| |
| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» օգոստոսի 2017 թվականին
Պետական գրանցման համարը 2061761 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
|
«3» օգոստոսի 2017թ. |
N 46-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ,
ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ
ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27.1 -ին հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի
և բնական ռեսուրսների վարչության պետի
2017 թվականի օգոստոսի 3-ի N 46-Ն հրամանի |
ՉԱՓԵՐԸ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը:
2. Սույն հրամանում օգտագործվող «վայրի կենդանի» հասկացությունն ունի հետևյալ իմաստը՝ բնության կողմից ստեղծված, բնության ընտրությամբ առանց մարդու (միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ, ինչպես նաև դրանց անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներն ու դրանց սերունդները:
3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին (այսուհետ՝ վայրի կենդանիներ) պահելու նպատակը վայրի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
II.ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Վայրի կենդանիներն անազատ և կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները՝ բացառելով պահելու վայրից դրանց փախուստը:
5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահվում են վանդակներում, մեծավանդակներում և դրանց պահելու համար նախատեսված այլ տարածքներում, որոնց նվազագույն չափերը համապատասխանում են սույն հավելվածի աղյուսակում նշված նվազագույն չափերին:
6. Անազատ և կիսաազատ պայմաններում նույն տարածքում երկու և ավելի վայրի կենդանիներ պահելու դեպքում տարածքների նվազագույն չափերը որոշվում են հետևյալ բանաձևերով՝
1) թռչունների և կաթնասունների համար՝
Մ’նվ = Մնվ + 0.7(Ք-1)Մնվ.
2) սողունների և երկկենցաղների համար՝
Մ’նվ = Մնվ + 0.5(Ք-1)Մնվ,
Որտեղ՝
Մ’նվ-ն՝ տարածքի նվազագույն նորմն է՝ տվյալ կենդանատեսակի մի քանի առանձնյակներ պահելու համար,
Մնվ-ն՝ տարածքի նվազագույն նորմն է՝ տվյալ կենդանատեսակի մեկ առանձնյակ պահելու համար,
Ք-1 –ն պահվող կենդանիների քանակությունն է:
7. Սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված պահանջները չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և արգասիգ ստանալու նպատակներով:
III. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ
ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
8. Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն) օգտագործելու նպատակներով:
9. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք այդ կենդանիների և դրանցից ստացված սերնդի սեփականատերերն են և իրավունք ունեն դրանք տնօրինելու սույն հավելվածի 8-րդ կետով ամրագրված նպատակներով՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների:
10. Անազատ և կիսաազատ պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, իսկ դրանցից ստացած երկրորդ կենսունակ սերնդի մինչև 10 տոկոսը կարող են օգտագործել որսի կամ այլ նպատակներով:
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԵԿ ԱՌԱՆՁՆՅԱԿԻ
ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
|
NN ը/կ |
Կենդանիների անվանումները |
Տարածքի
Տարատեսակը (տիպը) |
Տարածքի
Մակերեսը (մ2) |
Տարածքի
Բարձրությունը (մ2) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
Կաթնասուններ |
|
|
|
|
1.1. |
Մանր կրծողներ(մկնանմաններ) |
մեծավանդակ, վանդակ |
0,05 |
0,2 |
|
1.2. |
Մանր գիշատիչներ (աքիսներ և այլն), ձեռքաթևավորներ |
մեծավանդակ, վանդակ |
1,0 |
1,5 |
|
1.3. |
Միջին կրծողներ (սկյուռանմաններ և այլն ) |
մեծավանդակ, վանդակ |
3,0 |
2,0 |
|
1.4
. |
Խոշոր կրծողներ (մացառախոզ, ճահճակուղբ և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
4,0 |
2,5 |
|
1.5. |
Միջին գիշատիչներ (կզաքիս, աղվես և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
6,0 |
2,5 |
|
1.6. |
Գայլ, միջին կատվազգիներ (լուսան, հովազ և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
20,0 |
3,0 |
|
1.7. |
Խոշոր կատվազգիներ (առյուծ, վագր և այլն) արջեր |
մեծավանդակ, վանդակ |
25,0 |
3,0 |
|
1.8. |
Վարազներ, այծյամներ, մանր այծեղջյուրներ |
մեծավանդակ, վանդակ |
20,0 |
2,5 |
|
1.9. |
Այծեր, ոչխարներ |
մեծավանդակ, վանդակ |
25,0 |
3,0 |
|
1.10. |
Խոշոր եղնիկներ, խոշոր այծեղջյուրներ, ձիեր |
մեծավանդակ, վանդակ |
50,0 |
4,0 |
|
1.11. |
Ցուլեր |
մեծավանդակ, վանդակ |
100,0 |
4,0 |
|
1.12. |
Ընձուղտներ |
մեծավանդակ, վանդակ |
100,0 |
8,0 |
|
1.13. |
Մաշկոտանիներ (ծովափիղ, փոկեր և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
20,0 |
2,5 |
|
1.14. |
Գետաձի |
մեծավանդակ, վանդակ |
40,0 |
3,0 |
|
1.15. |
Ռնգեղջուր |
մեծավանդակ, վանդակ |
50,0 |
3,0 |
|
1.16. |
Փիղ |
մեծավանդակ, վանդակ |
120,0 |
6,0 |
|
1.17. |
Թերատամներ (միջնակերներ, զրահակիրներ, համրուկներ) |
մեծավանդակ, վանդակ |
4,0 |
2,5 |
|
1.18. |
Միջին կենգուրուներ |
մեծավանդակ, վանդակ |
5,0 |
3,0 |
|
1.19. |
Խոշոր կենգուրուներ |
մեծավանդակ, վանդակ |
20,0 |
3,0 |
|
1.20. |
Մանր պրիմատներ (տամարիններ և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
2,0 |
2,0 |
|
1.21. |
Միջին պրիմատներ (մակակներ, պավիաններ և այլն) |
մեծավանդակ, վանդակ |
5,0 |
3,0 |
|
1.22. |
Խոշոր պրիմատներ (գորիլլա, շիմպանզե, օրանգուտան) |
մեծավանդակ, վանդակ |
20,0 |
4,0 |
|
2. |
Թռչուններ |
|
|
|
|
2.1. |
Մանր ճնճղուկանմաններ և թութակներ |
մեծավանդակ, վանդակ |
0,09 |
0,3 |
|
2.2. |
Աղավնանմաններ |
մեծավանդակ, վանդակ |
0,2 |
0,25 |
|
2.3. |
Փասիանանմաններ, մանր բվանմաններ և բազեանմաններ, միջին թութակներ |
մեծավանդակներ, վանդակ
|
1,5
|
1,5
|
|
2.4. |
Սագանմաններ (սագեր, բադեր) |
մեծավանդակ, ոչ պակաս, քան 0,3մ խորությամբ ջրավազանով |
4,0
|
1,0
|
|
2.5. |
Խոշոր թութակներ |
մեծավանդակ, վանդակ |
1,0 |
2,0 |
|
2.6. |
Պինգվիններ |
մեծավանդակ, ոչ պակաս, քան 1մ խորությամբ ջրավազանով |
4,0
|
2,5
|
|
2.7.
|
Հավալուսիններ, կարապներ
|
մեծավանդակ, ոչ պակաս, քան 0,5մ խորությամբ ջրավազանով |
4,0
|
2,5
|
|
2.8.
|
Միջին և խոշոր գիշատիչ թռչուններ, կռունկանմաններ, բվանմաններ, արագիլներ, ձկնկուլներ |
մեծավանդակ, վանդակ
|
5,0
|
3,0
|
|
2.9. |
Ջայլամանմաններ (բացառությամբ աֆրիկական ջայլամի) |
մեծավանդակ, վանդակ
|
10,0
|
2,5
|
|
2.10. |
Աֆրիկական ջայլամ |
մեծավանդակ, վանդակ |
12,0 |
2,5 |
|
3. |
Սողուններ |
|
|
|
|
3.1. |
Օձեր՝ մինչև 20սմ |
տերարիում |
0,015 |
0,08/0,15 |
|
3.2. |
Օձեր՝ 20-40 սմ, մողեսներ՝ մինչև 10սմ |
տերարիում |
0,025 |
0,08/0,15 |
|
3.3. |
Օձեր՝ 40սմ-ից մինչև 1մ |
տերարիում |
0,1 |
0,15/0,3 |
|
3.4. |
Օձեր՝ 1-2մ |
տերարիում |
0,5 |
0,25/0,5 |
|
3.5. |
Օձեր՝ 2-3մ |
տերարիում |
1,0 |
0,4/0,7 |
|
3.6. |
Օձեր՝ 3 մ ավելի |
տերարիում |
2,0 |
0,6/1,0 |
|
3.7. |
Մանր մողեսներ՝ մինչև 20սմ |
տերարիում |
0,1 |
0,15/0,3 |
|
3.8. |
Մանր և միջին չափի մողեսներ՝ 20-50սմ |
տերարիում |
0,4 |
0,3/0,6 |
|
3.9. |
Մողեսներ՝ 50սմ-ից խոշոր |
տերարիում |
1,0 |
0,5/1,0 |
|
3.10.
|
Մանր և միջին կրիաներ (միջերկրական, ճահճային, կասպիական) |
տերարիում |
0,2 |
0,5 |
|
3.11. |
Խոշոր ցամաքային կրիաներ (սեյշելյան, փղային) |
տերարիում |
2,0 |
1,0 |
|
3.12.
|
Կոկորդիլոսներ՝ մինչև 50սմ |
տերարիում, ոչ պակաս, քան 0,1մ խորությամբ ջրավազանով |
0,4
|
0,4
|
|
3.13.
|
Կոկորդիլոսներ՝ մինչև 2մ
|
տերարիում, ոչ պակաս, քան 0,4մ խորությամբ ջրավազանով |
2,0
|
1,0
|
|
3.14. |
Կոկորդիլոսներ՝ 2մ-ից ավելի |
տերարիում, ոչ պակաս, քան 0,8մ խորությամբ ջրավազանով |
3,0 |
1,5 |
|
4. |
Երկենցաղներ |
|
|
|
|
4.1. |
Ջրային երկենցաղներ |
ակվարիում կամ ակվատերարիում |
0,06 |
0,3 |
|
4.2. |
Մանր սալամանդրեր,
գորտեր, դոդոշներ |
ակվատերարիում |
0,04 |
0,15/0,3 |
|
4.3. |
Խոշոր սալամանդրեր |
ակվատերարիում |
0,8 |
0,5 |
|
Աշխատակազմի ղեկավար |
Է. Հայրապետյան | | |