| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2018 թվականի մայիսի 8-ին
Պետական գրանցման համարը 1021831 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «08» մայիսի 2018թ. |
N 28-Ն |
ք. Ստեփանակերտ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 18-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ.
1. Սահմանել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման ենթակա համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԱՀ արդարադատության նախարարի
2018թ. մայիսի 08-ի N 28-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ
ԳՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Համատիրությունների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը (վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը.
2) բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը.
3) բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը.
4) բազմաբնակարան շենքի այն շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը, որոնց սեփականատերերը հանդիսանում են համատիրության անդամ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Կ.ՔՈՉԱՐՅԱՆ |