Համարը 
N 14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.12.24/13(164)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
26.11.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 5-ին դեկտեմբերի 2018թ.

Պետական գրանցման համարը 1121877

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26-ին նոյեմբերի 2018թ.

N 14-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին՝ սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

 

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և

արտադրական ենթակառուցվածքների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 26-ին N 14-Ն հրամանի

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 

1. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերին կամ Արցախի Հանրապետության օրենքներով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերին համապատասխան տրված համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը որոշվում է հետևյալ բանաձևին համապատասխան.

C = 3000 + N x 1000 (ՀՀ դրամ),

որտեղ՝

N-ը հայտարարագրի վավերության տարիների թիվն է, որը չի կարող գերազանցել 5-ից, N 5.

C -համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափն է:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

    

ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Է.ՎԱՐԴԱՆՅԱՆ