Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.05.31/05(146)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
04.05.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

18-ին մայիսի 2017թ.

Պետական գրանցման համարը 1121749

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«04» մայիսի 2017թ.

N3-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և եռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները.

1) «Շուշիի ազատագրման 25-ամյակը» թեմատիկայով մեկ նամականիշ, «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը» թեմատիկայով մեկ նամականիշ և «Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը» թեմատիկայով նամականիշների մեկ մանրաթերթ՝ համաձայն NN 1-3 հավելվածների:

2. Գործողության մեջ դնել՝ «Շուշիի ազատագրման 25-ամյակը» թեմատիկայով մեկ նամականիշ, «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը» թեմատիկայով մեկ նամականիշ և «Շուշիի ազատագրման և Արցախի հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը» թեմատիկայով նամականիշների մեկ մանրաթերթ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 100 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ, անվանագինը՝ 100 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ, անվանագինը՝ 1200 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 200 հատ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

Հաստատված է

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. մայիսի 4-ի N 3-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2246

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. մայիսի 4-ի N 3-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2247

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017թ. մայիսի 4-ի N 3-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2248

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ