| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 2018 թվականի 28-ին հունիսի
պետական գրանցման համարը 1121845 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
| «22» հունիսի 2018թ. |
N 8-Ն |
ք.Ստեփանակերտ
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշները՝ «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2018», "FIFA WORLD CUP. RUSSIA 2018" թեմատիկայով երկու նամականիշ` համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել՝ «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2018», "FIFA WORLD CUP. RUSSIA 2018" թեմատիկայով երկու նամականիշ՝ սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 330 ՀՀ դրամ, ընդհանուր տպաքանակը՝ 2500 հատ:
3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հաստատված է
Հավելված
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018թ. հունիսի 22-ի N 8-Ն հրամանով |

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |