| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարությունում
«18» հունվարի 2017 թվական
Պետական գրանցման համար 1111704 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» հունվարի 2017 թվական |
N 2-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3.1-ին մասը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Հաստատել անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտային հարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի հունվարի 09-ի N 2-Ն հրամանի |
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտային հարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին |
Փաստաթղթի համարը __________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
2. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
|
|
|
|
| |
Չափի միավոր |
Դրամ |
1. «Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում առկա` անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը
2. [1] տողում («Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը») նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, իսկ [2] տողում («Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)»)՝ հարկ վճարողի հաշվառման համարը
3. [3] տողում («Տարի») նշվում է այն տարին, որի համար ներկայացվում է հայտարարությունը
4. [4] տողում («Ներկայացման օրը, ամիսը») նշվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին հայտարարությունը ներկայացնելու օրը և ամիսը
|
Նախորդ տարվա նկատմամբ հարկվող եկամուտը պակաս նախատեսելու հետևանքով հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը եկամտային հարկի կանխավճարները հաշվարկել հետևյալ չափով` |
Եռամսյակային չափը [5] |
Ընդամենը 1-ին,
2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար [6] |
| |
|
|
Առավելագույն գումարը [7] |
|
|
Տեղյակ եմ հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պատասխանատվությանը |
5. [5] սյունակում նշվում է նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու (այդ թվում` ընթացիկ տարում եկամուտներ չնախատեսելու) դեպքում տվյալ տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկված եռամսյակային կանխավճարի մեծությունը (հավասարաչափ բաշխելով ըստ եռամսյակների), իսկ [6] սյունակում նշվում է տվյալ տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկված եռամսյակային կանխավճարների հանրագումարը, ընդ որում, եթե հայտարարության ներկայացման օրը անցել է առաջին եռամսյակի կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված ժամկետը (վերջնաժամկետը), ապա այդ եռամսյակի համար հաշվարկված կանխավճարը չի գումարվում (մինչև հայտարարություն ներկայացնելը հաշվարկված կանխավճարի գծով վերահաշվարկ չի կատարվում)
6. [7] տողում նշվում է նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի 75 տոկոսը, որը հանդիսանում է անհատ ձեռնարկատիրոջ տվյալ տարվա համար հաշվարկված եկամտային հարկի կանխավճարների տարեկան հանրագումարի առավելագույն գումար:
Անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը _____________________________________
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է երկու օրինակից։
Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |