Համարը 
N 70-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.08.20/08(159)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.08.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.08.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2018 թվականի օգոստոսի 15-ին

Պետական գրանցման համարը 1131854

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

06 օգոստոսի 2018 թվական

N 70-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

1. Սահմանել Արցախի Հանրապետության տարածքում որսի կենդանիների 2018-2019 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետին՝ կենդանական աշխարհի օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի հավելվածում նշված չափաքանակներով:

3. 2018-2019 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածում նշված կենդանիների որսի համար թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել գայլի և շնագայլի որս:

 

 

Ֆ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության բնապահպանության

և բնական ռեսուրսների նախարարի

2018 թվականի օգոստոսի 6-ի N 70-Ն հրամանի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Աղավնիներ     (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) - մինչև 3000 հատ, 2018 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
     
 2. Լոր -   մինչև 2000 հատ, 2018 թվականի օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 13-ը (տասը հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):
     
3. Ջրլող թռչուններ`   բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) - մինչև 1000 հատ, 2018 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը (հինգ հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

    

ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ