Համարը 
N 472
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  "29" նոյեմբերի 2005թ.

N 472

 ք.Ստեփանակերտ

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«29» նոյեմբերի 2005թ.

թիվ 472 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության (այսուհետ` ազդեցություն) գնահատման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ազդեցություն` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործություն.

ազդեցության գնահատում` բացասական ներգործության արժեքային (Հայաստանի Հանրապետության դրամով) գնահատում:

Ազդեցության գնահատումը ներառում է աղտոտված միջավայրում ջրային, անտառային և հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, նշված ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով հիվանդացած բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) զուտ աշխատանքի կորստի դիմաց փոխհատուցման, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի դիմաց փոխհատուցման ծախսերը.

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումներ (ՄԹԱ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված` ամրակայված և շարժական աղբյուրներից արտանետումներում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի քանակություն:

3. Սույն կարգի համաձայն ազդեցությունը գնահատվում է մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության հետևյալ խախտումների համար`

ա) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցում,

բ) մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցում և թույլտվություններով նախատեսված պայմանների ու պահանջների խախտում,

գ) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում առանց լիազորված պետական մարմինների թույլտվության մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետում,

դ) մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների, սարքավորումների շահագործման կանոնների խախտում, ինչպես նաև դրանք չունենալն ու չօգտագործելը,

ե) մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների և այլ օբյեկտների կառուցում ու շահագործում,

զ) ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտադրություն ու շահագործում, որոնց արտանետումների մեջ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները,

է) արդյունաբերական և կենցաղային թափոնների պահեստավորում, բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, քիմիական նյութերի, հանքային պարարտանյութերի և այլ պատրաստուկների արտադրության, փոխադրման, պահպանության ու կիրառման կանոնների խախտումների, որոնք առաջ են բերել կամ կարող են առաջ բերել մթնոլորտային օդի աղտոտում,

ը) բնակավայրերում արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտը փոշով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորում և կամ դրանց այրում,

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խախտումներ:

Ազդեցությունը գնահատվում է միայն այն նյութերի արտանետումների համար, որոնց ՄԹԱ-ի նորմատիվները գերազանցվել են` հաշվի առնելով տարբեր նյութերի գումարային ազդեցությունը (վերադրման էֆեկտը):

4. Շարժական աղբյուրներից արտանետված գազերի համար ազդեցությունը գնահատվում է`

ա) բենզինային և դիզելային շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից արտանետվող ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների և ածխաջրածինների արտանետումների մասով,

բ) դիզելային շարժիչներով ավտոմեքենաների գծով ծխայնության (մուր) մասով:

5. Սույն կարգը կարող է կիրառվել`

ա) մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասը հաշվարկելու համար,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության գործընթացում,

գ) շրջակա միջավայրի պահպանության գծով ծրագրերի և (կամ) նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկներում:

 

II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

6. Ազդեցությունը գնահատվում է 1-ին բանաձևով`

 

Ա = ՇԳ  ՓՑ  ∑ Վi  Քi

(1),

 

որտեղ`

 

Ա -ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամներով,

ՇԳ -ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 9-րդ կետի,

Վi -ն  i -րդ նյութի (փոշու տեսակի) համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերի,

Քi -ն տվյալ  i -րդ նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 7-րդ կետի,

ՓՑ -ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է` ելնելով բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից: Սույն կարգի համաձայն ՓՑ = 1000 դրամ:

 

7. Քi  գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով`

 

Ք i = Գ ( 3 S Ա i - 2ՄԹԱ i), SԱ i > ՄԹԱ i

(2),

 

որտեղ`

 

ՄԹԱ i -ն  i -րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման քանակն է` տոննաներով,

SԱi -ն  i -ն նյութի տարեկան փաստացի արտանետումներն է` տոննաներով:

Գ = 1` անշարժ աղբյուրների համար,

Գ = 3` շարժական աղբյուրների (ավտոտրանսպորտի) համար:

 

8. Շարժական աղբյուրներից (ավտոտրանսպորտ) ազդեցության չափը որոշվում է 1-ին բանաձևով: Սակայն արտանետումները (SԱ i) որոշվում են 3-րդ բանաձևով`

 

SԱ i = Ծ i ՎՏՔնi

(3),

 

որտեղ`

 

ՎՏ-ն ստուգվող ժամանակահատվածում ավտոտրանսպորտի վազքն է` կմ-ով,

Քնi -ն 1 կմ տարածության վրա արտանետվող i -րդ նյութի նորմատիվային քանակն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 12-րդ կետի,

 

Ծ = 1 + 3 (Կփ i - Կն i)/ Կն i,

Կփi > Կնi

(4),

 

որտեղ`

 

Կնi -ն արտանետվող i -րդ նյութի նորմատիվային ծավալային կոնցենտրացիան է, որը սահմանված է պետական ստանդարտով,

Կփi -ն նույն  i -րդ նյութի իրական ծավալային կոնցենտրացիան է, որը որոշվում է չափման միջոցով` տեխնիկական զննման ժամանակ:

Այն նյութերի համար, որոնց նորմատիվային ծավալային կոնցենտրացիան պետական ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:

Շարժական աղբյուրների համար ՄԹԱ-ի բացակայության դեպքում Քi-ն հաշվարկվում է 5-րդ բանաձևով`

 

Քi = Գ  SԱ i

(5):

 

9. Աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցները

 

Տարածքի տեսակը

Շգ

1.

Կուրորտային և առողջարանական գոտիներ, արգելոցներ, արգելավայրեր

10

2.

Քաղաքամերձ հանգստի գոտիներ, այգեգործական ընկերություններ, ամառանոցներ, ազգային պարկերի տարածքներ

8

3.

Բնակեցված տարածքներ, որտեղ բնակչության խտությունը հավասար է Խ-ի (մարդ/հա)

0.1(հա/

մարդ)xԽ

4.

Արդյունաբերական ձեռնարկությունների տարածք

4

5.

Անտառներ

2

6.

Պտղատու այգիներ

1.0

7.

Վարելահողեր

0.25

8.

Արոտավայրեր, խոտհարքներ

0.1

 

Եթե ակտիվ աղտոտման գոտին համասեռ չէ, ապա`

                                                                                                                 

 n                    

 

 

              ՇԳ=

 ∑   (Մi /Մ)  ՇԳi 
 

 

                                      i

 

 

 

 

որտեղ`

 

Մ-ն աղտոտման գոտու ընդհանուր մակերեսն է,

j-ն աղտոտման գոտու մասի համարն է,

n-ն Մ-ի մեջ մտած տարածքների տարատեսակների ընդհանուր թիվն է:

Մ-ի հաշվարկը կատարվում է հետևյալ եղանակով`

Մ =2500 π բ2, եթե բ < 10մ (բ-ն արտանետող խողովակի բարձրությունն է):

Եթե բ > 10մ, ապա Մ-ն որոշվում է որպես 2 շրջանագծերի միջև ընկած օղակի մակերես, որոնց շառավիղներն են`

 

Շներքին= 2 ԳՋ  բ

 

Շարտաքին = 20 ԳՋ  բ,

 

որտեղ`

 

բ-ն աղբյուրի բարձրությունն է մետրով,

ԳՋ=1 + ΔՋ/750C

 

որտեղ`

 

ΔՋ-ն միջավայրի և արտանետվող գազային խառնուրդի միջին տարեկան ջերմաստիճանների տարբերությունն է (0C):

Շարժական աղբյուրների ավտոտրանսպորտի արտանետումներից վնասի հաշվարկման համար ընդունվում է Շգ= 5: Անկազմակերպ ցածր աղբյուրների (աղբավայրեր, պահեստներ, հանքավայրեր) դեպքում Շգ -ի արժեքը որոշելիս որպես ակտիվ աղտոտման գոտի ընդունվում է անկազմակերպ աղբյուրի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող գոտու մակերեսը:

10. Մթնոլորտ արտանետվող նյութերի համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունները

 

Նյութերի անվանումը

Վi

1

2

Ածխածնի օքսիդ

1

Ծծմբային անհիդրիդ

16.5

Ծծմբաջրածին

41.1

Ծծմբական թթու

49

Ազոտի օքսիդներ (ազոտի երկօքսիդ)

12.5

Ամոնիակ

4.64

Ցնդող ցածրամոլեկուլյար ածխաջրածիններ (հեղուկ վառելանյութի գոլորշիներ)

3.16

Ացետոն

3.55

Մեթիլմերկապտան

2890

Ֆենոլ

170

Քացախալդեհիդ

41.6

3.4 բենզապիրեն

12.6 գ

105

Ցիանաջրածին

282

Ֆտորաջրածնական թթվի գոլորշիներ և ֆտորի այլ գազային միացություններ

980

Սնդիկի անօրգանական միացություններ

22400

Մոլեկուլյար քլոր

89.4

Ալյումինի օքսիդ

16.9

Սիցիլիումի երկօքսիդ

83.2

Մուր (առանց խառնուրդների)

41.5

Նատրիումի, մագնեզիումի, կալիումի, կալցիումի, երկաթի, ստրոնցիումի, մոլիբդենի, վոլֆրամի, բիսմուտի օքսիդներ

13.9

Վանադիումի հնգօքսիդ

1225

6-վալենտ քրոմի անօրգանական միացություններ (CrO3)

104

Մանգան և օքսիդներ

705

Մետաղական կոբալտ, կոբալտի օքսիդ

1730

Նիկել և նրա օքսիդները

5475

Ցինկի օքսիդ

245

Արսենի օքսիդներ

1581

Կապարի անօրգանական միացություններ

22400

Ածխաջրածիններ (ավտոմեքենաների համար)

 

 

11. Մթնոլորտ արտանետվող փոշու տեսակների համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունները

 

Փոշու տեսակները

Վi

Քարածխի այրումից առաջացած մոխիր

70

Ոչ էթիլացված բենզինով աշխատող տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների կողմից արտանետվող կարծր մասնիկներ

300

Նույնը` էթիլացված բենզինի դեպքում

500

Նույնը` դիզելային, ջերմային սարքավորումներից, որոնք այրում են մազութ և գազ

200

Տորֆի մոխիր

80

Քարածխի փոշի

40

Փայտի փոշի

19.6

Նիկելի ագլոմերացիոն փոշի

600

Ցեմենտի արտադրության փոշի

45

Փայլարի փոշի

70

Տալկի փոշի

35

Գիպսի և գաջի փոշի

25

Տուֆի, ավազի և այլ անօրգանական նյութերի փոշի

10

 

12. Մեկ կիլոմետր տարածության վրա արտանետվող նյութերի քանակը (Քնi -տեսակարար արտանետումները)` ըստ ավտոմեքենաների տեսակի

 

Ավտոմեքենաների տեսակը (խումբը)

Տեսակարար արտանետումներ (գ/կմ)

CO

CոHm

NOx

Բեռնատար` բենզինային

62

13

8

Բեռնատար` դիզելային

15

6

8

Ավտոբուսներ` բենզինային

57

11

8

Ավտոբուսներ` դիզելային

15

6

8

Թեթև մարդատար` բենզինային

18

2

3

 

Բենզինային շարժիչով մեքենաների այն տեսակների համար, որոնք ներկայացված չեն սույն կարգի 12-րդ կետի աղյուսակում, տեսակարար արտանետումների հաշվարկը կատարվում է` ելնելով նշված ելակետային ցուցանիշներից`

մեկ լիտր բենզինի ծախսից առաջանում է 200 գրամ CO, 20 գրամ ածխաջրածիններ և 30 գրամ ազոտի օքսիդ,

տվյալ մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական բնութագրում նշված 100կմ վազքի դեպքում ծախսվող բենզինի քանակը:

Սույն կարգի 12-րդ կետի աղյուսակում նշված ցուցանիշները չեն վերաբերում կատալիտիկ չեզոքացուցանիշներով աշխատող ավտոմեքենաներին, որոնց շահագործման դեպքում ազդեցությունը չի գնահատվում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան