Համարը 
N 95-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.06.17/15(406)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.06.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2020թ.

N 95-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ առանձնացնելով «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, դրանում ընդգրկելով անշարժ գույքի կադաստրի վարչությունը, պետական գույքի կառավարման վարչությունը, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ):

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին ու Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխանաբար Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ու Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրությունները և աշխատակազմերի կառուցվածքը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկշաբաթյա ժամկետում, աշխատակազմերին ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկամսյա ժամկետում:

3. Սահմանել, որ «Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառի իրավահաջորդը:

4. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ վերաբաշխումներ կատարել Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում՝ մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ