ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2020 թվականի մայիսի 15-ի
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 3-Ն
ՀՐԱՄԱՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշները՝ «Վայրի բնության պահպանություն» շարքից «Արցախի ֆաունա» թեմայով մեկական նամականիշ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել՝ «Վայրի բնության պահպանություն» շարքից «Արցախի ֆաունա» թեմայով մեկական նամականիշ՝ սահմանելով անվանագինը՝ 120 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 9000 հատ, անվանագինը՝ 200 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մայիսի 15-ի
N 3-Ն հրամանի |

| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մայիսի 15-ի
N 3-Ն հրամանի |
