ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
15 հոկտեմբերի 2020թ. |
N 528-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 11-րդ մասով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել աշխարհազորայինների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
«Հաստատում եմ»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
հոկտեմբերի 15-ի N 528-Ն որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղ. (գյուղ) __________________ «___» ______________ 20___թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. ԱՀ ________________________________________________(զինկոմիսարիատը կամ համայնքը), ի դեմս _____________________________________________________ -ի, (այսուհետ՝ հավաքագրող), մի կողմից,
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)
և _____________________________________-ը (այսուհետ` աշխարհազորային (այսուհետ նաև՝ կողմեր),
(անունը, հայրանունը, ազգանունը)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրն առ այն, որ աշխարհազորայինը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված պայմաններով կամավոր ծառայության անցնել «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ աշխարհազորի համակարգում (այսուհետ՝ ծառայություն):
2. ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1. Աշխարհազորայինի կողմից սույն պայմանագիրը կնքելուց հետո նրա տվյալները ներկայացվում են աշխարհազորային շտաբ:
2.2. Աշխարհազորային շտաբի ղեկավարի կողմից աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի:
2.3. Պաշտոնի նշանակվելուց հետո աշխարհազորայինը պարտավոր է ծառայության ընթացքում կատարել աշխարհազորայինի կարգավիճակից բխող իր պարտականությունները, խստորեն ղեկավարվել ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջներով և պետերի հրամաններով:
2.4 Աշխարհազորայինի դրամական ապահովության, արտոնությունների և սոցիալական երաշխիքների հետ կապված հարցերը կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է անժամկետ:
3.2. Պայմանագիրը կարող է լուծվել աշխարհազորայինի նախաձեռնությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
3.3. Սույն պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխարհազորայինին, իսկ մյուս օրինակը պահվում է աշխարհազորային շտաբում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ____________________________________ (գտնվելու վայրը) ____________________________________ (պաշտոնատար անձի կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը) ____________________________________ (ստորագրությունը) Կ. Տ. ______________________ 20 թ.ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ ____________________________________ (բնակության վայրը) ____________________________________ (անվան սկզբնատառը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթ) ____________________________________ (ստորագրությունը) ______________________ 20 թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԼԱԶԱՐՅԱՆ