Համարը 
N 2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.04.21/04(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.03.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

28-ին մարտի 2017թ.

Պետական գրանցման համարը 1121732

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«23» մարտի 2017թ.

N 2-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները.

1) «ԱՐՑԱԽԻ ՖԼՈՐԱ ԵՎ ՖԱՈՒՆԱ» շարքից 3 նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի և «ԵՎՐՈՊԱ /EUROPA/» շարքից «Ամրոցներ, բերդեր» թեմատիկայով 2 նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել՝ «ԱՐՑԱԽԻ ՖԼՈՐԱ ԵՎ ՖԱՈՒՆԱ» շարքից 3 նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 70 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 2250 հատ, անվանագինը՝ 220 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 2250 հատ, անվանագինը՝ 240 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 2250 հատ, անվանագինը՝ 1760 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 250 հատ, «ԵՎՐՈՊԱ /EUROPA/» շարքից «Ամրոցներ, բերդեր» թեմատիկայով 2 նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 400 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 2250 հատ, անվանագինը՝ 400 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 2250 հատ, անվանագինը՝ 3200 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 500 հատ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. մարտի 23-ի N 2-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2243

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2231

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

     

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. մարտի 23-ի N 2-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2242

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

     

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ