Համարը 
N 1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.02.24/02(143)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.02.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.02.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» փետրվարի 2017թ.

Պետական գրանցման համարը 1121712

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

3 փետրվարի 2017թ.

N1-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը՝ «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ 1867-1914 NIKOL DUMAN» թեմատիկայով մեկ նամականիշ՝ համաձայն հավելվածի:

2. Գործողության մեջ դնել՝ «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ 1867-1914 NIKOL DUMAN» թեմատիկայով մեկ նամականիշ՝ սահմանելով անվանագինը՝ 120 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. փետրվարի 3-ի N 1-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2244

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ