ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ «ԵԿԱՄՏԱՅԻՆ
ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2014 թվականից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվել «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
Մինչև 01.01.2014 թվականը գործող` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և 01.01.2014 թվականից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն`
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:
3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փոխարեն 01.01.2014 թվականից «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, պաշտոնապես պարզաբանում եմ.
2013 թվականին առաջացած և 2014 թվականին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ`
1) 2013 թվականին կատարվում է հետևյալ հաշվարկը`
ա) 2013 թվականին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը:
Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2013 թվականի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում):
բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2014 թվականին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2014 թվականին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս`
ա) վերահաշվարկվում է 2014 թվականին բաժին ընկնող արձակուրդային գումարը` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի Աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի օրենքով սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը:
բ) 2014 թվականին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը:
Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2014 թվականի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում:
գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2014 թվականին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2013 թվականին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2014 թվականի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները` որոշվում է վարձու աշխատողի 2014 թվականին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը:
Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Վարձու աշխատողի համար 2013 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2014 թվականի հունվարի 28-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120 000 դրամ:
|
Ցուցանիշը |
Գումարը |
Հաշվարկը |
|
Արձակուրդային գումարի հաշվարկը |
|
միջին ամսական աշխատավարձը |
120000 |
120000 x12:12 |
|
միջին օրական աշխատավարձը |
5714 |
120000:21 |
|
արձակուրդային գումարը |
114280 |
5714x20 |
|
2013 թվականի դեկտեմբեր ամսվա հաշվարկը |
|
աշխատավարձը |
90000 |
120000:20x15 |
|
արձակուրդային գումարը |
28570 |
114280:20x5 |
|
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
118570 |
90000+28570 |
|
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
3557 |
118570x3% |
|
գործատուի սոցիալական վճարը |
17785 |
118570 x15% |
|
սոցիալական վճարներ (ընդամենը) |
21342 |
3557+17785 |
|
եկամտահարկը |
5751 |
(118570-3557)x5% |
|
2014 թվականի հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և վարձու աշխատողի սոցիալական վճարի նախնական հաշվարկը |
|
արձակուրդային գումարը |
85710 |
114280:20x15 |
|
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
2571 |
85710x3% |
|
եկամտահարկը |
4157 |
(85710-2571)x5% |
|
Վճարման ենթակա 2013 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձի և 2014 թվականի հունվար ամսվա արձակուրդային գումարը |
188244 |
118570-(3557+5751) +85710-(2571+4157) |
2013 թվականի դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (21342 դրամ) արտացոլվում են 2013 թվականի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (5751 դրամ) գումարները արտացոլվում են 2013 թվականի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում:
Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013 թվականին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկ): Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշման պահանջը` 2014 թվականի ամսական դրույքաչափը սահմանվել է 139 980 (120 000+ 120 000 x 16.65%) դրամ:
|
2014 թվականի հունվարի հաշվարկը (վերահաշվարկը) |
|
Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2013 թվականի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը |
19980 *
|
120000 x16.65%
|
|
միջին ամսական աշխատավարձը |
139 980 |
(120000+19980) x11:11 |
|
միջին օրական աշխատավարձը |
6666 |
139980:21 |
|
արձակուրդային գումարը |
99990 |
6666x15 |
|
աշխատավարձը |
23330 |
139980:18x3 |
|
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
123320 |
99990+23330 |
|
Եկամտային հարկը |
25897 |
123320 x21% |
|
Վերահաշվարկման արդյունքում վճարման ենթակա 2014 թվականի հունվար ամսվա վճարման ենթակա աշխատավարձը |
18441 |
123320-25897-(85710-2571-4157) |
*Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս 2013 թվականի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի Աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի օրենքի 8-րդ հոդվածի պահանջը:
2014 թվականի հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 18441 դրամ:
2014 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (123320 դրամ) և եկամտային հարկի (25897 դրամ) գումարները արտացոլվում են 2014 թվականի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |