Համարը 
N 112-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.04.21/04(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
27.03.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ  «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 9.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4.1-ԻՆ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«06» ապրիլի 2017 թվական

Պետական գրանցման համարը 1111738

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«27» մարտի 2017 թվական

N 112-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ 9.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4.1-ԻՆ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի 10-րդ ենթակետով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Սահմանել «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 4.1-ին մասի պահանջները բավարարելու մասին հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրամանի

 

     

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4.1-ԻՆ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը` ___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Անհատ ձեռնարկատեր վարկառուի

անունը, ազգանունը և հայրանունը

ՀՎՀՀ

 

               

Անհատ ձեռնարկատեր համավարկառուի

անունը, ազգանունը և հայրանունը

ՀՎՀՀ

 

               

Ֆիզիկական անձ վարկառուի անունը,

ազգանունը և հայրանունը

ՀԾՀ

 

               

Ֆիզիկական անձ համավարկառուի

անունը, ազգանունը և հայրանունը

ՀԾՀ

                 

 

Սույնով հայտարարում եմ, որ

1) փաստացի բնակվում եմ ____________________________________________ հասցեում գտնվող բնակարանում (անհատական բնակելի տանը)`

այո

 
    

ոչ

 
    

հաշվետու եռամսյակում ամբողջությամբ բնակված չլինելու դեպքում` նշել բնակության սկիզբը և վերջը 20 ____ թվականի _______________ ___ից մինչև _________________ _____-ը.

2) բնակարանը (անհատական բնակելի տունը) կամ դրա որևէ մասը հանձնված է (հանձնված չէ)

(անհրաժեշտն ընդգծել)

վարձակալության կամ մերձավոր ազգակցական կապի մեջ չգտնվող անձանց անհատույց օգտագործման.

3) բնակարանը (անհատական բնակելի տունը) կամ դրա որևէ մասը 20 ____ թվականի _________________ ____-ից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձի`

այո

 
    
 

ոչ

 
    

 

«այո» վանդակը նշված լինելու դեպքում` նշել անունը, ազգանունը, հայրանունը, ազգակցական կապը` կցելով մերձավոր ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթերի պատճենները* (կցվում են միայն առաջին անգամ ներկայացնելիս) ___________ թերթ:

 

_____________________________            ____________________________________________________

      անունը, ազգանունը, հայրանունը                                          ազգակցական կապը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը

 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում ներառվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

_____________________________________________________       _____________________

                        (վարկառուի (համավարկառուի) անունը, ազգանունը)                                                   (ստորագրությունը)

 

«_____» __________________ 20 ____ թ.

 

* - ծնող(ներ)ի դեպքում` ծնող(ներ)ի անձնագրերի (նույնականացման քարտերի) և վարկառուի (համավարկառուի) ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե ծնող(ներ)ի անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) ծննդյան վկայականում ծնող(ներ)ի անվան և (կամ) ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք.

- ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները.

- երեխայի (երեխաների) դեպքում` երեխայի (երեխաների) ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) և վարկառուի (համավարկառուի) անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե ծննդյան վկայականում երեխայի (երեխաների) ծնող(ներ)ի անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) անվան և (կամ) ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք.

- եղբոր (եղբայրների) (քրոջ (քույրերի)) դեպքում` եղբոր (եղբայրների) (քրոջ (քույրերի)) և վարկառուի (համավարկառուի) ծննդյան վկայականների ու անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և (կամ) ազգանունը չհամընկնելու դեպքում ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից եղբոր (եղբայրների) (քրոջ (քույրերի)) հավաստիացման վերաբերյալ տեղեկանք.

- պապի (տատի) դեպքում` պապի (տատի) անձնագրերի (նույնականացման քարտերի) և վարկառուի (համավարկառուի) ու վարկառուի (համավարկառուի) ծնող(ներ)ի ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե պապի (տատի) անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) ծնող(ներ)ի ծննդյան վկայականում ծնող(ներ)ի անվան և (կամ) ազգանվան հետ և (կամ) եթե վարկառուի (համավարկառուի) ծնող(ներ)ի անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) ծննդյան վկայականում ծնող(ներ)ի անվան և (կամ) ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք.

- թոռան (թոռների) դեպքում` թոռան (թոռների) և վարկառուի (համավարկառուի) երեխայի (երեխաների) ծննդյան վկայականների, անձնագրերի (նույնականացման քարտերի) ու վարկառուի (համավարկառուի) անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Եթե վարկառուի (համավարկառուի) երեխայի ծննդյան վկայականում վարկառուի (համավարկառուի) երեխայի (երեխաների) ծնող(ներ)ի անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) անվան և (կամ) ազգանվան հետ և (կամ) եթե վարկառուի (համավարկառուի) թոռան ծննդյան վկայականում վարկառուի (համավարկառուի) երեխայի (երեխաների) անունը և (կամ) ազգանունը չեն համապատասխանում վարկառուի (համավարկառուի) երեխաների անվան և (կամ) ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ծնող(ներ)ի հավաստիացման վերաբերյալ տեղեկանք:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ