| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի հունիսի 26-ին
պետական գրանցման համարը 1121756 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ք.Ստեփանակերտ
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները.
1) «Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմատիկայով երկու նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համաձայն համապատասխանաբար NN 1-3 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել՝ «Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմատիկայով երկու նամականիշ և մեկ մանրաթերթ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 120 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 9000 հատ, անվանագինը՝ 240 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 9000 հատ, անվանագինը՝ 2790 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 600 հատ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հաստատված է
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2017թ. հունիսի 22-ի N 4-Ն հրամանով |

|
ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
| |
Հաստատված է
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2017թ. հունիսի 22-ի N 4-Ն հրամանով |

|
ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
| |
Հաստատված է
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2017թ. հունիսի 22-ի N 4-Ն հրամանով |

|
ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |