Համարը 
N 47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.03.22/06(426)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
18.03.2021
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2021 թվականի մարտի 18-ի

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 47-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 2-րդ մասը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Հաստատել անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Դ. ՊՈՂՈՍՅԱՆ

      

2021 թվականի մարտի 18

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2021 թվականի մարտի 18-ի N 47-Ն հրամանի

 

     

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը __________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

3. Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

 

4. Հայտարարության ներկայացման ամսաթիվը

 

 

1) «Փաստաթղթի հերթական համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա` անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:

2) 1-ին կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

3) 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

4) 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:

5) 4-րդ կետում լրացվում է հայտարարության ներկայացման օրը, ամիսը, տարին:

 

5. Հայտնում եմ, որ _________ թվականի հաշվետու տարվա համար հրաժարվում եմ «Եկամտային հարկի մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից:

 

6) 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու տարին, որի համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվում է արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը:

 

6. Տեղյակ եմ, որ սույն հայտարարության ներկայացման դեպքում՝ հայտարարության 5-րդ կետում նշված արտոնությունից հրաժարվելու դեպքում`

1) սույն հայտարարությունում նշված հաշվետու տարվա մասով դադարում է գործել արտոնությունը.

2) չօգտագործված արտոնությունը ենթակա չէ փոխանցման հաջորդ հաշվետու տարիներ՝ ապագա հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով.

3) հարկային արտոնությունից չօգտվելը չի ազատում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառությունից:

 

Անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը _______________________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից։

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը։