Համարը 
N 349-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.05.26/12(403)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.05.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՀ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2020թ.

N 349-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետության հատկացված տեղերի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 366-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշումը չի գործում 2020-2021 ուսումնական տարվա համար.

2) Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» N 1174-Ն որոշումը կիրառելի է հեռակա ուսուցման ընդունելության համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի մայիսի 11-ի N 349-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ

2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի (այսուհետ` բուհեր) 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Բուհերի՝ առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի (այսուհետև՝ ցանկ): 2019-2020 ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ՝ դիմորդ) իրենց նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար հանձնում են ցանկի աղյուսակների երրորդ սյունակում նշված տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունը: Ցանկի աղյուսակների երրորդ սյունակում մեկից ավելի ընդունելության մրցութային քննության առկայության դեպքում դիմորդն իր ընտրությամբ հանձնում է այդ քննություններից մեկը:

3. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:

4. Օտարերկրյա քաղաքացիները (այսուհետ` օտարերկրացիները) Արցախի Հանրապետության բուհեր կարող են ընդունվել՝ համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ըստ ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

5. Դիմորդը ընդունելության քննությունը հանձնում է քննական կենտրոնում: Քննական կենտրոնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը և բժշկի ներկայությունը պարտադիր է:

6. Ընդունելության քննությունները միասնական, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են: Միասնական և ներբուհական ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ:

7. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:

8. Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:

9. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի քննությունը` 150 րոպե:

10. Բուհերի ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:

11. Ներբուհական են՝

1) Արցախի պետական համալսարանի «Կերպարվեստ», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ճարտարապետություն» կրթական ծրագրի «Գծագրություն» առարկայի քննությունը.

3) Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» կրթական ծրագրերի մասնագիտական առարկաների քննությունները: «Նախնական զինվորական պատրաստություն» բանավոր քննության ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը 30 րոպե է:

12. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի նախորդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:

13. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ`անվճար)` ըստ բուհերի և մասնագիտությունների՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի.

2) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հաստատված վճարովի տեղերի:

14. Տվյալ ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ:

15. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

16. Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, ընդունելության մրցութային քննությունը կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ` բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և մյուս օտար լեզուների քննությունների:

17. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են զինվորական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

18. Դիմորդները (հանրակրթական դպրոցի, նախնական, միջին մասնագիտական հաստատության, նախորդ տարիների, ինչպես նաև օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները) ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ, բացի այն դիմորդներից, ովքեր տվյալ քննությանը հայտագրվել են 2020 թվականի փետրվար- մարտ ամիսներին, իսկ ներբուհական քննությունների համար դիմորդը 1500 դրամ փոխանցում է բուհի հաշվեհամարին:

19. Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի համար դիմորդներն ընդունելության դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով ուղարկում են Արցախի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված է ներբուհական քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն ընդունելության դիմում-հայտը համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանքի հետ մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը, ժամը 18.00՝ էլեկտրոնային եղանակով ուղարկում են Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոն:

20. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:

21. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Տեղեկանքը մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն կամ բուհի ընդունող հանձնաժողովին: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությանը կամ մրցույթին մասնակցության մասնագիտությունները, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 64-րդ կետով սահմանված արտոնությունից:

22. Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` միասնական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Ներբուհական քննություն հանձնող դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

23. Ընդունելության քննության և մասնագիտությունների դիմում-հայտի ձևը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը:

24. Ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

25. Հայտագրման ավարտից հետո միասնական և ներբուհական քննություն հանձնող դիմորդներին տրվում են անցաթղթեր: Անցաթղթերը մինչև հուլիսի 1-ը էլեկտրոնային եղանակով ուղարկվում են դպրոցներ կամ դիմորդներին: Միասնական քննություն հանձնող դիմորդներին անցաթղթերն ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոնը, իսկ ներբուհական քննություն հանձնողներինը՝ համապատասխան բուհը:

26. Անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, ուսումնական հաստատությունը, անձնական համարը), քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը:

27. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդին է տալիս վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

28. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը, պահպանելով գնահատականը, կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

29. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

30. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննությանը և մրցույթին մասնակցելու իրավունքից:

31. Դիմորդի կողմից դիմում-հայտում լրացված տվյալների, փաստաթղթերի հավաստիությունը և գնահատականների համապատասխանությունը հաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոն կարող է դիմել հայտատուի ուսումնական հաստատություն:

32. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գնահատականի փոխարեն կարող են օգտագործել ավարտական փաստաթղթի օտար լեզվի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն) տարեկան գնահատականը: Ընդ որում` «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագիր)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի տարեկան կամ պետական ավարտական քննության գնահատականը պարտադիր է:

33. Բուհի ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման գործընթացին օժանդակում է բուհի ընդունող հանձնաժողովը:

34. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

35. Դիմորդը բուհ ընդունվելուց հետո ներկայացնում է՝

1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական) բնօրինակը.

4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.

5) սույն կարգի 62-64-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

6) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները:

36. Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը` ժամը 18։00-ն։

 

III. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,

ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

37.Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա հունիսի 16-ը հաստատում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար) գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ներկայացմամբ.

2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա հունիսի 16-ը հաստատում է նախարարը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ներկայացմամբ.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 40 դիմորդի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր), միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Յուրաքանչյուր խմբի համար քննասենյակում աշխատանքները համակարգում են մեկական կազմակերպիչ.

10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.

15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարից գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա.

22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն երկու կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

38. Միասնական քննության անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.

3) միասնական քննությունը Արցախի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9։30-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը:

39. Միասնական քննության ավարտը`

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

40. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` գնահատման և թեստավորման կենտրոն տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.

3) գնահատման և թեստավորման կենտրոնում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

41. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են գնահատման և թեստավորման կենտրոնում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:

42. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը.

2) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ.

6) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ քննական կենտրոնից.

7) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորը.

8) վկայագրի ձևը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

9) 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդները մինչև հուլիսի 31-ը վկայագրերն ստանում են դպրոցներից, իսկ մյուսները գնահատման և թեստավորման կենտրոնից՝ ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:

43. Միասնական քննության արդյունքների բողոքարկումը քննելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնում ստեղծվում է ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով):

44. Բողոքարկման հանձնաժողովը`

1) բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

2) չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

3) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ը կարող է բողոքարկել առցանց եղանակով.

4) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են վերջին քննության բողոքարկման ավարտից հետո երկօրյա ժամկետում:

 

IV. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

45. Ներբուհական ընդունելության քննությունների անցկացման համար գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով):

46. Քննական հանձնաժողովները կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

47. Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:

48. Ներբուհական քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում է քննական հանձնաժողովի նախագահը:

49. Ներբուհական բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը:

50. «Երաժշտության տեսություն», «Սոլֆեջիո», «Հարմոնիա», «Կոլոքվիում», «Երաժշտական գրականություն», «Գծանկար», «Գծագրություն», «Գեղանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», «Լուսանկարչության հիմունքներ», «Քանդակագործություն», «Նկարչության հիմունքներ», «Նկարչություն» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկման, որոնց քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է հետևյալ կերպ.

1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը ներբուհական գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում.

2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.

3) դիմումում նշվում է ներբուհական գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.

4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.

5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքն ստուգած անդամը քննարկում են ներբուհական գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.

6) բողոքարկված ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.

7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.

8) ներբուհական գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական գրավոր քննության քննական կենտրոնում.

9) ներբուհական գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9։00-18։00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել գնահատման և թեստավորման կենտրոնի բողոքարկման հանձնաժողովին.

10) գնահատման և թեստավորման կենտրոնի բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան մասնագիտության գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.

11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է ներբուհական գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.

12) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն:

 

V. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

51. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7,5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Ներբուհական քննությունների համար դրական են համարվում 8 և բարձր միավորները:

52. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտությունների մրցույթներին մասնակցում է մրցութային քննությունից ստացած դրական միավորով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Միասնական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է գնահատման և թեստավորման կենտրոնում, իսկ ներբուհական քննությունների արդյունքներով՝ համապատասխան բուհում:

53. Բուհերում մասնագիտությունների մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ` ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների):

54. Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

55. Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

56. Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

57. Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

58. Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում կարող են ընդունվել Արցախի Հանրապետության գրանցում ունեցող դիմորդները:

Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի դիմորդների և նրանց ծնողների հետ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս համապատասխան պետական մարմինների, կնքում է պայմանագիր՝ բուհն ավարտելուց հետո Արցախի Հանրապետությունում մասնագիտությամբ աշխատելու վերաբերյալ:

59. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին էլեկտրոնային եղանակով ներկայացնում են համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:

60. Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) մեդալակիր դիմորդներին.

2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ համապատասխան մասնագիտությունների համար.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին՝ եթե այն համապատասխանում է տվյալ մասնագիտության ընդունելության քննությանը.

4) ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.

5) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

61. Ավարտական ամփոփիչ տարեկան գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ՝

1) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

2) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։

62. Ընդունելության քննությունը դրական միավորներով հանձնելու դեպքում Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ոստիկանությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունների կողմից տված տեղեկանքների:

63. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

64.Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում`

1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով սույն կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքը.

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

65. Առանց ընդունելության քննության Արցախի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից ճանաչված միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

66. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

67. Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո համապատասխան բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

 

VI. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

68. Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00:

69. Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

70. Համաձայն ընդունելության դիմում-հայտի, դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի անվճար և վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

1) եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.

2) եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության մրցութային առարկաների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

71. Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

 

VII. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

72. Ընդունելության քննությունների հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 11 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը՝ նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` նախարարի տեղակալը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը, բուհերի ռեկտորները և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է նախարարը:

73. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`

1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.

2) հաստատվում են սույն կարգի 62-65-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.

3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի ուսուցման համակարգում թափուր մնացած տեղերը, ինչպես նաև անվճար, վճարովի համակարգի պահուստային տեղերը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի մայիսի 11-ի N 349-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Դասիչը

Մասնագիտությունը,

կրթական ծրագիրը

Ընդունելության

մրցութային

քննություններ

Աստղանիշով

մրցութային

առարկաներ

1

2

3

4

5

011301.00.6

Ընդհանուր մանկավարժություն

        
  

011301.01.6 Տարրական

մանկավարժություն և մեթոդիկա

Հլգ(գ)

Մ*

  

011401.00.6

Մասնագիտական

մանկավարժություն

        
  

011401.01.6 Կենսաբանություն

Կ(գ) կամ Ք(գ)

Ք* կամ Կ*

  

011401.02.6 Քիմիա

Ք(գ) կամ Կ (գ)

Կ* կամ Ք*

  

011401.03.6 Աշխարհագրություն

Ա(գ)

Մ*

  

011401.04.6 Ֆիզիկա

Ֆ(գ) կամ Մ(գ)

Մ* կամ Ֆ*

  

011401.05.6 Մաթեմատիկա

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ* կամ Մ*

  

011401.09.6 Ֆիզիկական

դաստիարակություն և սպորտային

մարզումներ

ԸՖՊ

     

011401.11.6 Կերպարվեստ

Գծն

     

011401.16.6 Նախնական

զինվորական պատրաստություն

ԸՖՊ

     

011401.18.6 Պատմություն

ՀՊ(գ)

Հլգ*

  

011401.19.6 Հայոց լեզու և

գրականություն

Հլգ(գ)

ՀՊ*

  
  

011401.20.6 Ռուսաց լեզու և

գրականություն

Ռլ(գ)

Հլգ*

  

011401.21.6 Անգլերեն լեզու և

գրականություն

Անգլ(գ)

Հլգ*

  

023201.00.6

Լեզվաբանություն

        

023201.01.6 Թարգմանչական

գործ (ըստ լեզուների)

Անգլ(գ)

Հլգ*

  

031201.00.6

Քաղաքագիտություն

        
  

031201.01.6 Քաղաքագիտություն

ՀՊ(գ)

Հլգ*

Օտլ *

031301.00.6

Հոգեբանություն

        
  

031301.01.6 Հոգեբանություն

Հլգ(գ)

Օտլ*

Կ *

032101.00.6

Լրագրություն

        
  

032101.01.6 Լրագրություն

Հլգ(գ)

     

041201.00.6

Ֆինանսներ

        
  

041201.01.6 Ֆինանսներ

(ըստ ոլորտի)

Մ(գ)

Հլգ*

Օտլ *

041301.00.6

Կառավարում

        
  

041301.01.6 Կառավարում

(ըստ ոլորտի)

Մ(գ)

Հլգ*

Օտլ *

042101.00.6

Իրավագիտություն

        
  

042101.01.6 Իրավագիտություն

ՀՊ(գ)

Հլգ*

Օտլ *

061101.00.6

Ինֆորմատիկա (համակարգչային

գիտություն)

        
  

061101.02.6 Ինֆորմատիկա և

կիրառական մաթեմատիկա

Մ(գ)

Ֆ* կամ Անգլ*

  

061105.00.6

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

        
  

061105.01.6 Տեղեկատվական

տեխնոլոգիաներ

Մ(գ)

Ֆ*

  

101501.00.6

Զբոսաշրջություն

        
  

101501.01.6 Զբոսաշրջություն

Ա(գ) կամՀՊ(գ)

Օտլ *

  

 

2. ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Դասիչը

Մասնագիտությունը, կրթական

ծրագիրը

Ընդունելության

մրցութային

քննություններ

Աստղանիշով

մրցութային

առարկաներ

1

2

3

4

5

041801.00.6

Ագրոբիզնես

        
  

041801.01.6 Ագրոբիզնես

Մ(գ)

Հլգ*

Օտլ *

061105.00.6

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

        
  

061105.01.6 Տեղեկատվական

տեխնոլոգիաներ

Մ(գ)

Ֆ*

  

071601.00.6

Տրանսպորտային համակարգեր

        
  

071601.03.6 Փոխադրումների և

ճանապարհային երթևեկության

կազմակերպում և կառավարում

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ* կամ Մ*

  

071602.00.6

Գյուղատնտեսական արտադրության

մեքենայացում, մեքենաներ և

սարքավորումներ

        
  

071602.01.6 Գյուղատնտեսության

մեքենայացում, մեքենաներ և

սարքավորումներ

Մ(գ)

Ֆ*

  

072101.00.6

Պարենամթերքի տեխնոլոգիա

        
  

072101.01.6 Պարենամթերքի

տեխնոլոգիա

Մ(գ) կամ Ֆ(գ)

կամ Ք(գ)

Ֆ* կամ Ք*

կամ Մ*

  

073101․00․6

Ճարտարապետություն

        
  

073101․01․6 Ճարտարապետություն

Գծ

Մ*

  

073201.00.6

Շինարարություն

        
  

073201.01.6 Արդյունաբերական և

քաղաքացիական շինարարություն

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ* կամ Մ*

  
  

073201.03.6 Ջրային համակարգերի

շինարարություն և շահագործում

Մ(գ) կամ Ֆ(գ)

Ֆ* կամ Մ*

  

081101.00.6

Ագրոնոմիա

        
  

081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և

գենետիկա

Մ(գ) կամ Կ(գ)

Կ* կամ Ք*

  

084101.00.6

Անասնաբուժություն

        
  

084101.01.6

Անասնաբուժություն

Մ(գ) կամ Կ(գ)

Կ* կամ Ք*

  

 

3. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Դասիչը

Մասնագիտությունը, կրթական

ծրագիրը

Ընդունելության

մրցութային

քննություններ

Աստղանիշով

մրցութային

առարկաներ

1

2

3

4

5

011301.00.6

Ընդհանուր մանկավարժություն

        
  

011301.01.6 Տարրական

մանկավարժություն և մեթոդիկա

Հլգ(գ)

Մ*

  

011401.00.6

Մասնագիտական մանկավարժություն

        
  

011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն

և սպորտային մարզումներ

Մասն.

     

011401.16.6 Նախնական զինվորական

պատրաստություն

ՆԶՊ (բ)

     

011401.18.6 Պատմություն

ՀՊ(գ)

Հլգ*

  

011401.19.6 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(գ)

ՀՊ*

  

011401.20.6 Ռուսաց լեզու և գրականություն***

Ռլ(գ)

Հլգ*

  

031101.00.6

Տնտեսագիտություն

        
  

031101.01.6 Տնտեսագիտություն

Մ(գ)

Հլգ*

Օտլ*

031801.00.6

Միջազգային հարաբերություններ

        
  

031801.01.6 Միջազգային հարաբերություններ***

ՀՊ(գ)

Հլգ*

Օտլ*

042101.00.6

Իրավագիտություն

        
  

042101.01.6 Իրավագիտություն

ՀՊ(գ)

Հլգ*

Օտլ *

061105.00.6

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

        
  

061105.01.6 Տեղեկատվական տեխնոլոգիաներ***

Մ(գ)

Ֆ*

  

 

4. «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Դասիչը

Մասնագիտությունը, կրթական

ծրագիրը

Ընդունելության

մրցութային

քննություններ

Աստղանիշով

մրցութային

առարկաներ

1

2

3

4

5

011301.00.6

Ընդհանուր մանկավարժություն

        
  

011301.01.6 Տարրական

մանկավարժություն և մեթոդիկա

Հլգ(գ)

Մ*

  

011401.00.6

Մասնագիտական մանկավարժություն

        
  

011401.18.6 Պատմություն

ՀՊ(գ)

Հլգ*

  

011401.19.6 Հայոց լեզու և գրականություն

Հլգ(գ)

ՀՊ*

  

011401.20.6 Ռուսաց լեզու և գրականություն

Ռլ(գ)

Հլգ*

  

011401.21.6 Անգլերեն լեզու և գրականություն

Անգլ(գ)

Հլգ*

  

022802.00.6

Կովկասագիտություն

        
  

022802.01.6 Կովկասագիտություն ***

ՀՊ(գ)

Հլգ *

  

023201.00.6

Լեզվաբանություն

        
  

023201.01.6 Թարգմանչական գործ

(անգլերեն և հայերեն լեզուներ)

Անգլ(գ)

Հլգ*

  

031101.00.6

Տնտեսագիտություն

        
  

031101.01.6 Տնտեսագիտություն

Մ(գ)

Հլգ*

Օտլ *

041301.00.6

Կառավարում

        
  

041301.01.6 Կառավարում (ըստ ոլորտի)

Մ(գ)

Հլգ*

Օտլ *

042101.00.6

Իրավագիտություն

        
  

042101.01.6 Իրավագիտություն

ՀՊ(գ)

Հլգ*

Օտլ *

061101.00.6

Ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն)

        
  

061101.01.6 Ինֆորմատիկա

(համակարգչային գիտություն)

Մ(գ)

Ֆ*կամ

Օտլ*

  

061104.00.6

Տեղեկատվական համակարգեր

        
  

061104.01.6 Տեղեկատվական

համակարգեր

Մ(գ)

Ֆ*

  

 

5. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՅՈՒՐՋՅԱՆ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Դասիչը

Մասնագիտությունը, կրթական

ծրագիրը

Ընդունելության

մրցութային

քննություններ

Աստղանիշով

մրցութային

առարկաներ

1

2

3

4

5

021201.00.6

Դիզայն

        
  

021201.01.6 Դիզայն

Կոմպ

     
  

021201.03.6 Հագուստի մոդելավորում

Կոմպ

     

 

Օգտագործված հապավումներ

 

(բ)

բանավոր

Հլգ

Հայոց լեզու և գրականություն

(գ)

գրավոր

Մ

Մաթեմատիկա

Ա

Աշխարհագրություն

Մասն.

Մասնագիտական

Անգլ

Անգլերեն

ՆԶՊ

Նախնական զինվորական

               

պատրաստություն

Գծ

Գծագրություն

         

Ռլ

Ռուսաց լեզու

Օտլ

Օտարլեզու****

Ք

Քիմիա

Ֆ

Ֆիզիկա

Գծն

Գծանկար

        

ԸՖՊ

Ընդհանուր ֆիզիկական

       
   

պատրաստություն

      

Կ

Կենսաբանություն

      

Կոմպ

Կոմպոզիցիա

      

ՀՊ

Հայոց պատմություն

  

      

 

Ծանոթություններ

 

***Ոչ պետական բուհի չհավատարմագրված մասնագիտություն:

****Օտար լեզու (Ռուսաց լեզու, Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն):

Օտար լեզու մրցութային կամ ոչ մրցութային քննություն կարող է ընտրվել նշված 4 առարկաներից մեկը` դիմորդի հայեցողությամբ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ