Համարը 
N 107-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.06.26/16(407)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԱՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՈՒ «ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2020թ.

N 107-Ն

  ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՈՒ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ, 17-րդ հոդվածները և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնել բնական ռեսուրսների, թափոնների, մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժինը (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ) և այն միացնել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

3. «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի։

4. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրանից առանձնացնել տարածքային կառավարման վարչությունը (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ) և այն միացնել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

5. Արցախի Հանրապետության պետական նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխանաբար Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի կանոնադրությունները և աշխատակազմերի կառուցվածքը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկշաբաթյա ժամկետում, աշխատակազմերին ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկամսյա ժամկետում:

6. Սահմանել, որ «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը՝ վերակազմակերպմանը համապատասխան:

7. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ վերաբաշխումներ կատարել Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում՝ մեկամսյա ժամկետում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ