N 134-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ)` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԻՔԻ, ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել, որ՝

1) Ստեփանակերտ քաղաքում, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն իրականացվում է Ստեփանակերտում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց բնակարանները այդ ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով հատկացման միջոցով.

2) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն իրականացվում է բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով:

2. Հաստատել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի)՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և զինվորական ծառայությունից տարիքի կամ երկարամյա ծառայության կամ առողջական վիճակի պատճառով արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

3. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված կարգով շահառու ճանաչված անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման համար Արցախի Հանրապետության կառավարության արտաբյուջետային միջոցների հաշվին այդ նպատակով մուտք գործած գումարից 821 300 000 (ութ հարյուր քսանմեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի մարտի 5-ի N 134-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ)` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԻՔԻ ԿԱՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի)՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված բնակարանային ապահովություն չստացած և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքների (այսուհետ` Շահառու) բնակարանային խնդիրները պետական ֆինանսական աջակցությամբ լուծելու հետ կապված հարաբերությունները:

2. Շահառուներին անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է բնակարանի գնման (կառուցման) վկայագիր տրամադրելու միջոցով:

3. Շահառուի կողմից բնակելի տուն կառուցելու և Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի մարտի 15-ի N10 որոշմամբ հաստատված` բնակարանային պայմանների բարելավման նպատակով Արցախի Հանրապետության շրջաններում պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում` Շահառուին ցուցաբերվում է լրացուցիչ պետական ֆինանսական աջակցություն` նպատակային անտոկոս փոխառության տրամադրման միջոցով:

 

II. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը՝ համաձայն N 1 ձևի, անվանական փաստաթուղթ է, որով հավաստվում է վկայագիր ստացած անձի կողմից Արցախի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) գնման կամ բնակելի տան կառուցման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Բնակարանի գնման (կառուցման) վկայագիրն արժեթուղթ չէ, և այն ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ կամ փոխառություն), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման (ներառյալ՝ կտակի միջոցով): Բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) վկայագրի սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող Շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող Շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

5. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման (կառուցման) վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության կողմից տրամադրված՝ Արցախի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով`

1) Արցախի Հանրապետության քաղաքներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի)` համապատասխան շրջկենտրոնի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, բայց ոչ պակաս, քան մեկ քառակուսի մետրի համար Շուշի քաղաքում` 160 000 (հարյուր վաթսուն հազար) դրամը, այլ քաղաքներում` 100 000 (հարյուր հազար) դրամը.

2) Արցախի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան շրջկենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը, բայց ոչ պակաս, քան մեկ քառակուսի մետրի համար 100 000 (հարյուր հազար) դրամը:

6. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կենտրոնական բնակկենցաղային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Շահառուին բնակարանի գնման (կառուցման) վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ) նախատեսված պայմանների հիման վրա:

7. Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա կազմվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ` Շահառուներին բնակարանի գնման (կառուցման) վկայագրեր տրամադրելու մասին և այն ներկայացվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, Հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է Շահառուին` առաջարկելով Հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ համաձայն N 2 ձևի: Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում Շահառուն Հանձնաժողովի նախագահի հետ կնքում է պայմանագիրը: Բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու մասին պայմանագիր կնքած Շահառուների տվյալները, նրանց կողմից առարկություն չներկայացվելու դեպքում, պայմանագրի կնքումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, որի նպատակով յուրաքանչյուր Շահառու գրավոր համաձայնություն է տալիս իր մասին տվյալները (զինվորական ծառայությունից արձակվելու հիմքը, անունը, ազգանունը, հայրանունը, այն բնակավայրը, որի համար հատկացվել է աջակցությունը, հասանելիք սենյակների թիվը և հատկացված աջակցության չափը) հրապարակելու համար:

8. Շահառուի կողմից բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում` բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով գնվող բնակարանի (բնակելի տան) գինը վճարվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից վաճառողի հաշվի համարին, պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:

9. Շահառուի կողմից բնակելի տուն կառուցելու դեպքում` բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փոխանցվում է Արցախի ներդրումային hիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) հաշվի համարին` Շահառուի կողմից Հիմնադրամի հետ կնքված` բնակարանի գնման (կառուցման) վկայագրով բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող անհատույց պետական աջակցության գումարի նպատակային օգտագործման պայմանագիրը Հանձնաժողովի նախագահին ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան չափից ավելի բարձր արժեքով բնակարան (բնակելի տուն) գնելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, արժեքի տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում, գնվող բնակարանի (բնակելի տան) կամ կառուցվող բնակելի տան բնակելի սենյակների թիվը կարող է տարբերվել Կարգի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

11. Բնակարանի գնման (կառուցման) վկայագրի վավերականության ժամկետը սահմանվում է 12 ամիս` վկայագիրը Շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերվելու կամ Հիմնադրամի հետ կնքված` բնակարանի գնման (կառուցման) վկայագրուվ բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող անհատույց պետական աջակցության գումարը նպատակային օգտագործելու վերաբերյալ պայմանագիրը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն չներկայացնելու դեպքում բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ ըստ իր բնակարանային հաշվառման հերթի: Վկայագրի վավերականության ժամկետի ընթացքում Շահառուի մահվան դեպքում բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը մտնում է ժառանգության զանգվածի մեջ, և Շահառուի ժառանգի (ժառանգների) կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, որի պատճենը պահվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փոխանցվում է ժառանգի (ժառանգների) բանկային հաշվի համարին: Բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը Շահառուի ժառանգին (ժառանգներին) փոխանցվելու հիման վրա Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակարանային ապահովության իրավունքը դադարում է: Սույն կետի համաձայն բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը մարվելուց հետո Շահառուի մահվան դեպքում Շահառուի բնակարանային ապահովությունն իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պայմանների համաձայն:

 

III.ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Կարգի իմաստով բնակելի տան կառուցումը շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր է՝ ուղղված բնակելի տարածքի շինարարությանը, որը նախատեսում է՝

1) հիմքից նոր բնակելի տան կառուցում.

2) բնակելի տան նոր հարկի կառուցում կամ կցակառուցում.

3) բնակարանի կցակառուցում.

4) կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտում.

5) բնակելի տան ամրացում և/կամ հիմնանորոգում:

13. Շահառուն բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով բնակելի տուն կառուցելու նպատակով ներկայանում է Հիմնադրամ` ներկայացնելով բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը, ինչպես նաև`

1) սույն կարգի 12-րդ կետով սահմանված կառուցման անհրաժեշտ թույլտվության բնօրինակը.

2) մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված նախագիծը և նախահաշիվը.

3) համապատասխան հողամասի կամ բնակելի տան (բնակարանի)՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:

14. Շահառուն Հիմնադրամի հետ կնքում է բնակարանի գնման (կառուցման) վկայագրով բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող անհատույց պետական աջակցության գումարի նպատակային օգտագործման պայմանագիր, որի ձևը սահմանում է Հիմնադրամը:

15. Հիմնադրամը, սույն կարգի 9-րդ կետի համաձայն, Շահառուի անվամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հիմնադրամի հաշվի համարին փոխանցված` բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը Շահառուին է տրամադրում փուլերով` դրա նպատակային օգտագործումը վերահսկելու նպատակով: Յուրաքանչյուր փուլի գումարը տրամադրվում է նախորդ փուլում տրամադրված գումարին համապատասխան աշխատանքների կատարման դեպքում և ոչ ավել, քան 3,5 մլն դրամը:

16. Շահառուն սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում, կարող է անտոկոս փոխառություն ստանալու հայտ ներկայացնել Հիմնադրամ` կառուցման նախահաշվային արժեքի և անհատույց աջակցության գումարի տարբերության չափով, բայց ոչ ավել, քան նշված կարգով սահմանված` կառուցման համար տրամադրվող փոխառության առավելագույն գումարը:

17. Հիմնադրամը, բնակելի տուն կառուցելու համար անտոկոս փոխառություն ստանալու մասին Շահառուի հայտը բավարարում է սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով սահմանված պայմանների համաձայն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1517

 

 

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ______

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ (ԿԱՌՈՒՑՄԱՆ) ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Ստեփանակերտ

___ _______________ 20 թ.

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ի դեմս

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական

բնակարանային հանձնաժողովի նախագահ____________________________________________-ի

                                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը)

(այսուհետ` Նախարարություն), մի կողմից, և զինծառայող (քաղաքացի)

_______________________________________________________________________________

                                              (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը,

_______________________________________________________________________________

                                                              անձնագրային տվյալները)

(այսուհետ` Շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Նախարարությունը Շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով Շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն`

__________________________________________________________________________ դրամ:

                                                 (գումարի չափը՝ թվերով և բառերով)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունը պարտավոր է՝

2.1.1. Շահառուին տրամադրել բնակարանի գնման (կառուցման) վկայագիր.

2.1.2. Շահառուի կողմից նոտարական կարգով վավերացված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 19-ի N 423-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Արցախի ներդրումային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) հետ կնքված բնակարանի գնման (կառուցման) վկայագրով բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող անհատույց պետական աջակցության գումարի նպատակային օգտագործման պայմանագիրը, Նախարարություն ներկայացվելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվի համարին` բնակարանի (բնակելի տան) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Հիմնադրամի հաշվի համարին.

2.1.3. սույն պայմանագրի 2.1.2-րդ ենթակետում նշված գումարի փոխանցման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել գումարի փոխանցման մասին Շահառուին և (կամ) բնակարան վաճառողին, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Շահառուին և (կամ) Հիմնադրամին:

2.2. Նախարարությունն իրավունք ունի՝

2.2.1. Շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու (կառուցելու) դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` նաև կառուցումն չավարտելու պատճառից, Շահառուն չի կարող Նախարարություն ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է՝

2.3.1. բնակարանի գնման (կառուցման) վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Հիմնադրամի հետ կնքված` սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված պայմանագիրը ներկայացնել Նախարարություն: Այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու կամ Հիմնադրամի հետ կնքված` սույն կետում նշված պայմանագիրը Նախարարություն չներկայացնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման (կառուցման) մարված վկայագիրը վերադարձնել Նախարարություն.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում արժեքի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:

2.4. Շահառուն իրավունք ունի՝

2.4.1. Նախարարությունից պահանջել բնակարանի գնման (կառուցման) վկայագրում նշված գումարը, նոտարական կարգով վավերացված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 19-ի N 423-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը Նախարարություն ներկայացնելուց հետո փոխանցել վաճառողի հաշվի համարին, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Հիմնադրամի հետ կնքված` սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված պայմանագիրը Նախարարություն ներկայացնելուց հետո փոխանցել Հիմնադրամի հաշվի համարին.

2.4.2. սույն պայմանագրի 2.3.1-ին ենթակետի համաձայն բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը Նախարարությանը վերադարձնելուց հետո պահպանել բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն Շահառուի կողմից բնակարանի գնման (կառուցման) վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում` Հիմնադրամի հետ կնքված` սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված պայմանագիրը Նախարարություն ներկայացնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու, իսկ բնակելի տուն կառուցելու համար Հիմնադրամի հետ կնքված` սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված պայմանագիրը Նախարարություն չներկայացնելու դեպքերում` բնակարանի գնման (կառուցման) վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀԱՌՈՒ

          

----------------------------------------------------

----------------------------------------------

(պաշտոնատար անձի անվան և հայրանվան

(անձի անվան և հայրանվան սկզբնատառերը,

սկզբնատառերը, ազգանունը)

ազգանունը)

           

--------------------------------------------------

----------------------------------------------

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

            

Կ.Տ.

       

------- ---------------- 20 թ.

----- ---------------- 20 թ.