Համարը 
N 225-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.04.13/09(400)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ-ՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020թ.

N 225-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ

ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 284 -րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման (հաշվառման) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի N 225-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Արցախի Հանրապետության տարածքում ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների: Սույն կարգով սահմանված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Արտոնագրային վճարների մասին» օրենքով սահմանված արտոնագրային վճար վճարող հանդիսացող անձանց վրա:

2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները`

1) առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում գտնվող կամ չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.

2) առաքման կետ` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար.

3) առաքվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերից կամ առաքման կետերից, ինչպես նաև մաքսատնից (մաքսակետից) առուվաճառքի, մատակարարման, փոխանակության, կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կամ առանց դրանց գնորդին (ստացողին) կամ նրա նշած անձին հանձնվող (այդ թվում` տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով)` իրացվող, հատկացվող, բաց թողնվող, տրամադրվող կամ ցանկացած այլ ձևով օտարվող (այդ թվում` անհատույց) ապրանք.

4) տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ հետ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ առաքման կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք.

5) ուղեկցող փաստաթուղթ՝ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող` սույն կարգին համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ:

3. Արցախի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների կողմից ապրանքներ առաքելու դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.

3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)՝ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով:

4. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`

1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ).

3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.

5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.

6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների քանակը և գինը (արժեքը) հանրագումարով.

7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.

8) գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):

5. Սույն կարգի իմաստով անփաստաթուղթ ապրանք է համարվում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`

1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.

2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը.

3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սույն կարգի 4-րդ կետի պահանջների կատարված լինելը.

4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխելու դեպքում` տեղափոխվող) ապրանք է, սակայն ուղեկցվում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված այլ ուղեկցող փաստաթղթով:

6. Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա՝ անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:

7. Հարկ վճարողն իր առաքման վայրից կամ առաքման կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու (բացառությամբ Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) դեպքում պարտավոր է սույն կարգին համապատասխան՝ վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում և ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ձևով էջերից կազմված, համարակալված, թելակարված և իր հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետ` գիրք):

8. Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի (կետի) համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը սույն կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Հարկ վճարողը պարտավոր է ապրանքների առաքման կամ տեղափոխման ընթացքում գիրքը պահել համապատասխան առաքման վայրում (կետում), գրքերում գրանցումները կատարել գրիչով: Սույն կետի պահանջների խախտումը համարվում է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի խախտում:

9. Հարկային մարմնում հաշվառված և դրոշմակնքված գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում վարվող` հարկային մարմնում կնքված գրքերի հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):

10. Հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևի հայտ ու հարկային մարմնում հաշվառման և դրոշմակնքման համար գիրքը, իսկ նախկինում հարկային մարմնի հաշվառած և դրոշմակնքած գրքի լրանալ-ավարտվելուց հետո նոր գիրք ներկայացնելու դեպքում` նաև նախկինում կնքված և համարակալված գիրքը: Հայտը հարկային մարմին մուտքագրվելուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ապահովում է գրքերի կնքումը, հաշվառումը և տրամադրումը հարկ վճարողին, որը ներառում է`

1) գրանցամատյանում պահանջվող տեղեկատվության լրացումը.

2) գրքի համարակալումը գրանցամատյանում գրանցման և տվյալ հարկ վճարողի` հարկային մարմնում կնքված գրքերի հերթական համարներով.

3) գրքի կազմի վրա հարկ վճարողի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, ՀՎՀՀ-ի, գտնվելու (հաշվառման) վայրի, գտնվելու (հաշվառման) վայրից տարբերվող` առաքման վայրի, առաքման կետի դեպքում` տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը, ըստ հարկային մարմնում վարվող գրանցամատյանի` գրքի հերթական համարի նշումը.

4) գրքի վերջին էջի թելակարված մասի կնքումը և ստորագրումը հարկային մարմնի ղեկավարի կողմից, դրան կից գրքի կնքման և համարակալման ամսաթվի, ամսվա, տարեթվի գրառումը.

5) հարկ վճարողի նախկինում կնքված գիրքը լրացված-ավարտված լինելու դեպքում վերջին գրառումից անմիջապես հետո «Գիրքն ավարտված է» նշումը կատարելը և կնքելը.

6) հաշվառված և դրոշմակնքված գրքի տրամադրումը հարկ վճարողին, հարկ վճարողի պաշտոնատար կամ լիազորված անձի կողմից դրա համար գրանցամատյանում ստորագրելը:

11. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով (այսուհետ՝ ծրագիր) և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

12. Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 11-րդ կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում հայտ` նշելով.

1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` համապատասխան առաքման վայրի անվանումը).

2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը):

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված հայտն առաջին անգամ լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:

14. Հարկային մարմինը սույն կարգի 12-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի համար էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:

15. Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից սույն կարգի 12-րդ կետում նշված հայտով ներկայացված առաքման վայրերի կամ առաքման կետերի համար սույն կարգին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող ապրանքները հաշվառված (գրանցված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:

16. էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առաքման վայրերի կամ առաքման կետերի տվյալները, դադարեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

17. Դադարեցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ առաքման կետերի համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:

18. Լրացված-ավարտված գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտի մոտ մինչև գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում Արցախի Հանրապետության հարկային մարմին` նրանց պահանջի դեպքում:

19. Առաքման վայրի կամ առաքման կետի գրքի լրանալուց-ավարտվելուց հետո կամ մինչև դրա լրանալ-ավարտվելը հարկ վճարողը, սույն կարգին համապատասխան, նոր գիրք է ներկայացնում հարկային մարմին` հաշվառման և դրոշմակնքման: Նոր գրքում գրանցումները կարող են կատարվել միայն հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» գրառումը կատարվելուց և կնքվելուց հետո: Եթե հարկ վճարողը հարկային մարմին հաշվառման և դրոշմակնքման համար տվյալ առաքման վայրի կամ առաքման կետի նոր գիրքը ներկայացրել է մինչև նախկինում հարկային մարմնի կնքած և հաշվառած գրքի լրանալ-ավարտվելը, ապա նոր գիրքը ստանալուց հետո պարտավոր է նախկինում հաշվառված և դրոշմակնքված գիրքը լրանալ-ավարտվելուց հետո ներկայացնել հարկային մարմին: Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրքի վերջին գրառումից անմիջապես հետո կատարում է «Գիրքն ավարտված է» գրառումը, կնքում և հարկ վճարողին է տրամադրում լրացված-ավարտված գիրքը:

20. Էլեկտրոնային գրանցում (հաշվառում) վարող (էլեկտրոնային գիրք վարող) տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:

21. Ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց հետո անմիջապես:

22. Ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ հարկ վճարողի անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև հարկ վճարողի այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:

23. Էլեկտրոնային կրիչով ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

24. Հարկ վճարողի (պատասխանատու անձի) կողմից մինչև ապրանքների փաստացի առաքումը կամ տեղափոխումն ուղեկցվող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըստ առաքման կամ տեղափոխման հաջորդականության, գրքում կատարվում են հետևյալ գրանցումները`

1) գրանցման հերթական համարը.

2) ապրանքատեսակի խմբի անվանումը.

3) ապրանքներն ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ).

5) ապրանքների առաքման կամ տեղափոխման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

6) ապրանքների տեղափոխման ձևը և նշանակման վայրի հասցեն.

7) ապրանքն ուղեկցողի (ստացողի) անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, լիազորագրի համարը.

8) գնորդի (ստացողի) անվանումը և ՀՎՀՀ-ն:

25. Գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) կամ նրա կողմից նշված անձին կամ փոխադրողին տրվող ուղեկցող փաստաթղթի վերևի աջ անկյունում «Գրանցման գիրք N______ էջ______տող______» գրառման մեջ (նախապես նման գրառման բացակայության դեպքում կատարվում է նաև գրառում) լրացվում են գրքի, տվյալ փաստաթղթի գրանցման էջի և տողի հերթական համարները:

26. Հարկ վճարողը գրքում չի գրանցում`

1) առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխումը.

2) խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքումը.

3) տարածման նպատակով մամուլի տեղափոխումը.

4) վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը: Սույն կարգի իմաստով վերանորոգման և համանման աշխատանքները ներառում են նաև հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և նմանատիպ այլ համակարգերի շահագործումն ու պահպանումը.

5) հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը.

6) օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը.

7) օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով կատարված գործարքները, որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը.

8) մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքումը.

9) արտադրության և սպառման թափոնների տեղափոխումը:

27. Գրքում սխալ գրառում կատարելու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և կատարվում է ճիշտ գրառում (սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո), ջնջված տողի կողքին կատարելով նշագրում սխալ գրառման մասին` նշելով սխալի ուղղման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:

28. Սույն կարգի 25-րդ կետում նշված գրանցման ժամկետների բացթողնման և գրքում հետագա տողեր լրացված լինելու դեպքում առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը գրանցվում են վերջին գրառման տողից հետո` այդ տողի կողքին նշելով գրանցման փաստացի կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:

29. Հարկային մարմնի ստուգմամբ հայտնաբերված` սույն կարգին համապատասխան չգրանցված առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը հարկ վճարողները պարտավոր են սույն կարգի 28-րդ կետով նախատեսված կարգով գրանցել գրքում:

30. Սույն կարգով սահմանված` առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն հարկ վճարողների համար, ովքեր սույն կարգով սահմանված գրանցումները վարում են ծրագրերով:

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի N 225-Ն

որոշմամբ սահմանված կարգի

 

 

Ձև

 

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԳՐՔԻ ԷՋԻ

 

N________

 

Հ/Հ

Ապրանքա-տեսակի խմբի անվանումը

Առաքման կամ տեղափոխման փաստաթղթի հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Ընդհանուր գումարը, ներառյալ` ԱԱՀ (ՀՀ դրամով)

Առաքման կամ տեղափոխ-ման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Տեղափոխման ձևը և նշանակ-ման վայրի հասցեն

Ապրանքն ուղեկցողի (ստացողի) անունը, ազգանունը, լիազորագրի համարը (անձնագրի տվյալները)

Գնորդի (ստացողի) անվանումը և ՀՎՀՀ-ն

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի N 225-Ն

որոշմամբ սահմանված կարգի

 

 

Ձև

 

ՀԱՅՏ

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

(ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԳՐՔԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 Փաստաթղթի հերթական համարը   

 ԱՀ ֆինանսների նախարարության

 N___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

___________________________

 

հարկ վճարողներին սպասարկող

ստորաբաժանման պետ

     ______________________________

 

_________________________________________________________________

(հարկ վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ))

_________________________________________________________________

(հարկ վճարողի բնակության կամ գտնվելու վայրը)

Խնդրում եմ հաշվառել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի,

ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը (գրքերը).

 

 

1._____________________________________________ 

(առաքման վայրը կամ տրանսպորտային միջոցի անվանումը,

 

______________________________________________

մակնիշը և պետական համարանիշը, գրքի վարման ձևը),

   

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

2._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

3._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

 

Նշված առաքման վայրերի կամ առաքման կետերի համար նախկինում գիրք`

1. չեմ հաշվառել.

               (ընդգծել)

 

1._____________________________________________ 

(առաքման վայրը կամ տրանսպորտային միջոցի անվանումը,

 

______________________________________________

մակնիշը և պետական համարանիշը, գրքի վարման ձևը),

   

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

2._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

3._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

 

Հաշվառումը վարվում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից

սահմանված չափանիշներին բավարարող հետևյալ համակարգչային ծրագրով.*

 _____________________________________________________________________________

 ____________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ՝

1. նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը.

2. հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրից օգտվելու համապատասխան փաստաթղթի պատճենը*:

 

 

Հարկ վճարողի պաշտոնատար

կամ լիազորված անձ

 

 

 

__________________

(ստորագրությունը)

 

 ________________________

   (պաշտոնը, անունը, ազգանունը)

       

Կ.Տ.

     
       ____ _______________ 20  թ.

 

_____________________________

* Լրացվում (ներկայացվում) է միայն էլեկտրոնային գիրք հաշվառելու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ