| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«2» դեկտեմբերի 2014 թվականին
պետական գրանցման համարը 2051498 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «17» նոյեմբերի 2014թ. |
N 12-Ն |
ք. Ստեփանակերտ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿՈՂՄԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 47/Ղ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58-րդ և 64-րդ ու «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածները.
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1. Հաստատել`
1) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի օգոստոսի 9-ի ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 47/Ղ հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
«17» նոյեմբերի 2014թ. N 12-Ն հրամանի |
|
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի |
Փաստաթղթի հերթական համարը
N________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ (20__թ.) |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1] |
|
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության անվանումը [2] |
|
|
Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը [3] |
|
|
Գտնվելու (բնակության) վայրը [4] |
|
|
Հեռախոսը [5] |
|
|
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6] |
|
|
● [1] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
● [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը
● [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
● [4] և [5] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը
● [6] տողում նշվում է հարկային մարմին ամփոփ հաշվարկի ներկայացման օրը, ամիսը, տարին
|
Եկամտի տեսակ
[7] |
Կոդ [8] |
Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [9] |
Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [10] |
|
1. Ապահովագրական հատուցումներ |
001 |
|
|
|
|
|
|
|
2.Վերաապահովագրական վճարներ |
002 |
|
|
|
|
|
|
|
3.Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ |
003 |
|
|
|
|
|
|
|
4. Շահաբաժիններ |
004 |
|
|
|
|
|
|
|
5. Տոկոսներ |
005 |
|
|
|
|
|
|
|
6. Ռոյալթիներ |
006 |
|
|
|
|
|
|
|
7. Գույքի վարձակալության դիմաց եկամուտները |
007 |
|
|
|
|
|
|
|
8. Գույքի արժեքի հավելաճը |
008 |
|
|
|
|
|
|
|
9. Այլ եկամուտներ (բացառությամբ` արտաքին տնտեսական գործունեությունից եկամուտներ |
009 |
|
|
|
|
|
|
|
10. Օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմկերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված վճարումների դիմաց արդյունքը վճարման օրվան հաջորդող 1 տարվա ընթացքում չստացվելու (կամ մասնակի ստացվելու) դեպքում կատարված վճարումների գումարներ |
010 |
|
|
|
|
|
|
|
11. Ընդամենը |
011 |
|
|
|
|
|
|
[7] սյունակում նշվում է եկամտի տեսակը
[8] սյունակում` կոդը
[9] սյունակներում նշվում են փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունները` ըստ եկամտի տեսակների
[10] սյունակներում նշվում են [9] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարները` ըստ եկամտի տեսակների
Ամփոփ հաշվարկում չեն ներառվում ոչ ռեզիդենտներին «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից վճարված եկամուտները:
|
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
|
______________________
(ստորագրություն) |
|
________________________
(անուն, ազգանուն) |
| |
|
|
|
|
| Գլխավոր հաշվապահ |
|
______________________
(ստորագրություն) |
|
______________________
(անուն, ազգանուն) |
Կ.Տ.
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից:
Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկային գործակալին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
|
|
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
«17» նոյեմբերի 2014թ. N 12-Ն հրամանի |
|
ՀԱՇՎԱՐԿ
Ոչ ռեզիդենտի տարեկան
եկամուտների մասին |
Փաստաթղթի հերթական համարը
_________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը |
2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը |
|
3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում |
4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Ղարաբաղում |
|
5. ՀՎՀՀ
|
6. Հեռախոսի համարը |
|
7. Հաշվետու տարի |
8. Հաշվարկի ներկայացման ամսաթիվը |
|
9. Ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3) |
|
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
|
1. Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները |
|
|
|
1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
|
ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները |
0101 |
|
|
բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները |
0102 |
|
|
գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները |
0103 |
|
|
դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները |
0104 |
|
|
ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում |
0105 |
|
|
զ) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0106 |
|
|
է) ԼՂՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերամշակված) ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները |
0107 |
|
|
ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները |
0108 |
|
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները
(0101-ից 0108 տողերի հանրագումարը) |
0110 |
|
|
1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
|
ա) պասիվ եկամուտները |
|
|
|
- շահաբաժինները |
0111 |
|
|
- տոկոսները |
0112 |
|
|
- ռոյալթիները |
0113 |
|
|
- Ղարաբաղում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը (վարձավճարները) |
0114 |
|
|
- Ղարաբաղում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը |
0115 |
|
|
- այլ պասիվ եկամուտները |
0116 |
|
|
Ընդամենը պասիվ եկամուտները (0111-ից 0116 տողերի հանրագումարը) |
0120 |
|
|
բ) այլ եկամուտները |
|
|
|
- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0121 |
|
|
- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0122 |
|
|
- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները |
0123 |
|
|
- ապահովագրական հատուցումները |
0124 |
|
|
- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները |
0125 |
|
|
- վերաապահովագրական վճարները |
0126 |
|
|
- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Ղարաբաղում իրացնելու դիմաց ստացված եկամուտները |
0127 |
|
|
- ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները |
0128 |
|
|
Ընդամենը այլ եկամուտները (0121-ից 0128 տողերի հանրագումարը) |
0130 |
|
|
գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
|
|
|
Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0140 |
|
|
Ընդամենը ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները` եկամուտների հանրագումարը (տող0110+տող0120+տող0130+տող 0140) |
0100 |
|
|
- այդ թվում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0100Ա |
|
|
- առևտրի հարկով հարկվող գործունեության մասով |
0100Բ |
|
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
|
|
|
2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը |
|
|
|
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
|
բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0202 |
( ) |
|
գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0203 |
( ) |
|
դ) այլ ուղղակի ծախսերը |
0204 |
( ) |
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը
(0201-ից 0204 տողերի հանրագումարը) |
0205 |
( ) |
|
ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
|
բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
|
գ) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
|
դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը) |
0210 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը
(տող 0205+տող 0210) |
0220 |
( ) |
|
2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները |
|
|
|
ա) պատահական կորուստները |
0221 |
( ) |
|
բ) բնական կորուստները |
0222 |
( ) |
|
գ) փաստացի այլ կորուստները |
0223 |
( ) |
|
դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0224 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները
(0221-ից 0224 տողերի հանրագումարը) |
0225 |
( ) |
|
2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները |
|
|
|
ա) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0226 |
( ) |
|
բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0227 |
( ) |
|
գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը |
0228 |
( ) |
|
դ) այլ նվազեցումները |
0229 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները (տող0220+տող0225+տող0230) |
0240 |
( ) |
|
2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար` |
|
|
|
ա) կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը) |
0241 |
( ) |
|
բ) կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները) |
0242 |
( ) |
|
Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը և կրած կորուստները (տող0241+տող0242) |
0245 |
( ) |
|
2.5. Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը` |
|
|
|
Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված այլ ծախսերը |
0250 |
( ) |
|
Ընդամենը ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից նվազեցումները (տող0240+տող0245+տող0250) |
0200 |
( ) |
|
- այդ թվում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0200Ա |
( ) |
|
- առևտրի հարկով հարկվող գործունեության մասով |
0200Բ |
( ) |
|
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները (տող0100–տող0100Ա-տող0100Բ)+(տող0200–տող0200Ա-տող0200Բ), եթե 9-րդ մասում 0 է |
0300 |
|
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
|
|
|
ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0401 |
( ) |
|
բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները |
0402 |
( ) |
|
Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0401+տող0402) |
0400 |
( ) |
|
5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400) |
0500 |
|
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
|
այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը |
0600Ա |
|
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
|
|
|
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
|
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0702 |
( ) |
|
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարները |
0703 |
|
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը (տող0600+տող0702+տող0703) |
0700 |
|
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը (տող0701+տող0702+տող0703) |
0700Ա |
( ) |
|
8. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
0800 |
( ) |
|
9. Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո (տող0700+տող0800) |
0900 |
|
|
10. Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները |
1000 |
( ) |
|
11. Հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գումարը, որը` |
|
|
|
ա) գերազանցում է հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները ((տող0900+տող1000)>0) |
1101 |
|
|
բ) ենթակա է հաշվանցման կամ վերադարձման ոչ ռեզիդենտին ((տող0900+տող1000)<0) |
1102 |
( ) |
|
12. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը |
|
|
|
Շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարի հաշվարկման բազա |
1201 |
|
|
Հաջորդ տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը |
1202 |
( ) |
|
Հաջորդ տարվա կանխավճարների կիսամյակային գումարը ((տող1201:4+տող1202), եթե տող0900>2000000, կամ 0) |
1200 |
|
|
Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն)
___________________________ ___________________________ |
Հարկ վճարողի կնիքը՝ |
Հաշվապա(ազգանուն,անուն և ստորագրություն)____________________________
____________________________
|
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից:
Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը:
Կ Ա Ր Գ
Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման
Տարեկան եկամուտների մասին հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) նշվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել), «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում, «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Ղարաբաղում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի (ստորաբաժանման) հարկ վճարողի հաշվառման համարը (եթե ոչ ռեզիդենտը Ղարաբաղում չունի առանձնացված ստորաբաժանում, ապա այս դաշտերը չեն լրացվում), «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկ ներկայացնելու ամսաթիվը:
«Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3)» մասում նշվում է «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 53-րդ հոդվածին համապատասխան ոչ ռեզիդենտի կողմից հարկվող շահույթի որոշման եղանակը (0` ուղղակի եղանակը, 1` իրացումից հասույթի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 2` ծախսերի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 3` անձնակազմի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը), ընդ որում` անուղղակի եղանակներով հարկվող շահույթի որոշման դեպքում Հաշվարկի 1-ին և 2-րդ բաժինները (Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները և Համախառն եկամտից նվազեցումները) ու 0401 և 1000 տողերը (Արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները և Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները) չեն լրացվում:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից, և Հաշվարկը կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով (առկայության դեպքում):
1. Հաշվարկի 1-ին բաժնում («Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` Օրենքի 7-րդ, 24-րդ, 41-րդ, 42-րդ և 51-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:
1) Հաշվարկի 1.1-ին ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում: 0106 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները: 0107 տող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերամշակված) ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները: 0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները: 0110 տող` ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի հանրագումար.
2) Հաշվարկի 1.2-րդ ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ): Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները: 0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները: 0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները: 0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները: 0115 տող` Ղարաբաղում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը: 0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները: 0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:
0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները: 0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0124 տող` ապահովագրական հատուցումները: 0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները: 0126 տող` վերաապահովագրական վճարները: 0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Ղարաբաղում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները: 0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար: 0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
3) Հաշվարկի 0100, 0100Ա և 0100Բ տողերում լրացվում են.
0100 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները), 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ղարաբաղյան աղբյուրներից ստացվող եկամուտները, 0100Բ տող` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով ղարաբաղյան աղբյուրներից ստացվող եկամուտները:
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 54-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):
1) Հաշվարկի 2.1-ին ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` ղարաբաղյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերն` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 54-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան): 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան): 0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան): 0204 տող` այլ ուղղակի ծախսեր, 0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:
0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը: 0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:
0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար.
2) Հաշվարկի 2.2-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0221 տող` գույքի պատահական կորուստները: 0222 տող` գույքի բնական կորուստները (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 245 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը): 0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար.
3) Հաշվարկի 2.3-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումներն` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-րդ, 28-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0226 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները: 0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25 տոկոսի սահմաններում): 0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150 տոկոսը` Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն: 0229 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները: 0230 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար.
4) Հաշվարկի 0240 տողում լրացվում են ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար.
5) Հաշվարկի 2.4-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը և կրած կորուստները (այդ թվում` բաշխված ծախսերը և բաշխված կորուստները)` Օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը): 0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները): 0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերի և կրած կորուստների (այդ թվում` բաշխված ծախսերի և բաշխված կորուստների) ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար.
6) Հաշվարկի 2.5-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը») և 0250 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված այն ծախսերը, որոնք վերաբերում են Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում հարկային գործակալ չհանդիսացողներից ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներին, եթե այդ եկամուտները չեն հանդիսանում պասիվ եկամուտներ և դրանց մեծությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված ծախսերից ելնելով.
7) Հաշվարկի 0200, 0200Ա և 0200Բ տողերում լրացվում են.
0200 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240, 0245 և 0250 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները: 0200Բ տող` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)`
1) ուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` որպես 0100, 0100Ա և 0100Բ տողերի տարբերության ու 0200, 0200Ա և 0200Բ տողերի տարբերության հանրագումար.
2) Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան անուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` իրացումից հասույթի, ծախսերի կամ անձնակազմի հիման վրա հաշվարկված հարկվող շահույթը:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: 0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը: 0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող 0600Ա): Ընդ որում` Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտի շահութահարկը որոշելիս հարկվող շահույթի (որը համապատասխանում է ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներին) նկատմամբ կիրառվում են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափերը (տոկոսներով):
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 39.1-ին հոդվածով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը` որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 0800 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները, որոնք նվազեցվում են հաշվետու տարվա շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողից):
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Շահութահարկի գումար` արտոնությունները կիրառելուց հետո») և 0900 տողում ցույց են տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո` որպես 0700 և 0800 տողերի հանրագումար (եթե [տող0700]+[տող0800]<0, ապա =0):
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները») և 1000 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային գործակալների կողմից ոչ ռեզիդենտին եկամուտներ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) շահութահարկի գումարները, որոնք չեն հանդիսանում ոչ ռեզիդենտի շահութահարկի վերջնական գումար և ենթակա են հաշվանցման ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկից (մասնավորապես` Օրենքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում):
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գումարը, որը`») ցույց են տրվում Ղարաբաղում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա ադյունքներով շահութահարկի գումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների տարբերությունը, ընդ որում` եթե 0900 և 1000 տողերի հանրագումարը դրական է, ապա լրացվում է 1101 տողը, իսկ եթե 0900 և 1000 տողերի հանրագումարը բացասական է, ապա լրացվում է 1102 տողը:
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարներն` Օրենքի 57-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Համապատասխան տողերում լրացվում են.
1201 տող` շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները կիրառելուց հետո (համապատասխանում է 0900 տողին): Ընդ որում` այն ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում հանդիսացել են բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար և (կամ) առևտրի հարկ վճարող կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 2 000 000 ՀՀ դրամը (տող1201<2 000 000 կամ տող1201=2 000 000), այդ տողը չեն լրացնում: 1200 տող՝ հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը` որպես 1201 տողի գումարի մեկ չորրորդի և 1202 տողի հանրագումար: Ընդ որում` այն ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում հանդիսացել են բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 2 000 000 ՀՀ դրամը (տող1201<2 000 000 կամ տող1201=2 000 000), այդ տողը չեն լրացնում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
|
|
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |