Համարը 
N 4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.11.25/11(140)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
19.10.2016
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

27-ին հոկտեմբերի 2016թ.

պետական գրանցման համարը 1121683

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«19» հոկտեմբերի 2016թ.

N 4-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները՝ «ԱՐՑԱԽԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ» շարքից ««Մեսրոպ Տեր Գրիգորյանցի տունը, Գետաշեն XIX դար», ”House of Mesrop Ter-Grigoriants, XIX century”» թեմատիկայով և ««Յանցի կամուրջը, Հյուսիսային Արցախ, XVII դար», ”Yants Bridge, Northen Artsakh, XVII century”» թեմատիկայով երկու նամականիշ՝ համաձայն N 1 հավելվածի, ««Ղարաբաղյան նժույգ», ”THE KHARABAKH HORSES”» թեմատիկայով երկու նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել՝ «ԱՐՑԱԽԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ» շարքից`

1) ««Մեսրոպ Տեր Գրիգորյանցի տունը, Գետաշեն XIX դար», ”House of Mesrop Ter-Grigoriants, XIX century”» թեմատիկայով նամականիշը՝ սահմանելով անվանագինը՝ 240 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 13 500 հատ.

2) ««Յանցի կամուրջը, Հյուսիսային Արցախ, XVII դար», ”Yants Bridge, Northen Artsakh, XVII century”» թեմատիկայով նամականիշը՝ սահմանելով անվանագինը՝ 120 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 13 500 հատ:

3. Գործողության մեջ դնել՝ ««Ղարաբաղյան նժույգ», ”THE KHARABAKH HORSES”» թեմատիկայով երկու նամականիշ և մեկ մանրաթերթ՝ սահմանելով համապատասխանաբար անվանագինը՝ 350 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4 500 հատ, անվանագինը՝ 350 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ և անվանագինը՝ 8x350 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 500 հատ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2016թ. հոկտեմբերի 19-ի N 4-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2223

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2016թ. հոկտեմբերի 19-ի N 4-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2224

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ