Համարը 
N 164-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.05.31/05(146)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
15.05.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

23-ին մայիսի 2017թ.

Պետական գրանցման համարը 1111750

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» մայիսի 2017թ.

N164-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածի 3-րդ մասը և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

1. 2017 թվականի երկրորդ եռամսյակից ներդնել բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու էլեկտրոնային համակարգը:

2. Հաստատել բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ընթացակարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` եռօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունն ընդունելու իրավասություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձի տվյալները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժնին` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ապահովել բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման հնարավորությունը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնին` ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և հարկային մարմնի պաշտոնական կայքի միջոցով հրամանի դրույթների վերաբերյալ հարկ վճարողներին իրազեկումը:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

Համաձայնեցված է

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր շրջակա

ֆինանսների նախարարի

միջավայրի և բնական ռեսուրսների

2017 թվականի մայիսի 15-ի

վարչության պետի պաշտոնակատար

N 164-Ն հրամանի

Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«16» մայիսի 2017 թվական

        

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել այն հարկ վճարողները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքել են հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր, ստացել օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ ու գրավոր դիմում ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն (այսուհետ` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն) հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:

3. Հարկ վճարողն էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, լրացնում հաշվետվությունը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և ներկայացնում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն` info@mnp.nkr.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային կրիչով:

Հաշվետվությունն էլեկտրոնային կրիչով ներկայացվելու դեպքում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձը ստուգում է լրացվածության ճշտությունը, պատշաճ լրացված լինելու դեպքում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և ստորագրված ֆայլը տրամադրում հարկ վճարողին: Հաշվետվությունում անճշտությունների առկայության դեպքում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձը հարկ վճարողին առաջարկում է կատարել ճշտումներ:

Հարկ վճարողն անճշտությունները վերացնելուց հետո հաշվետվությունը ներկայացնում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:

Հաշվետվությունն էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվելու դեպքում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից մինչև տվյալ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը հարկ վճարողի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվում է ստացական (Ձև N 1): Հաշվետվությունը պատշաճ լրացված լինելու դեպքում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձը մինչև տվյալ օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ավարտը էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և ստորագրված ֆայլն ուղարկում է հարկ վճարողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Հաշվետվությունում անճշտությունների առկայության դեպքում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձը մինչև տվյալ օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ավարտը հարկ վճարողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում (Ձև N 2) է ուղարկում հարկ վճարողին հաշվետվությունը ճշգրտելու անհրաժեշտության վերաբերյալ` նշելով անճշտությունների մանրամասն նկարագրությունը:

Հարկ վճարողն անճշտությունները վերացնելուց հետո հաշվետվությունն ուղարկում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:

4. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության լիազորված պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը ստանալուց հետո հարկ վճարողը մուտք է գործում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, կցում լիազորված անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը և ուղարկում հարկային մարմնի տեղեկատվական համակարգ: Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հաշվետվությունն ընդունվելու կամ ընդունումը մերժելու կարգը սահմանվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածով և հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՍՏԱՑԱԿԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկ վճարողի անվանումը _____________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը

    
                                                      

Հարգելի հարկ վճարող,

Ձեր կողմից ________ ___-ին ժամը ___:___ -ին ներկայացված 20 ___ թվականի ____ եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը գրանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում (գրանցման համար` _____________):

 

 Լիազորված պաշտոնատար անձի _________________    __________________________
 

 պաշտոնը

անունը,  ազգանունը

 

 

Ձև N 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարգելի հարկ վճարող,

 

Ձեր 20____ թվականի _____________________________________-ի համար ներկայացված

                                          (հաշվետու ժամանակաշրջանը)

հաշվարկ-հաշվետվությունում առկա են անճշտություններ.

____________________________________________________________________________

առկա անհամապատասխանությունների, անճշտությունների, խախտումների մանրամասն նկարագրությունը

____________________________________________________________________________

____________________________________________________________________________:

 

Առաջարկում ենք կատարել ճշգրտումներ և ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություն:

 

Լիազորված պաշտոնատար անձի ______________ _____________________________

                                                              պաշտոնը                                  անունը, ազգանունը