Համարը 
N4
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.05.20/08(107)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
17.04.2014
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊՈՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«17» ապրիլի 2014թ.

N4

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային - բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում (բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման) լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում Օրենքի նշված դրույթը` այդ անձանց կողմից գործունեության այլ տեսակների մասով ստացած եկամուտների դիմաց շահութահարկի դրույքաչափի կիրառման առումով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց` այդ օրենքին համապատասխան ստացած բոլոր եկամուտները (բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումից, առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացած եկամուտների) հարկվում են շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով:

2. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները հարկվում են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով:

3. Առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացած եկամուտները հարկվում են «Առևտրի հարկի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ