Համարը 
N 1-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.02.28/04(61)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
06.02.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
06.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«20» փետրվարի 2012 թվականի

Պետական գրանցման համարը 2051226

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» փետրվարի 2012թ.

N 1-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.11.14 N 14-Ն)

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 451-րդ հոդվածի 6-րդ մասը`

(նախաբանը փոփ. 17.11.14 N 14-Ն)

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

Հաստատել`

 

1) «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի ամսական մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարության ձևը` համաձայն հավելված N 1-ի:

2) (ենթակետը հանվել է 17.11.14 N 14-Ն)

 

 

ՊԵՏ,

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«06» փետրվարի 2012թ. N 1-Ն հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի ամսական մեծությունը ինքնուրույն որոշելու մասին

Փաստաթղթի համարը

                 _____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի անվանումը

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

                                                          

 

3. Տարի

4. Ներկայացման`օրը  

 
        
   ամիսը    
        

Չափի միավոր

Հազար դրամ

 

● «Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը

● [1] տողում («Հարկ վճարողի անվանումը») նշվում է ռեզիդենտի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ [2] տողում («ՀՎՀՀ»)` հարկ վճարողի հաշվառման համարը

● [3] տողում («Տարի») նշվում է այն տարին, որի համար ներկայացվում է հայտարարությունը

● [4] տողում («Ներկայացման օրը, ամիսը») նշվում է ռեզիդենտի կողմից հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու օրը և ամիսը

 

Նախորդ տարվա նկատմամբ հարկվող շահույթը պակաս նախատեսելու հետևանքով հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը շահութահարկի կանխավճարները հաշվարկել հետևյալ չափով`

Ամսական չափը

[5]

Ընդամենը հունվար-դեկտեմբեր ամիսների համար

[6]

     

Առավելագույն գումարը [7]

   

Տեղյակ եմ հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 451 -րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությանը

 

● [5] սյունակում նշվում է նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու (այդ թվում` ընթացիկ տարում եկամուտներ չնախատեսելու) դեպքում տվյալ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների համար ռեզիդենտի կողմից հաշվարկված ամսական կանխավճարի մեծությունը (հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների), իսկ [6] սյունակում նշվում է տվյալ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների համար ռեզիդենտի կողմից հաշվարկված ամսական կանխավճարների հանրագումարը), ընդ որում` եթե հայտարարության ներկայացման օրը անցել են որևէ ամիսների կանխավճարների վճարման համար օրենքով սահմանված ժամկետները (վերջնաժամկետները), ապա այդ ամիսների համար հաշվարկված կանխավճարները չեն գումարվում (մինչև հայտարարություն ներկայացնելը հաշվարկված կանխավճարների գծով վերահաշվարկ չի կատարվում)

● [7] սյունակում նշվում է նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության (համապատասխանում է նախորդ տարվա շահութահարկի հաշվարկի տող[1300]x12) 75 տոկոսը, որը հանդիսանում է ռեզիդենտի տվյալ տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների տարեկան հանրագումարի առավելագույն գումար:

 

Տնօրեն __________________________________

                      (ազգանուն, անուն, ստորագրություն)

Հարկ վճարողի կնիքը`

Հաշվապահ_______________________________         

                            (ազգանուն, անուն, ստորագրություն)

 

 

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում Է երկու օրինակից։

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում Է ռեզիդենտին:

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«06» փետրվարի 2012թ. N 1-Ն հրամանի

(Հավելված 2-ը ուժը կորցրել է17.11.14 N 14-Ն)