Համարը 
N 28Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.06.19/09(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
07.06.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.06.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2014 թվականի հունիսի 12-ին

պետական գրանցման համարը 3031456

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2014թ.

N 28Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

 ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Լ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

 

     

 Հավելված

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2014 թվականի հունիսի 7-ի N 28Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող լիցենզավորված անձանց կողմից կատարված ներդրումների մասին Հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունը` մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը:

3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի ենթահավելվածով սահմանված Ն -1 և Ն - 2 ձևերով:

5. Հաշվետվությունում ներկայացվում են Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:

6. Հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

     

Ենթահավելված

Ձև Ն-1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Փաստացի կատարված կապիտալ ներդրումների մասին

                                                                          առ _________________ 20 ... թ.            հազար դրամ ` առանց ԱԱՀ

 

Ներդրումների ուղղությունը

Չափ-ման միա-վոր

Հանձնաժո- ղովի հետ համաձայ-նեցված ներդրում- ների կանխա-տեսվող ծավալը

Ընդամենը կատար- ված ներդրում- ներ

Աշխատա-վարձ և եկամտա-յին հարկ

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսեր և տեղակայման ենթակա սար-քավորումների ձեռքբերում

Կատարված ծախսերի բնույթը

Հաշվետու տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ուղղությամբ կատարված ծախսեր

այդ թվում

հումք և նյու-թեր

 

աշխատա-վարձ և եկամը-տային հարկ

 

մաշվա-ծություն

 

կողմնակի կազմակեր-պութունների կողմից մատուցված ծառայու-թյուններ և աշխատանքներ

 

այլ

 

տեղակայ- ման ենթակա սարքավո-րումներ

ՔԱ-ՆԱԿ

ԳՈՒ-ՄԱՐ

ՔԱ-ՆԱԿ

ԳՈՒ-ՄԱՐ

 

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

1

Ներդրումային ծրագրի շրջա-նակներում կատարված ներդրումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

(Ներդրումային ծրագրի ուղղու-թյան, ենթաուղ-ղության անվա-նումը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ

 

    

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

2.1

(Անհետաձգելի աշխատանքի անվանումը)

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        
   

ԸՆԴԱՄԵՆԸ

                                                
 

__________________________                                                                      _________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)                                                                                                          (անունը, ազգանունը)

 

     

Ձև Ն-2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Փաստացի կատարված ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին

առ _________________ 20 ... թ.

                                                                                                                                    հազար դրամ` առանց ԱԱՀ

Ներդրումների ուղղությունը

Չափ- ման միա- վոր

Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների կանխատեսվող ծավալը

Ընդամենը կատարված ներդրումներ

Կատարված ծախսերի բնույթը

հումք և նյութեր

աշխատավարձ և եկամտային հարկ

մաշվածու- թյուն

կողմնակի կազմակերպությունների կողմից մատուցված ծառայություններ և աշխատանքներ

այլ

ՔԱՆԱԿ

 

ԳՈՒ-

ՄԱՐ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ

 

 

 

 

 

 

 

 

 

    

1.1

(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

2.1

(Անհետաձգելի աշխատանքի անվանումը)

 

     

 

 

 

 

 

 

 

     

ԸՆԴԱՄԵՆԸ

  

 

  

  

 

    

 

      
  

__________________________________________                 _________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)                                                                 (անունը, ազգանունը)