ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի մարտի 18-ի
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԲԱՑՎԱԾ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ
ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 48-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Սահմանել եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում բացված` ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը դիմումի հիման վրա փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի մարտի 18
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի մարտի 18-ի N 48-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԲԱՑՎԱԾ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ
ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) բացված` ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (այսուհետ` քաղվածք) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա նրան տրամադրելու կարգը:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված իմաստը:
3. Քաղվածքը (սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ձևով) տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով:
4. Քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է պատվիրված նամակի միջոցով՝ փոստային առաքմամբ կամ հարկային մարմին այցելած տվյալների սուբյեկտին կամ այլ անձին` առձեռն տրամադրելու միջոցով:
5. Քաղվածքն էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է տվյալների սուբյեկտի նշած էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
6. Քաղվածքը ստանալու համար տվյալների սուբյեկտն անձամբ կամ այլ անձի միջոցով սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևով դիմում է ներկայացնում հարկային մարմին:
7. Դիմումում նշվում է՝
1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը.
2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) հաշվետու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը.
4) քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն.
5) քաղվածքը թղթային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում՝ քաղվածքը ստանալու եղանակը (փոստային առաքման եղանակով կամ առձեռն).
6) քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկից ավելի անգամ դիմելու դեպքում (բացառությամբ` դիմումի վերադարձից հետո դիմելու) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) ըստ անհրաժեշտության` տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունը քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար այլ անձի միջոցով դիմելու կամ քաղվածքն այլ անձին առձեռն տրամադրելու միջոցով ստանալու վերաբերյալ, ինչպես նաև այլ անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:
8. Դիմումն անձամբ ստորագրում է տվյալների սուբյեկտը:
9. Դիմումին կից ներկայացվում են նաև՝
1) տվյալների սուբյեկտի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում` այլ անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
10. Քաղվածքը ստանալու դիմումն այլ անձի միջոցով ներկայացվելու դեպքում, եթե տվյալների սուբյեկտը որպես քաղվածքը ստանալու եղանակ նշում է փոստային առաքումը, տվյալների սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում:
11. Քաղվածքը ստանալու դիմումը հաշվառվում է քաղվածքը ստանալու դիմումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանում:
12. Հարկային մարմինը՝
1) վերադարձնում է դիմումը.
2) տվյալների սուբյեկտին տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին.
3) տվյալների սուբյեկտին տրամադրում է քաղվածքը:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված` քաղվածքը տրամադրելու դիմումը տվյալների սուբյեկտին վերադարձվում կամ քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին պատասխանը տվյալների սուբյեկտին է տրամադրվում դիմումում նշված քաղվածքը ստանալու եղանակով` ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:
14. Հարկային մարմինը վերադարձնում է դիմումը` գրավոր (սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով) հայտնելով վերադարձման պատճառը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի խախտմամբ (դիմումը լրացված է թերի կամ դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը):
15. Հարկային մարմինը տվյալների սուբյեկտին գրավոր (սույն կարգի N 4 հավելվածով սահմանված ձևով) տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին, եթե տեղեկատվական բազայում տվյալների սուբյեկտի համար անհատական հաշիվ բացված չէ կամ անհատական հաշվում առկա տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտը եկամուտներ չի ստացել:
16. Հարկային մարմինը քաղվածքը տրամադրում է դիմումը ներկայացնելու (այդ թվում` վերադարձված դիմումի փոխարեն նոր դիմում ներկայացնելու) օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:
17. Քաղվածքում ներառվում են՝
1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության վայրը.
2) հաշվետու ժամանակահատվածը (վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` տարին և ամիսը (ամիսները), անհատ ձեռնարկատիրոջ և ինքնազբաղված անձի դեպքում` տարին).
3) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտի համար հաշվարկված աշխատավարձի (դրան հավասարեցված վճարումների) չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)` ըստ ամիսների և գործատուների.
4) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված պայմանագրային եկամուտների չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)` ըստ ամիսների և գործատուների.
5) աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները) հաշվարկած կամ պայմանագրային եկամուտը վճարած գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ) և անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը).
6) վարձու աշխատողի դեպքում` աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները) վճարող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
7) պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` պայմանագրային եկամուտը վճարող գործատուի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում պայմանագրային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
8) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում պետական հաշվառումից հանվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում` նաև հաշվառումից հանվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.
9) հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված).
10) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների չափերը.
11) հաշվետու ժամանակահատվածում որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը.
12) հաշվետու ժամանակահատվածում հաշվարկված և փոխանցված` սոցիալական վճարի ամսական առավելագույն չափը գերազանցող գումարները` ըստ ամիսների (առկայության դեպքում, այդ թվում՝ մասնակիցներին վերադարձված գումարները՝ առանձնացված).
13) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` տվյալների սուբյեկտի` հարկային և սոցիալական վճարի ժամկետանց պարտավորությունները և դրանց համար հաշվարկված տույժերը.
14) հաշվետու ժամանակահատվածում վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը.
15) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը (առկայության դեպքում):
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի մարտի 18-ի N 48-Ն
հրամանով սահմանված կարգի |
|
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ |
Փաստաթղթի մուտքագրման համար _____________________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն |
2. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար |
| |
|
|
3. Ֆիզիկական անձի բնակության վայր |
|
|
Հաշվետու ժամանակահատված |
6. Քաղվածքը տրամադրող հարկային մարմինը |
|
4. Սկիզբ |
5. Ավարտ |
|
|
|
|
7. Քաղվածքը ձևավորելու օր |
|
Չափի միավոր` ՀՀ դրամ |
ԲԱԺԻՆ 1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Եկամուտը հաշվարկած (վճարած) գործատու(ներ) |
Աշխատանքային հարաբերություններ |
Քաղաքացիաիրավական հարաբերություններ |
|
ՀՎՀՀ |
Անվանում |
Սկիզբ |
Ավարտ |
Սկիզբ |
Ավարտ |
|
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| |
|
|
|
|
|
ԲԱԺԻՆ 2. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ (ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԻ)
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հաշվետու տարի, ամիս |
Գործա-տուի ՀՎՀՀ |
Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար |
Ժամանակավոր անաշխատու-նակության (մայրության) նպաստներ |
Հաշվարկված |
Վճարված |
|
Աշխատա-
վարձ և դրան հավասա-րեցված եկամուտներ |
Քաղաքա-ցիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն |
Այլ հարկվող եկամուտ (բացի նպաստ-ներից) |
Հարկվող եկամտից նվազեցման ենթակա կամավոր կենսաթո-շակային վճարի գումար |
Վճար-
ված |
Հետ
պահված |
Եկամ-տային հարկ |
Եկամ-տային հարկի տույժ1 |
Սոցիալա-կան վճար |
Սոցիալա-կան վճարի տույժ |
Հատկացում սոցիալական վճարից (ՀԿԴ փոխանցված) |
Հատկացում սոցիալական վճարի տույժից (ՀԿԴ փոխանցված) |
Պետական հատկացում բյուջեից (ՀԿԴ փոխանցված) |
|
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. 23-րդ սյունակում լրացվում է հարկային գործակալ չհանդիսացող գործատուի աշխատողների եկամտային հարկի տույժի գումարը:
ԲԱԺԻՆ 3. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
ՀՎՀՀ |
Հաշվառման ամսաթիվ |
Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ամսաթիվ |
Գործունեությունը վերսկսելու ամսաթիվ |
Գործունեության դադա-րեցման (հաշվառումից
դուրս գալու) ամսաթիվ |
|
29 |
30 |
31 |
32 |
33 |
|
|
|
|
|
|
ԲԱԺԻՆ 4. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հաշվետու տարի |
Հարկվող (ձեռնարկատիրական) եկամուտ |
Վճարված կամավոր կենսաթոշակային վճարի գումար |
Հաշվարկված |
Վճարված |
Նպաստներ |
|
Եկամտային հարկ |
Սոցիալական վճար |
Եկամտային հարկ |
Հատկացում սոցիալական վճարից (ՀԿԴ փոխանցված) |
Պետական հատկացում բյուջեից (ՀԿԴ փոխանցված) |
Վճար-ված |
Հետ պահված |
|
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԲԱԺԻՆ 5. ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հաշվետու տարի |
Հարկվող եկամուտ |
Վճարված կամավոր կենսաթոշակային վճարի գումար |
Հաշվարկված |
Վճարված |
Եկամտային հարկի |
Տու-գանք |
|
Եկա-մտային հարկ |
Սոցիա-լական վճար |
Եկա-մտային հարկ |
Հատկացում սոցիալական վճարից (ՀԿԴ փոխանցված) |
Ապառք |
Տույժ |
|
44 |
45 |
46 |
47 |
48 |
49 |
50 |
51 |
52 |
53 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԲԱԺԻՆ 6. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՐԿԱՅԻՆ
ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Եկամտային հարկի |
Տուգանք |
Սոցիալական վճարի ապառք |
Վերադարձման ենթակա եկամտային
հարկի գումար |
|
Ապառք |
Տույժ |
|
54 |
55 |
56 |
57 |
58 |
|
|
|
|
|
|
ԲԱԺԻՆ 7. ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հաշվետու ժամանակահատված (տարի, ամիս) |
Ընդամենը ամսական |
Տարեկան վերադարձման ենթակա |
Վերադարձված գումար |
|
Տարի |
Սոցիալական վճարի վերադարձման ենթակա գումար ըստ ամիսների |
Ընդամենը ամսական |
Տարեկան |
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
|
59 |
60 |
61 |
62 |
63 |
64 |
65 |
66 |
67 |
68 |
69 |
70 |
71 |
72 |
73 |
74 |
75 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
76 Հարկային մարմնի պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն (ներ) |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի մարտի 18-ի N 48-Ն
հրամանով սահմանված կարգի |
|
ԴԻՄՈՒՄ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ |
Փաստաթղթի մուտքագրման համար __________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն |
|
|
2. Ֆիզիկական անձի բնակության վայր |
|
|
3. Քաղվածքը տրամադրող հարկային մարմնի ստորաբաժանում և բաժին |
|
|
Հաշվետու ժամանակահատվածի |
6. Ներկայացման ամսաթիվ |
|
4. Սկիզբ |
5. Ավարտ |
_____ _________________ 20 թ. |
|
|
|
|
Անձը հաստատող փաստաթղթի |
9. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար |
Պետական տուրքի
անդորրագրի |
|
7. Տեսակ |
8. Սերիա և համար |
10. Ամսաթիվ |
11.Համար |
|
|
|
|
|
|
Ստացման եղանակ |
15.Էլեկտրոնային փոստի հասցե |
Քաղվածքը առաքել բնակության վայրի հասցեով |
|
12. Առձեռն |
13. Փոստային առաքմամբ |
14.Էլեկտրոնային փոստով |
|
16. Այո |
17. Ոչ |
|
Քաղվածքը առաքել հետևյալ հասցեով |
|
18. Շրջան |
19. Համայնք |
20. Բնակավայր |
21. Փողոց |
22.Շենք/ տուն |
23.Բնակարան |
24.Փոստի կոդ |
| |
|
|
|
|
|
|
|
25. Դիմումը ներկայացվում է այլ անձի միջոցով |
26. Քաղվածքը տրամադրել այլ անձին |
|
Ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի) համաձայնությունն այլ անձի միջոցով դիմելու կամ այլ անձի միջոցով առձեռն ստանալու դեպքում` տվյալ անձի |
|
27. Անուն |
28.Ազգանուն |
29. Հայրանուն |
Անձը հաստատող փաստաթղթի |
| |
|
|
30. Տեսակ |
31. Սերիա և համար |
| |
|
32. Ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի) ստորագրություն |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի մարտի 18-ի N 48-Ն
հրամանով սահմանված կարգի |
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի ելքագրման համար _________________________________ |
|
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն |
2. Ֆիզիկական անձի բնակության վայր |
| |
|
|
3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ |
4. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար |
| |
|
Վերադարձման պատճառը (համապատասխան վանդակում կատարվում է նշում)`
| |
Դիմումը լրացված է թերի |
| |
Դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը |
|
Պաշտոնատար անձ |
|
________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը |
| |
|
Կ.Տ. |
| |
|
______ _______________ 20 ____ թ. |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի մարտի 18-ի N 48-Ն
հրամանով սահմանված կարգի |
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի ելքագրման համար _________________________________ |
|
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն |
2. Ֆիզիկական անձի բնակության վայր |
| |
|
|
3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ |
4. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար |
| |
|
Անհնարինության պատճառը (համապատասխան վանդակում կատարվում է նշում)`
| |
Տեղեկատվական բազայում տվյալների սուբյեկտի համար անհատական հաշիվ բացված չէ |
| |
Անհատական հաշվում առկա տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտը եկամուտներ չի ստացել |
|
Պաշտոնատար անձ |
|
____________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը |
| |
|
Կ.Տ. |
| |
|
______ ______________ 20 ____ թ. |