ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՍՆԱԿԻ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 131-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ որոշում եմ
1. Կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի շրջանակներում զինվորական ծառայության կանչված քաղաքացիների մասնակի զորացրում:
2. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ ելնելով զինված ուժերի խնդիրներից՝ ապահովել սույն հրամանագրի կատարումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. նոյեմբերի 25
Ստեփանակերտ
ՆՀ-641-Ն |