ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2020 թվականի հուլիսի 9-ի
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 6-Ն
ՀՐԱՄԱՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ «Մեծանուն հայեր» շարքից «Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը» թեմայով մեկ նամականիշ` համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել՝ «Մեծանուն հայեր» շարքից «Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը» թեմայով մեկ նամականիշ՝ սահմանելով համապատասխանաբար անվանագինը՝ 230 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 8000 հատ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
9 հուլիսի 2020 թվական
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի
և արտադրական ենթակառուցվածքների
նախարարի 2020 թվականի հուլիսի 9-ի
N 6-Ն հրամանի |
