Համարը 
N 471
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"29" նոյեմբերի 2005թ.

N 471

 ք.Ստեփանակերտ

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«29» նոյեմբերի 2005թ.

թիվ 471 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման

 

1. Սույն կարգը սահմանում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների՝ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների, դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների պետական հաշվառման բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները և այդ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների գործառույթները:

2. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման հիմնական խնդիրը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների և չափերի որոշումն է:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում և վարում, որն անհրաժեշտ է՝

մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու,

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ նախագծերի մշակման,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների կարգավորման,

բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման,

մթնոլորտային օդի վրա ազդող օբյեկտների նախագծման և տեղաբաշխման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի,

մթնոլորտային օդի որակի փոփոխությունների կանխատեսման,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ կարիքների համար:

3. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Պետական հաշվառման ենթակա են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակները և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակներն ու չափերը, որոնց համար սահմանված են բնապահպանական, առողջապահական և այլ նորմատիվներ:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող՝ պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում (բացի մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող վնասակար ֆիզիկական ներգործություններից) իրականացնում է՝

ա) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը՝ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների և ներկայացման կարգի հաստատումը.

զ) մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վարչական վիճակագրական ամփոփ հաշվետվական տվյալների մշակման և շահագրգիռ մարմիններին սահմանված կարգով դրանց տրամադրման ապահովումը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում իրականացնում է՝

ա) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մարդկանց առողջության վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտների, այդ ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը՝ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների վերլուծությունը.

զ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների հաստատումը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինները՝

ա) իրենց ոլորտի կազմակերպություններին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական, կազմակերպական և այլ օգնություն՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման վարման, ինչպես նաև այդ ներգործությունների որոշման նպատակով լաբորատորիաների ստեղծման և դրանք համապատասխան սարքերով ու միջոցներով կահավորելու գործում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ համաձայնեցված տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական սարքավորումներից առաջացող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման և հաշվարկի մեթոդների մշակումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվային ձևերի լրացման վերաբերյալ հրահանգների ճյուղային հավելվածների, ինչպես նաև նշված ներգործությունների սկզբնական հաշվառման վարման ճյուղային ձևերի ու ճյուղային հրահանգների մշակումը և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)՝ հաստատման:

7. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող՝ հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)՝ կողմից սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում են մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի սկզբնական հաշվառումը.

բ) լրացնում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններն ու դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով):

8. Վարչական վիճակագրության վարմանն առնչվող՝ սույն կարգում չնշված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան