Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.05.13/08(47)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.04.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«27» ապրիլի 2011թ.

պետական գրանցման համարը 3011145

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2011 թվական

N 12-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել` «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև N 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2011 թվականի ապրիլի 19-ի N 12-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ

ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» Ձև N34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N5 որոշման:

3.Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

5.Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` ըստ հաշվետվությունում նշված ժամկետի և պարբերականության:

6.Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

7.Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակները:

9. «Oրացուցային ժամանակը - ընդամենը, ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ» 2-րդ սյունակի ցուցանիշը արտացոլում է այն ժամերի քանակը (հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), որը նախատեսված է չվացուցակով` ինքնաթիռների և ուղղաթիռների չվերթների համար:

10. 3-8 սյունակների ցուցանիշները վերաբերվում են սարքին, իսկ 9-12 սյունակների ցուցանիշները` անսարք վիճակում գտնվող ինքնաթիռներին և ուղղաթիռներին:

11. 3-րդ սյունակում լրացվում է սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների (ուղղաթիռների) ամբողջ օրացուցային ժամանակը:

12. 4-րդ սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ուղերթում գտնվելու ժամերի քանակը:

13. «թռիչքի ապահովումը բազային օդանավակայանում» 5-րդ սյունակում լրացվում է օդանավակայանում ինքնաթիռի (ուղղաթիռի) թռիչքի ապահովման ժամանակը:

14. 6-րդ սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ռեզերվում գտնվելու ժամանակը:

15. 7-րդ սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) պարապուրդների ժամանակը:

16. «չկատարված թռիչքաժամերը» 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չկատարված թռիչքների ընդհանուր ժամանակը, որը ներկայացնում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարը:

17. 4-րդ և 8-րդ սյունակների ցուցանիշների գումարը հավասար է 3-րդ սյունակի ցուցանիշին:

18. 9-12 սյունակների և 3-րդ սյունակի ցուցանիշների գումարը հավասար է 2-րդ սյունակի ցուցանիշին:

19. Հաշվետվության 2-րդ բաժինը վերաբերվում է ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությանը: Այս մասում լրացվում է ինքնաթիռների քանակն ըստ շահագործման ժամկետների:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է՝

Ներկայացնում է՝

Հաշվետվության

ներկայացման ժամկետը՝

ԼՂՀ ազգային վիճակագրական

ծառայության տարածքային բաժին

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

վարչությունը

մինչև հաշվետու

ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա 20-ը

 

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________

 

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________________

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը _____

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը

 

Շրջանը________________________________________________

 

Գտնվելու վայրը__________________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն_______________________________

 

Ձև N 34-ՔԱ

 

տարեկան

 

Հաստատված է

 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

19 ապրիլի 2011թ.

թիվ 12-Ն որոշմամբ

 

ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

20__թ. համար

 

Ինքնա-թիռների,

ուղղա-թիռների

տեսա-կները

Օրա-ցուցային

ժամանակը

ընդամենը

ինքնաթիռ

(ուղղաթիռ)-

ժամ

այդ թվում՝

սարքին

անսարք

ընդա-մենը

որից

չկատար-ված

թռիչքներ

տեխնիկա-

կան սպա-սարկման

մեջ

վերա-

նորոգ-ման

մեջ

պահեստա-

մասերի

բացակայու-

թյան

պատճառով

սպասում են

վերանորոգ-

ման

ենթակա

են

դուրս

գրման

ուղեր-թում

թռիչքի ապա-հովումը

բազային

օդանավա-

կայանում

ռեզեր-

վում

պարա-պուրդներ եղանակի և

թռիչքների

արգելման

այլ

պատճառով

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                                   
                                   
                                   
                                   
                                  
                                   
                                   
                                  
                                  
                                  

 

Ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությունը

 

Ինքնաթիռների առավելագույն թույլատրելի շահագործման ժամկետը

Ինքնաթիռների քանակը

մինչև 5 տարի

  

5-ից մինչև 15

  

15-ից մինչև 30

  

30 և ավելի

  

 

 

Ղեկավար՝

_______________________

__________________

  

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող՝

_____________________

__________________

(գլխավոր հաշվապահ

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

կամ այլ լիազորված անձ)

       

____________________________________

   

                                     (Հեռախոսահամար(ներ)) 

  

«------------»-----------------------------------------20 թ.

                                                                                           (լրացման ամսաթիվը)