| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի հունվարի 13-ին
Պետական գրանցման համար 1001601 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 22 դեկտեմբերի 2015թ. |
N 236-Ն |
ք.Ստեփանակերտ
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 41-Կ
ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 79 որոշմամբ հաստատված կարգի 2.3 կետի «դ» ենթակետի պահանջները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին պատկանող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը պարզաբանելու նպատակով
1. Հաստատել`
1) շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը՝ համաձայն N 2, N 3, N 4, N 5 հավելվածների:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ համաձայնեցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/ և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 41-Կ հրամանը:
|
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ստորագրություն Ս. ԹԵՎՈՍՅԱՆ
«23» դեկտեմբերի 2015թ. |
|
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 236-Ն հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդական ցուցումներով (այսուհետ՝ ցուցումներ) պարզաբանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ֆիզիկական անձանց և կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում ստացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականություն համարվող, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած (գրանցման գործընթացում գտնվող)՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունների կադաստրային գնահատման աշխատանքներն, ընդ որում՝
1) բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ, մանսարդ և այլն) գնահատվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 1-ին կետով սահմանված կարգով.
2) անհատական բնակելի տներն, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից ջերմոցները, ջրավազանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Անհատական բնակելի տներին կից հասարակական շինությունները գնահատվում են օժանդակ շինությունների գնահատման կարգով:
«Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով գնահատվող մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խորանարդ մետրը=85000 դրամ:
Անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից մետաղական կոնստրուկցիաներով ջերմոցների գնահատման տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում այլ նյութից տանիքի համար սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է երկաթբետոնյա ծածկի համար սահմանված գործակիցը (Գծ=1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում արտաքին հարդարում չունեցող շինության համար սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
3) ավտոտնակները, բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող ավտոկայանատեղերը, ավտոհանգրվանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խորանարդ մետրը=85000 դրամ:
4) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման կարգով:
Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա հասարակական շինությունների բազային արժեքը` 1 խորանարդ մետրը =100 000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում այլ նյութից տանիքի համար սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է երկաթբետոնյա ծածկի համար սահմանված գործակիցը (Գծ =1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում չորս կողմը ապակեպատ հանդիսացող հասարակական նշանակության շինությունների համար սահմանված գործակիցը (Գահ =1.215):
Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ)՝ «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
5) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման կարգով:
Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա արտադրական շինությունների բազային արժեքը` 1 խորանարդ մետրը = 19000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում այլ նյութից տանիքի համար սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է երկաթբետոնյա ծածկի համար սահմանված գործակիցը (Գծ= 1.0):
Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
6) անհատական բնակելի տներին, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօդյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քառակուսի մետրը = 5000 դրամ.
7) կրաքարից (ուղղանկյունաձև) կառուցված շենքերը, շինությունները և այլ կառույցները գնահատելու համար, որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում տուֆից շինությունների և այլ կառույցների համապատասխան արժեքները:
2. Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի N 286 որոշմամբ:
3. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար, բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև այդ շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 80 որոշմամբ սահմանված կարգով գույքահարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների ավարտվածության աստիճանների (Գա) բնութագրման չափանիշները հետևյալն են.
1) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը (ծածկերը).
2) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.
3) 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ, եթե լիովին ավարտված չեն շինության հարդարման և հարակից աշխատանքները:
Կիսակառույց շինությունների գնահատման ժամանակ կիրառվում է շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար սահմանված գործակիցը (Գմ= 1.0), բացառությամբ կիսավեր շինությունների և փլատակների:
5. Նկուղային հարկերի գնահատման ժամանակ արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում արտաքին հարդարում չունեցող շինության համար սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
6. Շինությունները գնահատվում են շինության ներքին չափերով (ներքին բարձրություն, ներքին մակերես, ներքին ծավալ): Յուրաքանչյուր շինություն և շինության հարկ գնահատվում է առանձին:
7. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) կիրառվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության առկայության դեպքում:
4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները և կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքերը չեն գնահատվում:
8. Կադաստրային արժեք ձևավորվում է միայն ամբողջ գույքային միավորի համար: Գույքային միավորի կազմում ընդգրկված յուրաքանչյուր միավոր շինություն անկախ նրա գործառնական նշանակությունից գնահատվում է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով տվյալ նպատակային նշանակության գույքային միավորի համար սահմանված գնահատման կարգով:
9. Շինությունների գույքահարկով հարկման բազան ձևավորվում է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատված կադաստրային արժեքներից:
10. Գույքահարկով հարկման բազայի ձևավորման նպատակով շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ՝ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառման տվյալների հիման վրա: Գույքահարկով հարկման բազայի գնահատված (վերագնահատված) կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:
11. Շինությունների կադաստրային արժեքն արտահայտվում է հազար դրամով:
12. Շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման ժամանակ բոլոր թվային արժեքների կլորացումը կատարվում է մինչև հարյուրերորդական մասը՝ թվային արժեքների կոտորակային մասն առանձնացնելով միայն «կետ» նշանով:
13. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը լրացվում են «Գրապալատ» տառատեսակով, 10 տառաչափով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ |
|
|
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 236-Ն հրամանի |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում գտնվող
ոչ բնակելի տարածքների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը _________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
2. Շենքի, շինության գտնվելու վայրը_________________________________________________________
փոստային հասցեն` շրջան, համայնք, փողոց, շենք, բնակարան
|
N |
Շենքի, շինության |
|
Անվանումը |
Ամ (հազ.դրամ) |
Մ(քմ) |
Գնահատման գործակիցները |
Կադաստրային արժեքը
(հազ. դրամ) |
|
Գծ |
Գբ |
Գհ |
Գմ |
Գվ |
Գա |
Գգ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մասնագետ՝ ____________ ____________
ստորագրությունը անունը,ազգանունը |
|
|
Անշարժ գույքի կադաստրի վարչության ________ բաժնի վարիչ |
| |
Կ.Տ. |
|
|
| |
|
|
___________ _____________ «___» __________ 20 թ.
ստորագրությունը անունը, ազգանունը |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ |
|
|
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 236-Ն հրամանի |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
Անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների,
ավտոտնակների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը ________________________________
_________________________________________________________________________________________
2. Շենքի, շինության գտնվելու վայրը_________________________________________________________
փոստային հասցեն` շրջան, համայնք, փողոց, շենք, բնակարան
|
N |
Շենքի, շինության |
|
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Ապ |
Ծպ |
Աբ |
Մբ |
Գնահատման գործակիցներ |
Կադաստրային արժեքը
(հազ. դրամ) |
|
(հազ.դրամ) |
(խմ) |
(հազ.դրամ) |
(խմ) |
(հազ.դրամ) |
(քմ) |
Գգ |
Գհ |
Գտ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մասնագետ՝ ____________ ____________
ստորագրությունը անունը,ազգանունը |
|
|
Անշարժ գույքի կադաստրի վարչության ___________բաժնի վարիչ |
| |
Կ.Տ. |
|
|
| |
|
|
___________ _____________ «___» __________ 20 թ
ստորագրությունը անունը, ազգանունը
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ |
|
|
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 236-Ն հրամանի |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
Առանձին կանգնած հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների
(այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը ___________________________________
________________________________________________________________________________________
2. Շենքի, շինության գտնվելու վայրը________________________________________________________
փոստային հասցեն` շրջան, համայնք, փողոց, շենք, բնակարան
|
N |
Շենքի, շինության |
|
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Ապ |
Ծպ |
Աբ |
Մբ |
Գնահատման գործակիցներ |
Կադաստրային արժեքը
(հազ. դրամ) |
|
(հազ.
դրամ) |
(խմ) |
(հազ.
դրամ) |
(խմ) |
(հազ.
դրամ) |
(քմ) |
|
Գգ |
Գհ |
Գտ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա |
Գշծ |
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մասնագետ՝ _________ ____________
ստորագրությունը անունը,ազգանունը |
|
|
Անշարժ գույքի կադաստրի վարչության ____ բաժնի վարիչ |
| |
Կ.Տ. |
|
|
| |
|
|
_________ _____________ «___» __________ 20 թ
ստորագրությունը անունը, ազգանունը
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ |
|
|
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 5
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 236-Ն հրամանի |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի
տարածքների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը ______________________________________
___________________________________________________________________________________________
2. Շենքի, շինության գտնվելու վայրը__________________________________________________________
փոստային հասցեն` շրջան, համայնք, փողոց, շենք, բնակարան
|
N |
Շենքի, շինության |
|
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Աբ |
Մբ |
Գնահատման գործակիցները |
Կադաստրային արժեքը
(հազ. դրամ) |
|
(հազ. դրամ) |
(խմ) |
(հազ. դրամ) |
(քմ) |
Գգ |
Գհ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մասնագետ՝ ____________ ____________
ստորագրությունը անունը,ազգանունը |
|
|
|
Անշարժ գույքի կադաստրի վարչության _____ բաժնի վարիչ |
| |
|
Կ.Տ. |
|
|
| |
|
|
|
___________ _____________ «___» __________ 20 թ
ստորագրությունը անունը, ազգանունը
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ |
|
|
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ |
Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |