Համարը 
N 702-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.30/29(420)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՑ ԲԽՈՂ
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2020թ.

N 702-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՑ

ԲԽՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 17-րդ հոդվածով և Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի ՆՀ-884-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

2. «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

3. «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

4. «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

5. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը, տնտեսական զարգացման վարչությունը միացնելով «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ հեռահաղորդակցության հանրապետական գործակալությունը, էներգետիկայի պետական տեսչությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը, էներգետիկայի, ընդհանուր, իրավաբանական, կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական, քաղաքացիական ավիացիայի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինները միացնելով «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

6. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի վարչությունները և ֆինանսատնտեսագիտական, իրավաբանական, տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինները ու քարտուղարությունը միացնելով «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ զբոսաշրջության վարչությունը միացնելով «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ վերակազմակերպվող պետական կառավարչական հիմնարկները վերակազմակերպվում են հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ.

2) «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» և «Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկների՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառի իրավահաջորդը.

3) «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառի իրավահաջորդը.

4) «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանդիսանում է «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառի իրավահաջորդը:

8. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան պետական մարմինների կանոնադրությունները և աշխատակազմերի կառուցվածքները հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկշաբաթյա ժամկետում, աշխատակազմերին ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ մեկամսյա ժամկետում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ