ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետը և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ կորած կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով Արցախի Հանրապետության դատարան դիմողների պարտավորությունների դիմաց վճարումները կկատարվեն Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |