Համարը 
N 527-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.11.30/25(416)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.10.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2020թ.

N 527-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ելնելով ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովության հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի աշխատանքների 2020 թվականի հուլիսի 15-ից կասեցման և Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքնության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։

(1-ին կետը փոփ. 18.01.21 N 8-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կենսաթոշակները և դրամական այլ հատուցումները վճարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափով։

(2-րդ կետը լրաց. 18.01.21 N 8-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ