| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 14-ին դեկտեմբերի 2018թ.
Պետական գրանցման համարը 1121879 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 07-ին դեկտեմբերի 2018թ. |
N 15-Ն |
ք. Ստեփանակերտ
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել փոստային վճարման պետական նշանի նմուշները.
1) «Շուշիի երկրաբանական թանգարան», "Geological museum of Shoushi" թեմայով մեկ գեղաթերթիկը՝ ութ նամականիշով՝ համաձայն N 1 հավելվածի,
2) «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմայով երկու նամականիշները` համաձայն NN 2, և 3 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել՝
1) «Շուշիի երկրաբանական թանգարան», "Geological museum of Shoushi" թեմայով ութ նամականիշով մեկ գեղաթերթիկը՝ սահմանելով անվանագինը՝ 800 ՀՀ դրամ, տպաքանակը՝ 12 000 հատ,
2) «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմայով երկու նամականիշները՝ համապատասխանաբար սահմանելով անվանագինը` 220 ՀՀ դրամ, տպաքանակը` 12 000 հատ, անվանագինը` 120 ՀՀ դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018թ. դեկտեմբերի 07-ի N 15-Ն հրամանով |

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018թ. դեկտեմբերի 07-ի N 15-Ն հրամանով |

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և
արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2018թ. դեկտեմբերի 07-ի N 15-Ն հրամանով |

|
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
|
|
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |