Համարը 
 N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.09.11/08(149)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
21.08.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
21.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    

Գրանցված է

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից

 «23» օգոստոսի 2017 թվականին

 Պետական գրանցման համարը 1121763

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«21» օգոստոսի 2017թ.

N 5-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերության դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները.

1) «Արցախի կիրառական արվեստը. գորգագործություն» թեմատիկայով երկու՝ «ԱՐԾՎԱԳՈՐԳ ԽԱՉԵՆ ARTSVAGORG KHACHEN» և «ԱՐՑԱԽ, ՎԻՇԱՊԱԳՈՐԳ ARTSAKH, VISHAPAGORG» նամականիշ և երկու կվարտբլոկներ՝ համաձայն համապատասխանաբար NN 1-3 հավելվածների:

2. Գործողության մեջ դնել՝ «Արցախի կիրառական արվեստը. գորգագործություն» թեմատիկայով երկու նամականիշ և երկու կվարտբլոկներ՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը՝ 350 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ, անվանագինը՝ 240 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 4500 հատ, անվանագինը՝ 240 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 500 թերթ և անվանագինը՝ 350 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 500 թերթ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017 թվականի օգոստոսի 21-ի N 5-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2262

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017 թվականի օգոստոսի 21-ի N 5-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2263

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2017 թվականի օգոստոսի 21-ի N 5-Ն հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_2266

 

Ներմուծեք նկարագրությունը_2265

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ