Համարը 
N 40Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.11.25/11(140)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
07.10.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.10.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի հոկտեմբերի 24-ին

պետական գրանցման համարը 3031682 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«7» հոկտեմբերի 2016թ.

N 40Ն

ք. Ստեփանակերտ

 

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ

ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետին և 21-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1) սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոնները՝ համաձայն հավելված N 1-ի.

2) սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնները՝ համաձայն հավելված N 2-ի.

3) որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը՝ համաձայն հավելված N 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2016 թվականի հոկտեմբերի 7-ի N 40Ն որոշմամբ 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման, թույլտվությունների հայտի (դիմումի) ընդունման, քննարկման և տրամադրման, կասեցման և դադարեցման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման կարգը:

 

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Գործ՝ անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կանոններով սահմանված՝ Թույլտվություն ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ).

2) Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.

3) Հայտ` սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

4) Հայտատու՝ սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.

5) Հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.

6) Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ.

7) Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.

8) Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:

 

ԳԼՈՒԽ 2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Սույն կանոնները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ռադիոսիրողների, ինչպես նաև այն օտարերկրյա Ռադիոսիրողների վրա, որոնք ունեն Հանձնաժողովի կողմից տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից եթերում աշխատելու Թույլտվություն:

3. Ռադիոսիրողների Թույլտվությունները տրամադրվում են մինչև տասը տարի ժամկետով` Հայտատուի ներկայացրած Հայտի հիման վրա: Հայտատուն Հայտը կարող է ներկայացնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջոցով:

4. Օտարերկրյա Ռադիոսիրողների Թույլտվությունները տրվում են մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ: Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը օտարերկրյա Ռադիոսիրողը Հանձնաժողով է ներկայացնում սիրողական ռադիոկայանի աշխատանքի սկզբի ենթադրվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

5. Թույլտվությունների յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող ռադիոհաճախականությունները տրամադրում է Հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում իր տնօրինման տակ գտնվող` սիրողական ռադիոյին հատկացված` սույն կանոնների N2, N3 և N4 հավելվածներում նշված ռադիոհաճախականությունների տիրույթից:

6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Թույլտվություն ունեցող անձն, իր գործունեությունն իրականացնելիս, պարտավոր է սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ընթացքում ապահովել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը:

8. Թույլտվություն ունեցող անձինք կարող են օգտագործել սույն կանոններով հատկացված սիրողական ռադիոհաճախականությունների տիրույթները Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում:

ԳԼՈՒԽ 3

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

9. Ըստ ռադիոօպերատորների` որակավորման Թույլտվությունները դասակարգվում են երեք կարգի` առաջին, երկրորդ և երրորդ: Յուրաքանչյուր կարգ բնորոշվում է ռադիոհաճախականությունների թույլատրված տիրույթներով, ճառագայթման տեսակով և հաղորդչի թույլատրված ելքային հզորությամբ (հավելվածներ N2, N3, N4):

10. Թույլտվությունները տրվում են`

1) 1-ին, 2-րդ կարգերը` 18 տարին լրացած անձանց.

2) 3-րդ կարգը` 18 տարին լրացած անձանց, ինչպես նաև 14-18 տարեկան անչափահասներին` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 4

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ՈՐՈՇՄԱՆ

ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան տեղեկություններ՝ համաձայն սույն կանոնների N1 հավելվածում նշված փաստաթղթերի և N5, N6 հավելվածներով տրված ձևերի:

12. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին:

13. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի տեղեկությունների հավաստիության համար:

14. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կանոնների N1, N5 և N6 հավելվածներին:

15. Ռադիոսիրողի որակավորման կարգը փոփոխվելու դեպքում նոր Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում որակավորման հանձնաժողովի կողմից տրամադրված ռադիոսիրողի կարգը հավաստող փաստաթուղթ, որի հիման վրա նրան տրամադրվում է նոր Թույլտվություն: Թույլտվության պատճենը պահվում է Գործում:

16. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ:

17. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

18. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կանոնների 14-17-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և ընդունում համապատասխան որոշում՝ Հայտն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին:

21. Թույլտվություն տրամադրելու կամ Հայտը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:

22. Թույլտվությունը Հայտատուին հանձնվում է առձեռն, իսկ մինչ այդ պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:

23. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա:

24. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում է Գործ:

25. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (հավելված N7) պահվում է Գործում:

26. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում Գործը պահվում է Հանձնաժողովում:

27. Թույլտվության` սույն կանոններով սահմանված պայմանները խախտելու դեպքում անձը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով և Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

28. Թույլտվությունում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:

29. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման մերժման վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:

30. Հայտը մերժվում է, եթե՝

1) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ, խեղաթյուրված կամ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կանոնների էական խախտմամբ:

31. Թույլտվության կորստի դեպքում Թույլտվություն ունեցող անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով: Դիմելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ունեցող անձը ստանում է Թույլտվության կրկնօրինակը:

 

ԳԼՈՒԽ 6

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

32. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի կամ սույն կանոնների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում Հանձնաժողովը կարող է կասեցնել կամ դադարեցնել Թույլտվությունը:

33. Թույլտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

34. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրելու) օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:

35. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:

36. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով՝ բացառությամբ սույն կանոնների 38-րդ կետում նախատեսված դեպքի:

37. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

38. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր:

39. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը երեք ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:

 

 

 

Հավելված N 1

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

Ց Ա Ն Կ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ)

ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

N

Ներկայացվող փաստաթղթի անվանումը

Ռադիոսիրողի կարգավիճակը

Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի

Օտարերկրյա քաղաքացի

2

3

4

1

Անձնագրի պատճենը, իսկ 16 տարին չլրացած անձանց համար`ծննդյան վկայականի պատճենը

*

*

2

14-ից մինչև 18 տարեկան անչափահասների համար ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը

*

 

3

Ռադիոսիրողի կարգը հավաստող փաստաթուղթ

*

 

4

Տեղեկություններ հայտատուի վերաբերյալ

*

*

5

Ռադիոսիրողի թույլտվության պատճենը

 

*

6

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությունը

 

*

 

 Հավելված N 2

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

1-ԻՆ ԿԱՐԳԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԸ` ԸՍՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՏԵՍԱԿԻ

 

N

Ռադիոհաճախա-կանության տիրույթը

Հզորությունը Վտ

Ճառագայթման տեսակը

Հիմունքներ (առաջնային, երկրորդական)

1

135,7-137,8 կՀց

100

SSB, CW, թվային կապ

երկրորդային

2

1810 - 1838 կՀց

100

CW, թվային կապ,1836 կՀց QRP

առաջնային

3

1838 - 1940 կՀց

100

SSB, թվային կապ

առաջնային

4

1840 - 1999 կՀց

100

SSB, AM, թվային կապ

առաջնային

4.1

3500-3550 կՀց

1000

CW

առաջնային

4.2

3600-3650 կՀց

1000

CW, թվային կապ

առաջնային

4.3

7000-7030 կՀց

1000

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.4

7070-7100 կՀց

1000

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.5

10100-10150 կՀց

1000

CW, SSTV, թվային կապ

երկրորդային

4.6

14000-14125 կՀց

1000

CW

առաջնային

4.7

14125-14350 կՀց

1000

SSB, թվային կապ

առաջնային

4.8

18068-18168 կՀց

1000

SSB, CW, SSTV, թվային կապ

երկրորդային

4.9

21000-21120 կՀց

1000

CW

առաջնային

4.10

21120-21450 կՀց

1000

CW, SSTV, SSB, թվային կապ

առաջնային

4.11

24890-24990 կՀց

1000

SSB, CW, SSTV, թվային կապ

երկրորդային

4.12

28,0-29,7 ՄՀց

1000

CW, AM, SSB, SSTV

առաջնային

4.13

29520-29700 ՄՀց

1000

AM, FM, թվային կապ (օգտագործվում է միայն Վերահաղորդիչներում)

առաջնային

5

1240-1300 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

6

2400 - 2450 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

7

5650 - 5670 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

8

5670 - 5725 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

9

5725 - 5830 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

10

5830 - 5850 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

11

10,375 - 10,45 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

12

10,45 - 10,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

13

24,0 - 24,05 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

14

24,05 - 24,25 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

15

47,0 - 47,2 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

16

76,0 - 77,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

17

77,5 - 78 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

18

78 - 79 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

19

79 - 81 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

20

122,25 - 123ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

21

134 - 136 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

22

136 -141 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

23

241 - 248 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

24

248 - 250 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

(կանոնների հավելված 2-ը լրաց. 31.01.17 N 2Ն)

 

 

 

Հավելված N 3

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

2-ՐԴ ԿԱՐԳԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԸ`

ԸՍՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՏԵՍԱԿԻ

 

N

 

Ռադիոհաճախա-

կանության տիրույթը

Հզորությունը

Վտ

Ճառագայթման տեսակը

Հիմունքներ

(առաջնային,

երկրորդական)

1

135,7 - 137,8 կՀց

50

SSB, CW, թվային կապ

երկրորդային

2

1810 - 1850 կՀց

10

CW, թվային կապ, QRP

առաջնային

3

1838 - 1840 կՀց

10

SSB, CW, թվային կապ

առաջնային

4

1900 - 1999 կՀց

10

SSB, AM, թվային կապ

առաջնային

4.1

3500-3550 կՀց

100

CW, թվային կապ

առաջնային

4.2

3600-3650 կՀց

100

SSB, CW

երկրորդային

4.3

7000-7030 կՀց

100

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.4

7070-7100 կՀց

100

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.5

14000-14350 կՀց

100

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.6

14250-14350 կՀց

100

SSB, CW, թվային կապ

առաջնային

4.7

21000-21450 կՀց

100

SSB, CW, SSTV, թվային կապ

առաջնային

4.8

28,0-29,7 ՄՀց

100

SSB, CW, SSTV, FM, AM, թվային կապ

առաջնային

5

1240 - 1300 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

6

5650 - 5670 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

7

10,375 - 10,45 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

8

10,45 - 10,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

9

47,0 - 47,2 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

10

76,0 - 77,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

11

77,5 - 78 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

12

78 - 79 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

13

79 - 81 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

14

122,25 - 123 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

15

134 - 136 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

16

136 - 141 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

17

241 - 248 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

18

248 - 250 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

(կանոնների հավելված 3-ը լրաց. 31.01.17 N 2Ն)

 

 

 

Հավելված N 4

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

 

3-ՐԴ ԿԱՐԳԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԸ` ԸՍՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՏԵՍԱԿԻ

 

N

Ռադիոհաճախա-

կանության տիրույթը

Հզորությունը

Վտ

Ճառագայթման տեսակը

Հիմունքներ

(առաջնային,

երկրորդական)

1

135,7 - 137,8 կՀց

50

SSB, CW

երկրորդային

2

1810 - 1850 կՀց

10

CW, թվային կապ

առաջնային

3

1850 - 1930 կՀց

10

SSB, CW, թվային կապ

առաջնային

4

1900 - 1999 կՀց

10

SSB, AM, թվային կապ

առաջնային

4.1

3500-3550 կՀց

50

SSB, CW, թվային կապ

առաջնային

4.2

28,0-29,7 ՄՀց

50

SSB, FM, CW, SSTV, թվային կապ

առաջնային

5

1240 - 1300 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

6

5650 - 5670 ՄՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

7

10,375 -10,45 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

8

10,45 - 10,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

9

47,0 - 47,2 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

10

76,0 - 77,5 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

11

122,25 - 123 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

12

134 - 136 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

13

136 - 141 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

14

241 - 248 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

երկրորդային

15

248 - 250 ԳՀց

5

FM, SSB, SSTV, թվային կապ

առաջնային

(կանոնների հավելված 4-ը լրաց. 31.01.17 N 2Ն)

 

 

 

Հավելված N 5

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ) - ընդգծել

_________________________________________________________________________________

(շրջանը, բնակավայրը)

____________________________________________________________________________________________

(Թույլտվություն հայցողի անունը, հայրանունը, ազգանունը, բնակավայրը, հեռախոսը)

____________________________________________________________________________________________

 

____________________________________________________________________________________________

 

Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Սույն դիմումին կցվում են՝

1. __________________________________________________________________________________________

                               (փաստաթղթերի անվանումը)                                                           (օրինակների և էջերի քանակը)

2. __________________________________________________________________________________________

 

3. __________________________________________________________________________________________

 

4. __________________________________________________________________________________________

 

 

 __________________________

              

             _______________

 (անունը, ազգանունը)

 

                       (ստորագրությունը)

     
     

«___»_____________ 20___ թ.

                  

 

 

Հավելված N 6

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՅՏ

ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հայտատու _______________________________________________________________________

                                                  (Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը)

2. Ծննդյան թիվը ____________________________________________________________________

 

3. Ծննդավայրը _____________________________________________________________________

 

4. Կրթությունը _____________________________________________________________________

 

5. Լեզուների իմացությունը ____________________________________________________________

 

6. Գրանցումը _______________________________________________________________________

                                                             (հիմնական/ժամանակավոր բնակավայրը)

7. Անձնագրային տվյալները ____________________________________________________________

 

8. Հեռախոսը _______________________________________________________________________

 

9. Ազդականչը ______________________________________________________________________

                                                         (լրացվում է Թույլտվության ժամկետը երկարաձգելու դեպքում)

 

 __________________________

              

             _______________

 (անունը, ազգանունը)

 

                       (ստորագրությունը)

     
     

«___»_____________ 20___ թ.

 

 

 

Հավելված N 7

Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների

դասակարգման և տրամադրման կանոնների

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

20___ թ. _____________ «___»-ի                 N _____ որոշման

 

Թույլտվության համարը N ______

 

Թույլտվությունը ստացել է՝

___________________________________________________________________________________

                                             (Թույլտվություն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________________

                       (անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)

___________________________________________________________________________________

                                                       (հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը )

___________________________________________________________________________________

 

Թույլտվությունը ստացվել է՝

 

«____»________________ 20___ թ.

 

_____________________________

(Թույլտվությունը ստացողի ստորագրությունը)

 

Իսկականի հետ ճիշտ է`

 

«____»________________20____ թ.

 

______________________________

(Թույլտվությունը ստացողի ստորագրությունը)

(Հավելված 1-ը լրաց. 31.01.17 N 2Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2016 թվականի հոկտեմբերի 7-ի N 40Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման պայմանները:

 

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Ազդականչ` լատինական այբուբենի տառերի և արաբական թվերի համադրությամբ կազմված բառ, որը հաղորդվում է ռադիոկապի յուրաքանչյուր սեանսից առաջ և սեանսի ընթացքում, որը ծառայում է Ռադիոսիրողին կամ Ռադիոկայանին ճանաչելու համար.

2) Անձնական օգտագործման Ռադիոկայան (այսուհետ` Անձնական Ռադիոկայան)` Ռադիոկայան, որի օգտագործման համար պատասխանատվություն է կրում տվյալ Ռադիոկայանը Հանձնաժողովում գրանցած` Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողը.

3) Գործ՝ Ռադիոկայանի անվանական թղթապանակ, որը պարունակում է Ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման նպատակով Հանձնաժողով ներկայացված փաստաթղթեր (տեղեկություններ).

4) Գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչ (այսուհետ` Վերահաղորդիչ)` ընդունող-հաղորդող ռադիոկայան, որն աշխատում է ավտոմատ ռեժիմում և լրիվ դուպլեքսի ռեժիմում ի վիճակի է հաղորդել ընդունած ազդանշանները միջազգային ստանդարտին համապատասխան ռադիոհաճախականություններով և ռադիոհաճախականությունների բաժանվածությամբ.

5) Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.

6) Կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայան (Կոլեկտիվ Ռադիոկայան)` Ռադիոկայան, որը կարող է օգտագործվել Թույլտվություն ունեցող ռադիոսիրողների ցանկացած կոլեկտիվի կողմից` անկախ նրա հասարակական պատկանելիությունից կամ գերատեսչական ենթակայությունից.

7) Հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.

8) Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ.

9) Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է Սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.

10) Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:

 

ԳԼՈՒԽ 2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Ռադիոկայանի կառուցվածքը պետք է ապահովի նրա անվտանգ սպասարկումը և բացառի շրջապատողներին էլեկտրական հոսանքով վնասելու հնարավորությունը:

3. Ռադիոկայանները արտակարգ իրավիճակներում կարող են ներգրավվել ռադիոկապի կազմակերպման համար, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանյան երկրներում երրորդ դեմքով ինֆորմացիայի հաղորդման իրավունքով, համաձայն միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի:

4. Օտարերկրյա Ռադիոսիրողներն իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտագործելու իրենց սարքավորումները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ռադիոկայանները կարող են օգտագործվել միայն սիրողական ռադիոկապի նպատակով:

6. Ռադիոկայանը կարող է աշխատել հաղորդման վրա Ռադիոսիրողի թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում ցանկացած ռադիոհաճախականության վրա: Ռադիոսիրողները պարտավոր են աշխատանքային ռադիոհաճախականությունները օգտագործել այնպես, որպեսզի ռադիոհաճախականության ցանկացած փոփոխման (այդ թվում` ռադիոհաճախականության կայունության շեղման) դեպքում ճառագայթվող ազդանշանները միշտ գտնվեն տվյալ Ռադիոսիրողի Թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում:

7. Ռադիոսիրողների կողմից երկրորդային հիմունքով օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատելիս Ռադիոկայանները չպետք է խանգարումներ ստեղծեն առաջնային հիմունքով աշխատող Ռադիոկայանների աշխատանքին և պարտավոր են խանգարումներ ստեղծելու դեպքում անմիջապես փոխել աշխատանքային ռադիոհաճախականությունը:

8. Ռադիոկայանները պետք է բավարարեն ռադիոհաճախականության կայունության հետևյալ պահանջներին, որոնք որակվում են որպես հաճախականության բացարձակ շեղում ռադիոկապի սկզբից 15 րոպեի ընթացքում`

1) 1-ին և 2-րդ կարգի Ռադիոսիրողների կողմից շահագործվող կայանի համար 30 մեգահերցից ցածր տիրույթներում (բացառությամբ 2,0-30,0 մեգահերց տիրույթի)` 300 հերցից ոչ ավելի, գերկարճալիք (այսուհետ` ԳԿԱ) տիրույթներում` 1000 հերցից ոչ ավելի.

2) 3-րդ կարգի Ռադիոսիրողի կողմից շահագործվող կայանի համար 1,8 մեգահերց տիրույթում՝ 500 հերցից ոչ ավելի, ԳԿԱ տիրույթում` 10 կիլոհերցից ոչ ավելի:

9. Ռադիոկայանների հաղորդիչների առաջացրած կողմնակի ճառագայթումների միջին հզորությունը պետք է լինի`

1) մինչև 5 վատտ հզորությամբ հաղորդիչների համար 30 մեգահերցից ցածր տիրույթներում աշխատելու դեպքում հիմնական ճառագայթման հզորությունից 30 դեցիբել ցածր (բացառությամբ 2,0-30,0 մեգահերց տիրույթի).

2) այլ հաղորդիչների համար 30 մեգահերցից ցածր տիրույթներում` հիմնական ճառագայթման հզորությունից 40 դեցիբել ցածր, բայց 50 մեգավատտից ոչ ավելի (բացառությամբ 2,0-30,0 մեգահերց տիրույթի).

3) 1296 մեգահերց ռադիոհաճախականությամբ ԳԿԱ տիրույթներում աշխատող հաղորդիչների համար` 25 մեգավատտից ոչ ավելի:

10. Ռադիոկայանը պետք է ապահովի աշխատանքը Թույլտվությունում նշված ռադիոհաճախականությունների տիրույթներում և չգերազանցի հզորությունների թույլատրված մակարդակները: Նույն ընտանիքի անդամների կողմից Ռադիոկայանի համատեղ օգտագործման դեպքում կայանի հաղորդիչ սարքավորումը պետք է ապահովի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի թույլտվությունում նշված հզորության մակարդակներով աշխատելու հնարավորություն:

11. Կախված Թույլտվության կարգից` Ռադիոսիրողները կարող են կիրառել ճառագայթման հետևյալ տեսակները`

1) ռադիոհեռագրություն ամպլիտուդային մանիպուլյացիայով (CW).

2) ռադիոկապ ամպլիտուդային մանիպուլյացիայով (AM, SSB).

3) ռադիոկապ հաճախային մոդուլյացիայով (FM).

4) թվային կապի տեսակներ (PACKET, PACKTOR, AMTOR, UUTV, BPUK-31, RRTY և այլն):

 

ԳԼՈՒԽ 3

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

12. Անձնական և կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների, ինչպես նաև Վերահաղորդիչների գրանցումն իրականացնում է Հանձնաժողովը` սույն կանոնների համաձայն:

13. Ռադիոկայանների և Վերահաղորդիչների շահագործումը թույլատրվում է միայն Հանձնաժողովում դրանց գրանցումից հետո:

14. Ռադիոկայանների կամ Վերահաղորդիչների գրանցման համար Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողները դիմում են Հանձնաժողով` լրացնելով սույն կանոնների N1 կամ N2 հավելվածներում տրված դիմումի ձևը:

15. Ռադիոսիրողի դիմումը մուտքագրվում է Հանձնաժողովու: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է դիմումում ընդգրկված չափորոշիչների համապատասխանությունը սույն կանոնների դրույթներին:

16. Դիմումները քննարկվում և արդյունքների մասին տեղյակ են պահվում Ռադիոսիրողներին տասը աշխատանքային օրվա ընթացքում:

17. Ռադիոսիրողը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

18. Յուրաքանչյուր Ռադիոկայանի կամ Վերահաղորդչի համար կազմվում է Գործ:

19. Անձնական կամ կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների տեղակայման վայրի փոփոխման դեպքում Ռադիոսիրողը (Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը) այդ մասին տեղյակ է պահում Հանձնաժողովին նոր վայրում առաջին ռադիոսեանսն անցկացնելուց առնվազն տասը օր առաջ:

 

ԳԼՈՒԽ 4

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

20. Անձնական Ռադիոկայանը տեղադրվում է նրա սեփականատեր Ռադիոսիրողի բնակվելու վայրում (հասցեում): Անձնական Ռադիոկայանը չի թույլատրվում տեղադրել հանրակացարաններում, որտեղ մեկ սենյակում բնակվում են մի քանի հոգի (բացառությամբ ընտանեկան հանրակացարանների) և կոմունալ բնակարանների ընդհանուր օգտագործման վայրերում: Ժամանակավոր օգտագործումը թույլ է տրվում նաև Ռադիոսիրողի ամառանոցից:

21. Անձնական Ռադիոկայանից կարող է օգտվել Թույլտվություն ունեցող ցանկացած Ռադիոսիրող` Ռադիոկայանի սեփականատեր Ռադիոսիրողի ներկայությամբ, սակայն իր ազդականչով:

22. Կոլեկտիվ Ռադիոկայանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացառվի նրա շահագործումը Կոլեկտիվ Ռադիոկայանի պետի, նրա տեղակալների կամ ինքնուրույն աշխատելու թույլտվություն ունեցող անձանց բացակայության դեպքում:

23. Կոլեկտիվ Ռադիոկայանների պետեր կամ նրանց տեղակալներ կարող են լինել միայն 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա ռադիոսիրողական եթերում աշխատելու փորձ: Սույն կանոններում նշված տարիքը և ժամկետը կարող են նվազել մեկ տարով, եթե հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների Ռադիոսիրողներին:

24. Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը ապահովում է Ռադիոկայանի օգտագործումը Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողների կողմից: Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը իրավունք ունի թույլատրելու Ռադիոկայանից աշխատել ցանկացած անձի՝ իր ներկայությամբ: Աշխատանքը պետք է կատարվի կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանի ազդականչով:

25. Կոլեկտիվ Ռադիոկայանի անտենայի սարքավորումների տեղադրման, վերանորոգման և համալարման աշխատանքների անվտանգության համար պատասխանատվությունը կրում է Ռադիոկայանի պետը: Անձնական Ռադիոկայանների սեփականատերերը պատասխանատու են շենքերի տանիքներում տեղակայված` իրենց պատկանող անտենային կայմերի, նեցուկների և ամրակների տեղադրման տեղերի ծածկի պահպանման, ինչպես նաև շրջապատողների համար այդ կառույցների անվտանգ լինելու համար:

26. Հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում Ռադիոսիրողները կարող են ռադիոկապ հաստատել միայն սիրողական ռադիոկայանների հետ (բացառությամբ սույն կանոնների 3-րդ կետում նշված դեպքի): Թույլատրվում է անցկացնել ռադիոկապ բազային երկրային վերահաղորդիչների, սիրողական ռադիոկապի` Երկրի արհեստական արբանյակների վրա գտնվող վերահաղորդիչների միջոցով, ինչպես նաև ռադիոկապ նման արբանյակների վրա գտնվող պատասխանող ռոբոտների հետ: Ռադիոկապը այլ ռադիոկայանների հետ (ծառայողական և այլն) թույլատրվում է միայն վերջիններիս կողմից աղետի ազդանշաններ (SOS, MAYDAY) սիրողական ռադիոհաճախականության տիրույթներում հաղորդելու դեպքում:

27. Ռադիոսիրողները պարտավոր են հաղորդել Ռադիոկայանի ազդականչը յուրաքանչյուր ռադիոկապի սեանսի սկզբում և լրիվ ավարտից հետո, իսկ կապի երկարատև սեանսների ժամանակ կրկնել այն ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ: Սպորտային միջոցառման մասնակցող Ռադիոսիրողները պետք է հաղորդեն իրենց ազդականչերը այնքան հաճախ, որքան պահանջում են տվյալ սպորտային միջոցառման կանոնները, բայց ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ:

28. Ռադիոկապի ժամանակ Ռադիոսիրողները պետք է պահպանեն եթերային էթիկան և կատարեն միայն ռադիոսիրողական և ռադիոսպորտի, սիրողական ռադիոկայանի սարքավորումների տեխնիկական տվյալների, եղանակային և ռադիոալիքների տարածման պայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: Սույն կանոններում նշված թեմատիկայի սահմաններում ռադիոփոխանակումը իրականացվում է բաց տեքստով` օգտագործելով Q կոդի արտահայտությունները կամ ռադիոսիրողական կոդը:

29. Արգելվում է`

1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության հաղորդումը.

2) ծածկագրերի, պայմանական կոդերի և կամայական կրճատումների օգտագործումը, բացառությամբ սույն կանոնների 28-րդ կետում նշված կոդերի և կրճատումների.

3) կեղծ կամ մոլորեցնող տեղեկությունների հաղորդումը.

4) առանց ազդականչերի կամ չշնորհված ազդականչերով աշխատանքը.

5) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար սահմանային թույլատրելի հզորության գերազանցումը և թույլատրելի ռադիոհաճախականությունների տիրույթներից դուրս աշխատելը.

6) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար չնախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթներում և ճառագայթման ձևերով աշխատանքը.

7) սույն կանոնների 28-րդ կետում նշված թեմատիկայի սահմաններից դուրս եկող բանակցությունների վարումը, եթերում քաղաքականության, կրոնի, սեքսի, գործարարությանը վերաբերող հարցերի քննարկումը.

8) ռադիոկապի ժամանակ անվայել կամ վիրավորական արտահայտությունների օգտագործումը.

9) ռադիոհաղորդումների, հեռուստածրագրերի ձայնային ուղեկցությունների, երաժշտական ձայնագրությունների և ամեն տեսակ գովազդի հաղորդումը.

10) տեխնիկական պահանջներին և անվտանգության տեխնիկայի կանոններին չհամապատասխանող Ռադիոկայանների շահագործումը.

11) SOS կամ MAYDAY աղետների միջազգային ազդականչերի օգտագործումը (բացառությամբ սույն կանոնների 26-րդ կետում նշված դեպքի).

12) երկրորդական հիմունքով սիրողական ռադիոկայաններին տրված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման կարգի խախտումը.

13) Ռադիոկայանի օգտագործումը երրորդ անձանց համար (կողմից) տեղեկություններ հաղորդելու նպատակով (բացառությամբ սույն կանոնների 26-րդ կետում նշված դեպքի).

14) թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ Ռադիոկայանով եթերում աշխատելը:

30. Ռադիոսիրողները պետք է հետևեն ընդունված ռադիոսիրողական էթիկային, ռադիոկապի ժամանակ ցուցաբերեն փոխադարձ հարգանք, նրբազգացողություն և տակտ:

31. Վերահաղորդիչները կարող են տեղադրվել ցանկացած Ռադիոսիրողի կամ ռադիոսիրողների կոլեկտիվի կողմից: Վերահաղորդիչների համար կարող են օգտագործվել ընդունման-հաղորդման ռադիոհաճախականությունները, համաձայն Ռադիոսիրողական միջազգային միության 1-ին ռեգիոնի բաշխման: Վերահաղորդչի հզորությունը չպետք է գերազանցի 100 վատտը, ռադիոկապի օգտագործվող տեսակը` F3E-հաճախականային մոդուլյացիա:

 

ԳԼՈՒԽ 5

ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ) ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ

 

32. Ռադիոսիրողներին ազդականչերը շնորհվում են Հանձնաժողովի կողմից` Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի պահանջներին համապատասխան:

33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ռադիոսիրողը կարող է ունենալ մշտական հիմունքով միայն մեկ ազդականչ, որը սկսվում է EK տառերով:

34. Հանձնաժողովն իրականացնում է`

1) Միջազգային մրցումներին մասնակցելու համար (անհրաժեշտության դեպքում) հատուկ ազդականչերի շնորհումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի պահանջի հիման վրա.

2) Հանրապետական կարգավիճակով` կարճալիք և գերկարճալիք տիրույթներում ռադիոկապի մրցումներին մասնակցելու համար ազդականչերի շնորհումը.

3) Օտարերկրյա ռադիոսիրողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակավոր ազդականչերի շնորհումը` միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդության հիման վրա: Ժամանակավոր ազդականչը կազմվում է` EK/, որից հետո ավելանում է օտարերկրյա Ռադիոսիրողի ազդականչը.

4) Հանրապետական կարգավիճակով (հավաքներ, հոբելյաններ և այլն) միջոցառումների անցկացման ժամանակ Ռադիոկայաններին հատուկ ազդականչերի շնորհումը:

35. Ռադիոսիրողներին մշտական ազդականչերը շնորհվում են համաձայն Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի: Բոլոր Ռադիոսիրողներին շնորհվում են վեցանիշ ազդականչեր: 1-ին և 2-րդ կարգ ունեցող Ռադիոսիրողների վեցանիշ ազդականչերը վերջիններիս ցանկության դեպքում կարող են փոխարինվել հնգանիշ ազդականչերով: 1-ին կարգի ճանաչված և բարձր որակավորում ունեցող Ռադիոսիրողների ազդականչը կարող է փոխարինվել քառանիշ ազդականչով: Ազդականչի տրամադրումը և փոխարինումը կատարվում է Հանձնաժողովի կողմից, Ռադիոսիրողի դիմումի հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ:

 

ԳԼՈՒԽ 6

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

36. Յուրաքանչյուր Ռադիոկայանի տեղակայման վայրում պետք է գտնվեն`

1) սույն կանոնները.

2) Ռադիոսիրողի Թույլտվությունը.

3) տեղեկություն Ռադիոկայանի գրանցման մասին.

4) ապարատային մատյանը կամ համակարգիչ:

37. Ապարատային մատյանում կամ համակարգչում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`

1) ռադիոկապի անցկացման ամսաթիվը և ժամը.

2) սիրողական ռադիոկայանի ազդականչը, որի հետ կայացված է ռադիոկապը.

3) ռադիոհաճախականության տիրույթը և ճառագայթման տեսակը.

4) ազդանշանի գնահատականը (ընդունված և հաղորդված):

38. Ապարատային մատյանում (համակարգչում) կարելի է չգրանցել տեղեկություններ մրցումների ընթացքում անցկացված ռադիոկապի մասին: Այդ դեպքում նշվում է աշխատանքի պարբերականությունը և անցկացված ռադիոկապերի քանակը:

39. Ապարատային մատյանի կամ համակարգչում գրանցված տեղեկատվության պահման ժամկետը երեք տարուց ոչ պակաս է` նրա մեջ գրանցված վերջին ռադիոկապի անցկացման պահից:

40. Ռադիոկայանը, ապարատային մատյանը կամ համակարգչում գրանցված տեղեկատվությունը պետք է մատչելի լինեն Հանձնաժողովի ներկայացուցիչների համար:

41. Գերկարճալիք շարժական ռադիոկայանի աշխատանքի դեպքում մատյանի վարումը կամ համակարգչում տեղեկատվության գրանցումը պարտադիր չէ:

 

ԳԼՈՒԽ 7

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ՌԱԴԻՈՍՊՈՐՏԻ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ

ՄՈԴԵԼՆԵՐԻ ՌԱԴԻՈՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

42. Սպորտային ռադիոպելենգացիայի (աղվեսաորս) մրցումների ապահովման համար թույլատրվում է միջազգայնորեն այդ նպատակների համար նախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել ոչ ավելի, քան վեց հաղորդիչ, յուրաքանչյուրը մինչև հինգ վատտ հզորությամբ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով (նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ):

Սպորտային ռադիոպելենգացիայի համար ռադիոհաղորդիչներին տրվում են հետևյալ ազդականչերը`

 

N

Նշանակումը

Ազդականչերը

հեռագիր

հեռախոս

1

 

MO (MOT)

«աղվես»

2

աղվես - 1

MOE

«աղվես առաջին»

3

աղվես - 2

MOI

«աղվես երկրորդ»

4

աղվես - 3

MOS

«աղվես երրորդ»

5

աղվես - 4

MOH

«աղվես չորրորդ»

6

աղվես - 5

MO5

«աղվես հինգերորդ»

 

43. Ռադիոսպորտի մարզաձևերի մրցումներին մասնակցելու համար Ռադիոկայանների օգտագործման թույլտվությունը և ազդականչերը տրվում են ժամանակավոր, մրցման համար նախատեսված ժամանակահատվածի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:

44. Ռադիոբազմամարտի մրցումների ապահովման համար թույլատրվում է 1830-1930 կիլոհերց ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել մինչև 5 վատտ հզորությամբ հաղորդիչներ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով:

45. Ռադիողեկավարման մոդելների համար թույլատրվում է օգտագործել 25 կիլոհերցից ոչ ավելի զբաղեցվող տիրույթով` 1 վատտից ոչ ավելի հզորությամբ: Նշված ռադիոհաղորդիչները պետք է օգտագործվեն բացառապես մոդելների ղեկավարման հրամանների հաղորդման համար: Այդպիսի ռադիոհաղորդիչների օգտագործումը ռադիոկապի համար խստիվ արգելվում է:

 

 

 

Հավելված N 1

Սիրողական ռադիոկայանների գրանցման,

տեղադրման և օգտագործման կանոնների

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ գրանցել անձնական/կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայանը (ընդգծել)

_____________________________________________________________________________

                                                                                       (շրջանը, բնակավայրը)

Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________________

Թույլտվության կարգը և համարը ___________________________________________________

Ռադիոկայանի տեղակայման հասցեն ________________________________________________

Ռադիոկայանի մակնիշը __________________________________________________________

Ռադիոկայանի հզորությունը _______________________________________________________

 

Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

___________________________________

  

______________ 

 (անունը, ազգանունը)

 

 (ստորագրությունը)

   

 

«____» __________________20    թ.

 

 

 

Հավելված N 2

Սիրողական ռադիոկայանների գրանցման,

տեղադրման և օգտագործման կանոնների

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ գրանցել գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչը

_____________________________________________________________________________

                                                     (շրջանը, բնակավայրը)

Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________________

Թույլտվության կարգը և համարը ___________________________________________________

Վերահաղորդչի տեղակայման հասցեն _______________________________________________

Վերահաղորդչի մակնիշը _________________________________________________________

Վերահաղորդչի հզորությունը ______________________________________________________

 

 Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 

___________________________________

  

______________ 

 (անունը, ազգանունը)

 

 (ստորագրությունը)

   

 

«____» __________________20    թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2016 թվականի հոկտեմբերի 7-ի N 40Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ

ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

 

Սույն կարգը սահմանում է որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանության ստուգման ընթացակարգը:

1. Ռադիոսիրողի որակավորումը որոշվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի հիմունքների, անվտանգության տեխնիկայի և եթերում աշխատելու կանոնների իմացության վերաբերյալ քննության արդյունքների հիման վրա:

2. Որակավորման քննություններն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչը: Որակավորման հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգի համաձայն:

3. Անձը, որը ցանկանում է ստանալ սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգ կամ բարձրացնել իր սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգը, պետք է դիմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիա՝ որակավորման քննություններ հանձնելու խնդրանքով: Դիմումը քննարկվում է մեկ ամսվա ընթացքում:

4. Որակավորման քննությունը բանավոր է:

5. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը կազմվում են որակավորման հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ռադիոսիրողներին առաջադրված նվազագույն պահանջների ITU-R M.1544 հանձնարարականը: Ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմվում է առանձին հարցաշար:

6. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:

7. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը պետք է տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի ինտերնետային կայքում:

8. Որակավորման հանձնաժողովն իրավասու է քննություն ընդունելու, եթե ներկա է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը` ներառյալ հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:

9. Քննությունն անցկացվում է, անկախ քննությանը մասնակցելու համար դիմած անձանց քանակից:

10. Քննության հարցերը քննություն հանձնողին են տրվում քննությունն սկսելուց հետո` որակավորման հանձնաժողովի կողմից ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմված և համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրության միջոցով: Հարցերի նվազագույն քանակը որոշվում է որակավորման հանձնաժողովի կողմից:

11. Ռադիոսիրողի որակավորման քննության արդյունքը` դրական կամ բացասական, որոշվում է որակավորման հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:

12. Ռադիոսիրողի որակավորման քննության դրական արդյունքի դեպքում ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` քննությանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ միջազգային մրցումներում առաջատար տեղեր զբաղեցնող Ռադիոսիրողների որակավորման կարգը որակավորման հանձնաժողովի կողմից կարող է բարձրացվել առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս դեպքում Ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` որակավորման հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ