Համարը 
N 344
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.09.10/2(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2005թ.

N 344

 ք.Ստեփանակերտ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» և «է» կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«23» օգոստոսի 2005թ.

թիվ 344 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` տեսչություն) կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով փորձանմուշների գնման ֆինանսական աղբյուրները և գնված ապրանքների տնօրինման գործընթացը:

 

II. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

2. Փորձանմուշների կանխիկ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները գոյանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցներից:

3. Տեսչության պետի կողմից տրված ստուգումն իրականացնելու մասին գրավոր հանձնարարագրի համաձայն ստուգման իրականացման ընթացքում գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի ղեկավարին է ներկայացվում միջնորդագիր` փորձանմուշների գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար:

4. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են նախարարության աշխատակազմի ղեկավարի գրավոր թույլտվությամբ` նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման կողմից:

5. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու նպատակով տեսչության պետի կողմից նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը, գնման ենթակա ապրանքատեսակների անվանումները, քանակը և գնման համար անհրաժեշտ նախնական գումարի չափը:

6. Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն ձևի:

 

III. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

7. Փորձանմուշի գնումից հետո ստուգման իրականացման ժամանակահատվածում գումար ստացող անձը գնված փորձանմուշը հանձնում է փորձարկման` նախարարության հետ պայմանագիր կնքած համապատասխան փորձարկման լաբորատորիա ունեցող կազմակերպությանը` նրա հետ կնքելով փորձանմուշի հանձնման-ընդունման մասին ակտ:

8. Գնման և փորձարկման հանձնման ենթակա փորձանմուշի քանակը որոշվում է արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` համաձայն տեխնիկական կանոնակարգերով և չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների:

9. Ստուգման ավարտից հետո (նմուշառում, փորձարկում, ակտի կազմում և ստորագրում) տեսուչը (գնման համար գումար ստացող անձը) մեկօրյա ժամկետում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր գնված և փորձանմուշի փորձարկման չհանձնված մասը (հսկիչ նմուշը) նախարարության պահեստ ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հաշվետվություն գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման մասին:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով գնված և ի պահ հանձնված ապրանքները նախարարության համապատասխան հանձնաժողովի որոշումների հիման վրա հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի տնօրինմանը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև

 

Ա Կ Տ

 

Փ Ո Ր Ձ Ա Ն Մ ՈՒ Շ Ի  Գ Ն Մ Ա Ն  Մ Ա Ս Ի Ն

 

____ __________________ 200 թ.

քաղ. _____________________________________________

 

(ակտի ձևակերպման վայրը)

 __________________________________________________________________________

                                                                    (տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

 

 ստուգման ղեկավար, պետական տեսուչ և ստուգման մասնակիցներ

________________________________

(անունները,

____________________________________________________________________________

                           ազգանունները, ստուգմանը ներգրավված անձանց անունները, ազգանունները, պաշտոնները)

_____________________________________________________________________________________

կողմից

_____________________________________________________________________________________

                         (տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների անունները, ազգանունները, պաշտոնները)

_____________________________________________________________________________________

 

ներկայությամբ ________________________________________________________________________

                                                      (տեխնիկական կանոնակարգերի նշագիրը, անվանումը)

 

տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ստուգման համար

____________________________________________________________________________________

                                                         (ստուգվող արտադրանքի անվանումը, փուլը)

____________________________________________________________________________________

 

արտադրանքից ընտրվել են փորձանմուշներ:

 

Ստուգվող արտադրանքի փորձանմուշի անվանումը

Չափման միավորը

Փորձանմուշի մեկ միավորի արժեքը (դրամ)

Խմբա-քանակի չափը

Արտադրան-քի թողարկ-ման թվա-կանը

Փորձանմուշի քանակը, արժեքը (դրամ)

նույնակա-նացման համար

փորձարկ-ման համար

հսկիչ գոր-ծողություն-ներ կատա-րելու համար

1

2

3

4

5

6

7

8

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

             

 

 

 

Ստուգման ղեկավար, պետական տեսուչ

____________________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Ստուգման մասնակիցներ

                           ____________________

        ____________________

                                 (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

                          ____________________

        ____________________

 

                                   (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Տնտեսավարող սուբյեկտի

ներկայացուցիչներ

                  ____________________

    ____________________

                    (ստորագրությունը)

   (անունը, ազգանունը)

 

                 ____________________

   ____________________

 

                     (ստորագրությունը)

    (անունը, ազգանունը)

Կ. Տ.